Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանձնարարականի իրականացումը նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
13:59, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Հանձնարարականի իրականացումը նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի
     Հանձնարարականի իրականացումը նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Ապրիլ 09, 2020 21: 45 54 ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջական առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները: Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում: Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացրել են 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից. Կարդացեք նաև Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 42.282 մարդ. կատարվել է 276.338 թեստավորում. Ermenihaber Ինչո՞ւ ՀՀ մտնող բոլոր անձինք չեն թեստավորվում. նախարարը՝ նոր ստացած թանկ թեստերի մասին Ինչպես երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին. ուղեցույց 29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով, 75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում, 4-ը դատարանների կողմից մերժվել են: Նշենք նաև, բավարարված միջնորդություններից մեկը վերաբերվել է ցմահ դատապարտվածի վերանայման վարույթի շրջանակում, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Առավել մանրամասն՝ ըստ դատավարական փուլերի և առաջադրված մեղադրանքների, կից ներկայացված տեղեկանքում:
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
    
     http://master2018.blogspot.ru/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
972 | 0 | 0
Facebook