Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարմնահարն ու իր ցավ-առեղծվածը

21:36, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
Մարմնահարն ու իր ցավ-առեղծվածը
     Մարմնահարն ու իր ցավ-առեղծվածը,
     Կողինքին գամված, թե ոտքի վրա,
     Նրան հակառակ՝ խելքից շեղվածը,
     Իրենց օյինն են խաղում ակամա։
     Խոթ ու ջրխոթան, կորովի տկար,
     Օդ ու ցամաքից քաշվել են հոժար,
     Ձեռնահասի մոտ ո՞վ կար ապիկար,
     Մահվան քարոզն են սերտում անդադար։
     Տտիպ մի համ կա քիմքից ածանցյալ,
     Որքան էլ փորձես տագնապդ ցրես,
     Մտքով ես հասնում անկատար անցյալ,
     Որ այս փորձանքին բալասան գտնես։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2584 | 0 | 0
Facebook