Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

Հոդվածներ

Լավ, ոսպը թանկացավ, բլղուր կերանք, բա հացը թանկացավ, ի՞նչ ուտենք, բազուկի ճա՞վ

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
13:39, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Լավ, ոսպը թանկացավ, բլղուր կերանք, բա հացը թանկացավ, ի՞նչ ուտենք, բազուկի ճա՞վ
     Լավ, ոսպը թանկացավ, բլղուր կերանք, բա հացը թանկացավ, ի՞նչ ուտենք, բազուկի ճա՞վ Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Ապրիլ 09, 2020 14: 00 370 Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ոչ մեկը հիմա չի ասում՝ գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, ասում ենք՝ գառան միսը թանկացել է՝ տավարի միս կերեք: Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խորհուրդը, թե՝ «եթե տեսնում ենք, որ ոսպի եւ հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են» ։ Հաշվի առնելով, որ հիմա նաեւ թանկացել է հացը, հարցադրումներ են հնչում՝ բա լավ, ոսպը թանկացավ, բլղուր կերանք, բա հացը թանկացավ, ի՞նչ ուտենք, փոխարինիչը ո՞րն է, տեղը բազուկի ճա՞վ ուտենք: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Դե, ապրանքներ կան, որոնք թանկանում են, ապրանքներ կան, որոնք էժանանում են: Իհարկե, մենք գտնում ենք, որ անբարեխիղճ տնտեսվարողները կփորձեն օգտվել առիթից, բայց ընդհանուր առմամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողություն սահմանում է: Ես չեմ կարծում, որ չափն անցած իրավիճակ է, որովհետեւ ապրանքներ կան, որ էժանացել են, չէ, ՞ նաեւ»: Մենք հարցրեցինք՝ ձեր ասածը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը ԱԺ-ում, երբ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր նախկին իշխանություններին ու ասում էր. «Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, ժողովուրդ ջան, ինչ է եղել որ, գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը, որեւէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք»: Հիմա դուք է՞լ եք էկոնոմիկայի նախարարի նման փոխարինիչներ առաջարկում՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Չէ, ոչ մեկը հիմա չի ասում՝ գառան միսը թանկացել է՝ կանաչ սոխ կերեք, ասում ենք՝ գառան միսը թանկացել է՝ տավարի միս կերեք: Մեր իշխանություններն այդպես են ասում, որ գառան միսը թա՞նկ է, կարելի է տավարի միս ուտել, ոչ թե կանաչի: Կանաչին այսպես թե այնպես ինքնին համով բան է, բանջարը ես շատ եմ սիրում օրինակի համար, բայց մեզանից ո՞ր մեկն է ասել՝ գառան միսը թանկացել է՝ կանաչի կերեք կամ կանաչ սոխ կերեք: Էկոնոմիկայի նախարարն ընտրությունն առաջարկել է հնդկաձավարի (գրեչկա), ոսպի ու դրանց մյուս տարբերակների միջեւ՝ բրինձ, ձավար, դրանք նույն համարժեք մակարդակի բաներ են: Այսօր ձեր համեմատությունը մեր ստեղծված իրավիճակում, եթե մենք նայենք եւ տարածաշրջանում, եւ աշխարհում, մեզ մոտ շատ հավասարակշռված վիճակ է: Հաշվի առնելով այն իրողությունները, որում մենք ապրում ենք՝ այդքան սարսափելի բան չկա: Իհարկե, պետք է վերահսկվի, ինչն արվում է, որոշ տնտեսվարողներ չպետք է օգտվեն ու չարաշահեն, հարստանան մեր բոլորիս հաշվին, բնական է: Հիմա իմբիրը թանկացել է, իմբիրն էլ այնպիսի բան չէր շուկայում, որ վիճակ ստեղծեր, երեւի մի 200 կգ բերում էին, թե չէին բերում: Պարզ է, կարող է բերողը առիթից օգտվել, թանկացրել է ու դրա դեմ շատ դժվար է պայքարել: Խոսքը գնում է այն ապրանքների մասին, որոնք մեր ամենօրյա օգտագործման համար են»: Կարդացեք նաև Պուտինից դժգոհելու հետեւանքները. Լուկաշենկոն 4 դոլարով ՌԴ-ից նավթ կստանա, իսկ Փաշինյա՞նը… Գնաճը նախատեսված էր շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ. «Ժողովուրդ» Զարուհի Բաթոյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը ե՞րբ են վերջին անգամ պարգեւավճար ստացել Հարցրեցինք՝ եթե հացն է թանկանում, դրա փոխարինիչը ո՞րն է, հո «պրյանիկ» չե՞ն ուտելու մարդիկ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, եթե հացը թանկանա, բնականաբար, պրյանիկն էլ կթանկանա, նույնն են դրանք, թանկացել է ալյուրի պատճառով, բայց հացը թանկացել է մոտ 10 տոկոսի չափով, եթե չեմ սխալվում, իմ գնահատականներով, դա պայմանավորված է նաեւ ցորենի մուտքի հետ կապված: Կառավարությունն ամեն ինչին հետեւում է, այդ ամեն ինչից տեղյակ է, չի թողնում, որ որեւէ տնտեսվարող ասի՝ իյա, ես ցորենը թանկ եմ բերել, հետեւաբար պիտի թանկ ծախեմ, ասում է՝ արի, ես քեզ կասեմ ցորեն որտեղից բերես ու ինչով բերես, այդ աշխատանքները կատարվում են: Այս իրավիճակում, որ մենք ունենք կորոնավրուսի հետ կապված եւ գնային իրավիճակը, ես չեմ կարծում, որ շատ սարսափելի է»: Հովիկ Աղազարյանն ընդունում է, որոշ դեպքերում, իրոք, չարաշահումներ կան, բայց դրանք շուկայում վիճակ չեն ստեղծում. «Իսկ մյուս թանկացումները, որոնք կան, արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններից են կախված»: Ինքը՝ պատգամավորը, իր ընտանեկան բյուջեի վրա մեծ տարբերություն չի զգում թանկացումների արդյունքում, ասում է, որ մեկ է, 5000 դրամանոց իտալական լոլիկը չէր գնում ոչ այն ժամանակ, երբ շարքային քաղաքացի էր, ոչ էլ հիմա, երբ պատգամավորի պաշտոն ունի. «Դա իմ համար լոլիկ չի, իմ համար լոլիկը լինելու է մի ամիս հետո, որը ես շատ-շատ եմ սիրում: Ոչ թե նրա համար չեմ գնել, որ թանկ է, այլ համ չկա նրա մեջ: Իսկ նազրվան վարունգ ես սիրում եմ ճիշտն ասած, բայց նազրվանը միշտ էլ թանկ է եղել, էլի: Ես այն օրը խանութում տեսա, նազրվանի գինը ինձ զարմացրեց, ասացի՝ սա նազրվա՞ն է, 800 դրամ է: Անցյալ տարի այս ժամանակ էլ էր նազրվանը 800 դրամ: Հացը, շաքարավազը եւ դրան մոտ բաները պետք է լինեն պետական վերահսկողության տակ: Կարագը, եթե հիշում եք, թանկացել էր մինչեւ հեղափոխությունը, հետո 10-15 տոկոսով էժանացավ, հիմա նորից ես նկատեցի, որ մի փոքր թանկացել է»: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատել է, որ թանկացել է ծխախոտը. «Ճիշտն ասած, գնումները ես չեմ անում, դա իմ գործառույթը չի մեր տանը: Իմբիր չեմ օգտագործում, ես ժամանակակից մեթոդներից չեմ օգտվում: Խանութ ես կարող է մտնեմ միայն առանձին կոնկրետ հարցով: Բայց այն ծխախոտը, որը ես եմ ծխում, թանկացել է մոտ երեւի 10%»:
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
     http://master2018.blogspot.ru/
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
420 | 0 | 0
Facebook
COMMENT.am