Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1124 նոր դեպք, մայրաքաղաքում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7822-ի, այս մասին հաղորդվել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Նոր դեպքերի 43%-ը 18-ից 45 տարեկան մարդիկ են, 36, 5%-ը՝ 46-ից 65 տարեկան, 15%-ը՝ 65 տարեկանից բարձր, դրանց ավելի քան 3.5%-ը՝ 80-ից բարձր տարիքի մարդիկ», - նշել են շտաբից:
Գրանցված եպքերի 5, 5%-ը երեխաներ են:
Ապրիլի 10-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1786-ով: