Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թագավորի որոշումը

Արմեն Ալոյան
13:46, երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ.
Թագավորի որոշումը
     Մի թագավոր կար, որն երեք որդի ուներ: Մի օր եղբայրները իրար հետ զրուցում և հարցնում էին իրար. «Եթե դու մարդ չլինեիր, ի՞նչ պիտի ուզեիր լինել»: Մեկն ասում է. «Եթե ես մարդ չլինեի, Աստծուց պիտի խնդրեի, որ առյուծ ստեղծեր ինձ, քանզի առյուծը կենդանիների թագավորն է և կարող է բոլորին հոշոտել»:
     Երկրորդը ասում է. «Ես պիտի ուզեի արծիվ լինել, քանզի արծիվը թռչունների թագավորն է, նա կարող է ամենը հոշոտել և իսկույն վեր սլանալ»:
     Իսկ երրորդը ասում է. «Ես պիտի փափագեի աղավնի ծնվել, քանզի աղավնին անմեղ է: Նա ոչ ոքի չի նեղացնում, երամասեր է, մենակ չի թռչում: Աղավնին խաղաղասեր է»:
     Թագավոր հայրը գաղտնի ականջ էր դնում խոսակցությանը, և լսում է բոլոր խոսակցությունները: Այսպիսով հասկացավ հայրը, որ իր այն երկու որդիներից մեկը գիշատիչ պիտի դառնա, իսկ մյուսը՝ բարձրամիտ, հպարտ և դարձյալ գիշատիչ: Եվ հայրը այդ երկուսից ոչ մեկին իրեն թագաժառանգ չնշանակեց: Թագավորը հասկացավ, որ երրորդ որդին, ընդհակառակը, խաղաղասեր պիտի լինի, ուստի և նրան անվանեց իր հաջորդ:
    
     Արթուր Հայրապետյանի ՖԲ էջից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
7136 | 0 | 0
Facebook
COMMENT.am