Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լույսը բեկ-բեկ, հորիզոնը անթերի

21:15, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
Լույսը բեկ-բեկ, հորիզոնը անթերի
     Լույսը բեկ-բեկ, հորիզոնը անթերի
     Ինձ կանչում են, ձայն են տալիս անձկալի, -
     Անգնալի ճամփաներով եթերի
     Մեզ մոտ արի մինչև վերջը ձնհալի։
    
     -Չէ, -ասում եմ, մանկան նման ամոթխած, -
     Հալհլուքից պիտի քամեմ հազար հանգ,
     Որ զարդարեմ իմ գիշերը մթամած,
     Ինձ էլ չասեն, թե մռայլ եմ, աներանգ։
    
     -Մակդիրներդ էլ խոսում են քո մասին,
     Տիտղոսներիդ ի՞նչ հավելենք շարադիր,
     Լուսաթռիչ բանբերներով՝ միասին,
     Այս անգամ էլ անթվաքար երազիր։
    
     -Իմ մեղքերը ես կշռել եմ Աստծու հետ,
     Ու քիչ մնաց, որ մինչև մահ լրանամ,
     Մի սեր հետո ինձ մի անկոխ արահետ
     Մատնանշեք, գուցե այդպես լրջանամ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2281 | 0 | 0
Facebook