Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը

01:26, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը

Իշխանության դժնդակ օրերը սկսված են և դա ավետեց առաջին նախագահը:
     Նա յուրօրինակ օգնության ձեռք մեկնեց Փաշինյանին այս բարդ` կարելի է ասել ճգնաժամային վիճակում: Նախանձելի չի Նիկոլի վիճակը:
     Առաջին նախագահի այս դեմարշը պատասխանեց մի քանի հարցերի

1. Նիկոլը օգտվում է ԼՏՊ-ի աջակցությունից և շատ նիկոլականներ պետք է այս բացահայտ փաստից հետևություններ անեն:
     2. 2-րդ և 3-րդ նախագահները բացահայտ թիրախավորվեցին առաջին նախագահի կողմից, ինչը Նիկոլի քաղաքական գործունեության ողջ իմաստն է:
     3. Չգիտես ինչու առաջին նախագահը չխոսեց Նիկոլի այլանդակ ֆեյքերի, նրանց հայհոյանքների և ատելության քարոզի մասին, չխոսեց նրանց լրատվամիջոցների մասին, այլ հիշատակեց միակողմանի բաներ:
     4. Ապրիլյանի մասով էլ արդեն պարզ է, որ այդ ժամանակավոր կառույցը կորոնավիրուսի հետ միասին հեռանալու է ասպարեզից, դրա համար սա կմատուցվի, որպես առաջին նախագահի հորդոր և այն կփակվի շուտով, հատկապես որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ այդ հանձնաժողով հանդիպման:
     Կարճ ասած Նիկոլի համար առաջին նախագահի հայտնվելը վատ նշան էր:

Հ.Գ Պատերազմական վիճակ այսօր միայն ֆեյսբուքում է:
     Պետք չի մարդկանց պատերազմով վախեցնել, այն էլ այս մեկուսացված օրերին»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2376 | 0 | 0
Facebook