Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես մահից չեմ վախենում, ես ծնողներիս մասին եմ մտածում՝ Հայկ Մինասյան (Ցավոք ապրիլյան պատերազմը չտևեց 4 օր) ..

21:30, կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.
Ես մահից չեմ վախենում, ես ծնողներիս մասին եմ մտածում՝ Հայկ Մինասյան (Ցավոք ապրիլյան պատերազմը չտևեց 4 օր) ..
     Ես Տիգրան Էլոյանն եմ ՝ նույնպես մասնակցել եմ այդ օրերին գտնվելով ժամկետային ծառայության մեջ, Պատերազմի Աստված հրետանավորների շարքում և հպարտ եմ իմ ընկերներով ու հրամանտարական կազմով, որոնք իրենց առաջ դրված խնդիրը կատարեցին բարձր մակարդակով և ողջ առողջ ինչպես նաև հաղթանկած վերադարձան իրենց ընտանիքները: Խոսքը գնում է (ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի 9-րդ մարտկոցի մասին) և ցավով ուզում եմ նշել որ պատերազմը չտևեց 4 օր այլ ձգվեց մինչև Մայիս: ԵՎ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը թշնամու հրետակոծման հետևանքով մեր հրետանային դիվիզյոնը և զորամասը տվեց մեկ զոհ կապավոր Հայկ Մինասյանին...
    
    
     Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թ. Ուկրաինայի Հանրապետության ՝ Խարկով քաղաքում: 2001 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում: Սովորել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում: Հայկը բավական հավասարակշռված, համեստ ու զուսպ անձնավորություն էր, լավ ընկեր, քույրերի համար լավ ու նվիրված եղբայր: Իր մեջ անսահման բարություն կար, ամեն ինչում աշխատում էր լավ գծեր տեսնել ու բոլորին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Դեռ փոքր տարիքից Հայկը ձգտել է օգնել ընտանիքին: Տարբեր նախասիրություններ ուներ դպրոցում, սիրում էր մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները: Զբաղվել է ձեռնամարտով ու այլ տարբեր սպորտաձևերով: Այս ամենին զուգահեռ, շատ գեղեցիկ նկարում էր: 2011 թ. ընդունվել է Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել է Երեւանի Եվրոպական համալսարանի ծրագրավորում եւ կառավարում բաժինը: 2015 թ. ուսումը կիսատ թողնելով Հայկն անցնում է ծառայության:
     Հայկ Մինասյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: Ի պատասխան Հերոսի սխրանքի՝ Պուշկինի անվան դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ քոլեջում, որտեղ սովորել է, «Փառքի անկյուն», այն վայրում, որտեղ Հայկը զոհվել է, հուշաքար է տեղադրված, իսկ զորամասում անկյուն կա նվիրված Մերօրյա Հերոսին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
956 | 0 | 0
Facebook
COMMENT.am