Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վ է ասել, թե հայի մեջ մահացել է «ՊԱՅՔԱՐ» ասվածը: Ո՞վ է ասել, թե հայերը միասնական չեն: Ո՛չ, լռեք դուք չար լեզուներ:

11:46, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
Ո՞վ է ասել, թե հայի մեջ մահացել է «ՊԱՅՔԱՐ» ասվածը: Ո՞վ է ասել, թե հայերը միասնական չեն: Ո՛չ, լռեք դուք չար լեզուներ:
     Ո՞վ է ասել, թե հայի մեջ մահացել է «ՊԱՅՔԱՐ» ասվածը: Ո՞վ է ասել, թե հայերը միասնական չեն: Ո՛չ, լռեք դուք չար լեզուներ: Ապրիլի 23-ին բազմահազար հայերի հետ միասին, ես նույնպես մասնակցեցի արդեն մի քանի տարի ավանդական դարձած ջահերով երթին: Ի ցույց համայն աշխարհին, մենք մեր բողոքը արտահայտեցինք, որ ոչինչ չի՛ մոռացվել և ոչ ոք չի՛ մոռացել: Մենք չենք լռելու, մենք վրեժ ունենք լուծելու: Քայլերս ինձ առաջին անգամ տանում էին Ծիծեռնակաբերդ: Եվ ահա ... Ժամը 6: 00-ն էր, բազմահազար հայերի հետ միասին կանգնած էի Ազատության հրապարակում: Բոլորի հետ միասին վանկարկում էի «ՀԱՏՈՒՑՈՒՄ»: Չէի հավատում, չէի հավատում, որ վերջապես ես կգնամ Ծիծեռնակաբերդ ու կխոնարհվեմ 1.500.000 անմեղ զոհերի առջև, որոնք սպանվել էին թուրք օսմանի ձեռքով: Դե տես, դո՛ւ թուրք օսման, տես ու հասկացիր, որ մենք պահանջատեր ենք: Ամբողջ երթի ժամանակ, տեսնելով այդ համատեղ պայքարը, տեսնելով հայի մեջ հենց հային, տեսնելով իմ անվախ ազգին, ես հասկացա, որ գալու է օրը և մենք ողջ ազգովի թուրք օսմանին ծնկի ենք բերելու: Այո՛չի՛ մեռնում պայքարը, չի՛ մեռնում մեր ուժը: Տպավորություններս այնքան մեծ էին, որ հենց այդ նույն պահին, ուզում էի ձեռքս առնել մի եռագույն ու գոչեի ամբողջ ձայնով. « «Կեցցես՜ իմ հայ ժողովուրդ, կեցցես՜ իմ ազգ, ձեր ցավտ տանեմ հայեր ջան: Սա է պայքարը, պայքար, որ տանելու է դեպի հաղթանակ, մենք առնելու ենք մեր պապերի վրեժը»: Ցավոք, ցավոք լռում էի, լռում էի, որովհետև հուզված էի, հուզված էի, քանզի ազգիս երիտասարդ ուժը դուրս էր եկել ջահերով երթի: Մեկ մարդու նման նրանք «ՀԱՏՈՒՑՈՒՄ» էին պահանջում: Ես շարունակելու եմ իմ պայքարը, շարունակելու եմ այնքան ժամանակ, մինջև իմ քայլերը ինձ չեն տարել Լեռն Արարատ: Շարունակելու եմ այնքան ժամանակ, մինջև Արարատի գագաթին չտեսնեմ եռագույնը ծածանվելիս: Կեցցես՜ ԻՄ ՀԱՅ ժողովուրդ... Հպարտ եմ, որ իմ երակներում հայի արյուն է հոսում ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3334 | 0 | 0
Facebook