Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս իրավիճակում առնվազն ցինիզմ է, երբ փորձ է արվում բարեգործությունը նյութական արժեքով գնահատել

Gurgen
Հեղինակ`
Gurgen
22:25, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Այս իրավիճակում առնվազն ցինիզմ է, երբ փորձ է արվում բարեգործությունը նյութական արժեքով գնահատել

Պատկերացնում ե՞ք, Նիկոլ Փաշինյանն այսօր իր լայվի ժամանակ խոսել է նաև բարոգործություններից, ասելով, թե հանձնարարել է ծառայություններին, որ պարզեն, թե ինչքան է այդ տոպրակների պարունակությունը և զեկուցեն իրեն: Անկեղծ պատկերացնում եմ այն մարդկանց ռեակցիան ու մեկնաբանությունները, ովքեր այս ծանր օրերին, լինելով սոցիալական ծանր կացության մեջ ստացել են այդ օգնությունը և դա այն պարագայում, երբ պետությունը, որի ղեկավարը հենց Նիկոլ Փաշինյանն է, մեկ չոփով անգամ չի աջակցել նրանց: Գիտեք ինչ կա, ճգնաժամային այս իրավիճակում, երբ մարդիկ, ովքեր հանապազորյա հացի խնդիր էին լուծում և այժմ կարանտինի մեջ են, ինքնամեկուսացվել են, օգնող ձեռքի կարիք ունեն և փոխանակ շնորհակալ լինեն տվյալ քաղաքացիների մատից փուշ հանող, օգնող կազմակերպությանը, փորձ է արվում դրան նյութական արժեք հաղորդելով նսեմացնել: Ես էլի եմ ասում, դրանից այդ օգնությունը ստացած կամ դա տվողը չի տուժում, տուժում է մարդը, ով նսեմացնում է այն: Հիմա ո՞նց է Նիկլոլ Փաշինյանը նայելու այն մարդկանց աչքերին, ովքեր ստացել են այդ օգնությունը ոչ թե պետությունից այլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, ո՞նց եք բացատրելու մարդկանց, որ օրհասական խնդիրները թողած, ժամանակը վատնել եք ինչ-որ անիմաստ հանձնարարականների վրա՝ ստուգել, թե ինչ արժողությամբ օգնություն է տրամադրվում: Սա անկեղծ աբսուրդ է, մի հատ էլ զոմբիներն ու ֆեյքնյուզերը այնպիսի հրճվանք ու խրախճանք են սարքել համացանցում, կարծես թե դա նորմալ է… էժանություն:

Հ.Գ. Այս օրերին, երբ ինչ-որ մեկը մյուսին թեկուզ չնչին օգնություն է անում, երկրի վարչապետը պետք է շնորհակալ լինի նույնպես խոնարհվելով, ոնց խոնարհվում է ՀՀ քաղաքացիների առաջ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1129 | 0 | 0
Facebook
COMMENT.am