Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

Ուղղափառ եկեղեցիների գմբեթների խաչերի հիմքում հաճախ կիսալուսին է դրված. ինչո՞ւ

11:53, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Ուղղափառ եկեղեցիների գմբեթների խաչերի հիմքում հաճախ կիսալուսին է դրված. ինչո՞ւ

Կրոնական ավանդությունը լուսնի մահիկով խաչը համարում է եկեղեցու՝ որպես Քրիստոսի կնոջ խորհրդանշան՝ դա հիմնավորելով Հայտնության գրքից քաղված հետևյալ մարգարեությամբ. «Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակն իր վրա առած, և լուսինը նրա ոտների տակ» (Հայտնություն 12, 1): Ի դեպ, այս նույն նախադասությունից բխեցնելով, որոշ խաչեր ճառագայթավոր են (կենտրոնից ճառագայթներ են տարածվում): Բացի այդ, լուսնի մահիկն ուղղափառները համարում են Հիսուսի օրորոցն ու նաև խարիսխ են համարում՝ որպես փրկության հույսի խորհրդանիշ՝ համաձայն Պողոս առաքյալի հետևյալ խոսքի. «հաստատուն մխիթարություն ունենանք, մենք, որ ապավինեցինք մեր առջև դրված հույսը բռնելու. Որ հաստատ ու անշարժ խարիսխի պես ունենք մեր անձի համար» (Թուղթ առ եբրայեցիս 6, 18 - 19):

Որոշ կրոնաբաններ քրիստոնեական կիսալուսնում տեսնում են վիշապի՝ որպես չարի խորհրդանշանի ձևափոխված պատկերը, որը ոտնակոխ է արել Քրիստոսը:

Ուղղափառները, համենայնդեպս, լուսնի մահիկի և մուսուլմանական կիսալուսնի միջև կապ չեն տեսնում, քանի որ, ըստ ուղղափառների, իսլամում կիսալուսինը որպես խորհրդանշան հաստատվել է նախորդ հազարամյակի կեսերին, երբ Կիևյան Ռուսիայի եկեղեցիների գմբեթներին կիսալուսնով խաչերը տարածվա են եղել: Իսկ մահիկով խաչերի առաջին պատկերներ եղել են նախաիսլամական ժամանակներում, օրինակ, Սինայի թերակղզում գտնվող սբ. Կատերինա վանքում (6-րդ դար):

Քրիստոնեության ի հայտ գալուց առաջ շատ մշակույթներում հայտնի է եղել նաև խաչը: Հեթանոսների պաշտամունքներում այն խորհրդանշել է արևը, իսկ Քրիստոսին որպես Արդարության Արև փառաբանող քրիստոնյաները հեթանոսական խաչին լրացուցիչ իմաստ են տվել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2361 | 0 | 0
Facebook
COMMENT.am