Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՁԵԶ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՀԱՐԳՈՒՄ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Sona Arshuneci Arshuneci
02:07, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՁԵԶ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՀԱՐԳՈՒՄ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
    
Ժողովուրդ ջան, եթե նկատել եք ֆեյսբուքյան իմ գրառումների տակ ամեն անգամ մի քանի հակաՆիկոլականներ են հայտնվում և փորձում են վարկաբեկել վարչապետին, իրենց խոսքն ասում ու թռնում են, չսպասելով պատասխանի․ անգամ ներքին նամակներով են փորձում ինձ լռեցնել, որ ապրելով Եվրոպայի սրտում, իրավունք չունեմ կարծիք հայտնելու, և վարչապետին թիկունք կանգնելու․ նախ ասեմ, թեև 22 տարի Եվրոպայում եմ, սակայն, ինչպես բոլորդ, ես էլ Հայաստանի քաղաքացի եմ, չեմ հրաժարվել իմ քաղաքացիությունիցից և օգտվում եմ իմ ձայնի իրավունքից, ինչպես բոլորդ, և ի գիտություն ինձ ահաբեկողներին ու լռեցնելու փորձ անողներին, ուզում եմ այդ մարդիկ տեղյակ լինեն, որ ինչպես Նիկոլին հնարավոր չէ կոտրել, լռեցնել, այնպես էլ ինձ հնարավոր չէ նման քայլերով հետ պահել, որ թիկունք չկանգնեմ մեր ազնիվ վարչապետին, , , թողնեմ, որ գայլերի ոհմակը հոշոտի՞․․․ բա ու՞մ թիկունք կանգնեմ, ձե՞զ, որ թալանեցիք երկիրը, կրծեցիք, կերաք, միլիոններ դիզեցիք, սոված երկրում ձեր թալանածները ժողովրդի աչքից հեռու՝ օֆշորներում թաքցրեցիք, երկրում հիմնեցիք անարդարադատություն, մաֆիա, անօրինականություն․․․ հարյուր հազարավորներս մեր ընտանիքներին սովից փրկելու միակ փրկությունը գտանք օտար ափերում․ի՞նչ էինք կորցրել օտար երկրում, երբ անգամ օտար լեզվին չէինք տիրապետում և չգիտեինք մեզ ի՞նչ էր սպասվում․ գնացինք, սատար կանգնեցին Հայաստանում մնացող մեր հարազատներին, այլապես այս 3 միլիոն մնացած Հայաստանցիների կեսից ավելին մեր նման նույն ճակատագրին կարժանանային, թեև հաճախ չէ, որ գնահատվում է․․․և այսօր դուք Նիկոլի հասցեին որևէ մեղադրանք հնչեցնելու ի՞նչ բարոյական իրավունք ունեք, երբ բոլոր ոլորտներում էիք ձախողել և երկիրը բերել կանգնեցրել էիք մի հանգրվանի առաջ, որ մի քայլ էր մնացել անդունդում հայտնվեինք․այսօր ձեր պայքարը դարձյալ թալանի և աթոռի համար է, դուք սովոր չեք քրտինքով, ազնիվ կյանքով ապրելու․ ձեր երեխաները միշտ էլ հարամ հաց են կերել, հիմա ձգտում եք գաք, որ վերջին կրճոննե՞րն էլ լափեք, դուք կշտացողը չեք․․․ Հեղափոխությունից առաջ շատ ընկերներ ունեի, որոնց միամտորեն հարգում էի՝ չճանաչելով․ նրանք էլ էին պայքարում ռեժիմի դեմ․ շատ փորձեցին, ոչ մի կերպ չկարողացան տապալել Սերժի ռեժիմը, ստիպված լուռ համակերպվեցին, ու մի կողմ քաշվեցին, բայց երբ ի պատիվ մեզ, Նիկոլն իր տիտանական ջանքերի շնորհիվ լեթարգիական քնից արթնացրեց ժողովրդին, համախմբեց, վստահություն ներշնչեց սեփական ուժերի հանդեպ, հաղթանակի հասնելու համար և հրաշք կատարվեց․ այսօր աշխարհի տերերն են հիացած Հայաստանի Թավշյա հեղափոխությամբ․․․սակայն բազում ակնկալիքներ ունեցող այս ընկերներս, երբ հեղափոխության հաղթանակից հետո աթոռներ չստանալով դարձան աբիժնիկներ և սկսեցին Նիկոլի ոտքի տակը քանդել․ անգամ այս կորունավիրուսի տարածումն են օգտագործում Նիկոլին վարկաբեկելու համար․․․ ձեռները ճար լինի կասեն Նիկոլն է կորոնավիրուսի հեղինակը․․․ Հեղափոխության առաջին օրից եմ Նիկոլին վստահել, ու հիմնավորված է եղել վստահությունս․ այդ մասին առանձին հոդվածով գրել եմ ու մանրամասնել Նիկոլ մարդ տեսակի ֆենոմենը․․․Հեղափոխությունից առաջ կային մարդիկ, ում նախքինում շատ էի հարգում, ու վստահում, մտածում էի թև ու թիկունք կլինեն մեր վարչապետին, սական մեծ հիասթափություն ապրեցի․ դարձան աբիժնիկներ, համախմբվեցին վարչապետի դեմ, ու սկսեցին դավեր նյութել․ նախ ժողովրդին Նիկոլի դեմ հանելու համար կպան ժողովրդի ամենացավոդ տեղին՝ թե իբր Նիկոլը Հողերը տալիս է․․․ ամաչում եմ նման մարդկանց համար, եթե իմանամ, որ Նիկոլը գող ու ավազակ է, նվիրյալ չէ, իրոք Արցախի հողերը տվող է, իշխանության է եկել երկիրն ու ժողովրդին թալանելու, առաջին քար շպրտողը ես կլինեմ, բայց երբ տեսնում եմ քրտնաջան աշխատող, ամեն քայլը ժողովրդի հոգսերով ապրող, օր ու գիշեր համաճարակի դեմ անձամբ պայքարող, ամեն մի հայի կորստի համար ցավող մեր վարչապետին, ասեք, ինչպե՞ս չգնահատեմ, կամ ի՞նչ խղճով քննադատեմ․ երբ ես մարդուն գնահատող տեսակին եմ պատկանում և միայն կարող եմ ասել․ Աստվա՜ծ փառքդ շատ, որ փոթորկված ծովում հայտնված կործանվող Հայոց նավը փրկեցիր Նիկոլ ջան, որի վրա մի ամբողջ ժողովուրդ էր և մեր պետականությունը և կարողացար հուսախաբ, քնած ժողովրդին արթնացնել և պայքարի հանել, մարդկանց սրտերում հույսի լույս վառեցիր վաղվա օրվա հանդեպ․․․ ու հիմա ինձ փորձում են լռեցնել, բայց չգիտեն ինչքան դժվար է ինձ լռեցնելը․․․ փոքր հասակից եմ եղել անհնազանդ, անարդարության դեմ պայքարող և հեղափոխական գաղափարներով, եթե ես ինձ կույր ձևացնեմ, տեսնեմ, թե ազնիվ մարդուն ինչպես են քավության նոխազ դարձնում ու լռեմ, ինքս ինձ չեմ հարգի․․․ Նիկոլ ջան քեզ Աստված այնքան առողջություն ու կամք տա, որ մեր երկիրը ծաղկեցնես ու քո դեմ դուրս եկած ռևանշիստները զրպարտելու բան չունենան, ամոթից լռեն, հավերժ պապանձվեն․․․ վաղուց էի ուզում գրել, չփորձե՛ք ինձ լռեցնել, ոչ ոքի չի հաջողվի․ ես առաքելություն ունեմ․ ծնվել եմ արդարության կողքին ամուր կանգնելու համար և ինչպես տեսնում եք հակառակ ձեզ՝ աբիժնիկներ, ծախված ներքնատան առնետներ, վարչապետիս կարմիր քարտ ցույց տվող դաշնակ պարագլուխներ, Վանեցյաններ, Իսագուլյաներ, Գուրգեն Եղիազարյաններ, Աշոտյաններ ու Շարմազանովներ․․․ ու դուք՝ պիցցայակեր, բոլոր թափթփուիկներ, այ ոչնչություններ, որ մեր վարչապետի հրաժարականն եք պահանջում, Գիտցե՛ք, մեր Վարչապետի թիկունքին ենք չծախվող, պաշտոնի կռիվ չտվող, մեր երկրին, վարչապետին, մեր պետականությանը նվիրված աշխարհասփյուռ հայությունս, , , սսկվեք, վեր ընկեք տեղներդ, ավելի մի խայտառակեք ձեզ․ մի կողմ քաշվեք, թողեք, թող մեր վարչապետը հանգիստ, ուրախ սրտով ծառայի մեր երկրին ու ժողովրդին, ամեն օր աղոթեք, որ Աստված մեր վարչապետին առողջություն, հաջողություն տա, որ ձեր թալանած մեր երկիրը ոտքի հանի․․․Գիտցե՛ք, ինչքան շատ եք վարչապետին վարկաբեկում, այնքան ձեր իրական դեմքն ենք տեսնում և ավելի շատ ենք ատում ձեզ ու ավելի շատ ենք վստահում, հարգում և սիրում մեր Նիկոլին, այո, մեր բոլորի Նիկոլին, մեր փրկիչին, որ ազատեց մեր երկիրը ձեր նման գայլերի ոհամակից, , , Զգույշ եղեք, եթե այսպես շարունակեք, ժողովրդի համբերությունն էլ չափ ունի, մի օր կհատնի և կկուն կկանչի․ հեղափոխության վերջին ակորդը կհնչի․ ժողովուրդը կրկին դուրս կգա փողոց ու դա կլինի վերջին անգամ․ կսրբի, կտանի Ավգյան ախոռներում տարիներ ի վեր կուտակված ձեր աղբը, , , դեռ համբերում ենք․ առայժմ օգտվեք ձեզ ընձեռնված հնարավորությունից՝ վարչապետի բարությունից, հանդուրժողականությունից, բայց ականջներիդ օղ արեք, այդ օրը գալու է․մեր վարչապետը խոստացել է, որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» ․․․Իմացե՛ք, գալու է այդ օրը, ձեր թալանածը ձեր քթերից է գալու․ մենք անհամբեր այդ երջանիկ օրվա գալստյանն ենք սպասում․․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
*****
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՈՒզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաև կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս, գիտցե´ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձյուլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի´ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ, ասե´ք
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս.
Գոնե թող թղթին հանձնեմ զայրութս,
Միգուցե այսպե´ս խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավա՜ղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ:
Ա՜խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ,
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ,
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ:
Այդ ի՞նչ եմ ասում ես' երեսպաշտս.
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչի՞ս է պետք նման ապրելս`
Մեռնելը լավ չէ՞, քան թե հարմարվեմ:
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ,
Ձայնս չեն կարող խլել ինձանից.
Չեմ լռի իմ մահիճում անգամ…
2004թ Բրյուսել
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
762 | 0 | 0
Facebook
COMMENT.am