Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մարի Եգոր «Տան փոքրն էի՝ «երես էին տալիս»»

Աննե Մարի
Հեղինակ`
Աննե Մարի
17:11, կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.
Մարի Եգոր «Տան փոքրն էի՝ «երես էին տալիս»»

Մանկության տարիների, հիշողությունների, հետաքրքրաշարժ դեպքերի մասին այսօր զրուցակիս է «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարինե Եգորյանը, ով առավել հայտնի է Մարի Եգոր կեղծանվամբ։ Այն, թե ինչու՞ երկու տարի չհաճախեց դպրոց, ի՞նչն էր պատճառը, որ տղաների հետ վեճերում միշտ ծեծողի կերպարում էր հանդես գալիս, և ինչպե՞ս եղավ կազմակերպության ստեղծման գաղափարը, առաջարկում եմ ընթերցել ստորև։ «Աննե Մարիի հյուրասրահում ժպտում է Մարի Եգորը»

1. Մարինե համոզված եմ, որ այսօր ժպիտով ենք հիշելու բոլոր այն կատարված աշխատանքները, որոնք կարծես, թե անջնջելի հետք են թողել շատերի կյանքում։ Մինչ կխոսենք կազմակերպության մասին, որը ղեկավարում եք, զրուցենք անձնականից։ Ինչպիսի՞ երեխա եք եղել փոքր հասակում՝ սովորող և խելոք, թե՞․․․
     Մանկությանս տարիները սերտ կապված են 1988 թվականի երկրաշարժի, սովետի փլուզման տարիների հետ, ուստի մանկությունս անցել է մութ, խավար, անլույս տարիներին, բայց այնքան հաճելի հիշողություններ կան պահոցումս։ Եղել եմ շա՜տ, անտանելի չարաճճի, բայց դպրոցում դասերս չէր տուժում, ուսումս կարևոր էր ինձ համար։

(Հիշում եմ, հաճախ էի տղաներին ծեծում։ Այդ օրերից էլ սկսվել է ներքին ինքնավստահությունս։ Նույնիսկ 3-րդ և 4-րդ դասարան չեմ հաճախել՝ ոտքս կոտրել էի և անկողին էի ընկել։ Սակայն, երբ հաճախեցի տարիներ անց դպրոց, էլ ավելի մեծ ուժով պարապեցի, կրթվեցի, մինչ այդ էլ ինքնակրթությամբ էի զբաղվում) ։

2. Նշեցիք, որ եղել եք չարաճճի, հետաքրքիր է, ձեր երեխաների բնավորության մեջ նմանություն գծեր կա՞ն։

Ե՛վ դեմքով, և՛ բնավորության գծերով որդիս է ինձ նման։ Հաճախ, երբ բարկանում եմ, մայրս սաստում է ինձ և ժպիտով հիշեցնում իմ «խիզախությունները» ։

3. Դպրոցական տարիներին եղել եք նաև ստեղծագործող։ Այս առումով ի՞նչ հիշողություններ կան։

Վաղ հասակից սկզբունքային և ստեղծագործող եմ եղել։ Հիշում եմ, 9 տարեկանում ունեի գրված բանաստեղծություններ, հեքիաթներ, որոնք հրատարակելու համար նույնիսկ ամսագիր էի ստեղծել՝ «Ներդինկա» անվանումով։

4. Կարծում եմ այդ տարիքից արդեն նշմարվում էր սերը՝ դեպի լրատվական ասպարեզ, որն էլ հետագայում իրագործեցիք և այսօր մի շարք կայքերի գլխավոր խմբագիրն եք։ Հետաքրքիր է արձագանքը ընտանիքի անդամների, երբ որոշեցիք լրագրողի դժվար ուղին բռնել։

Ինքնուրույն երեխա եմ եղել, երբ փաստաթղթերս մանկավարժական համալսարանի լրագրության բաժին հանձնեցի, ոչ մեկին չէի հարցրել, որոշել էի և արել։

(Տան փոքրն էի՝ «երես էին տալիս» և դա պատճառ եղավ, որ վստահ էի ուժերիս վրա։ Ուրախ եմ, որ դա հակառակ արդյունքը չտվեց) ։

5. Առաջին քննադատը, գուցե քաջալերողը ո՞վ եղավ։

Մինչ օրս առաջին քննադատս և քաջալերողս մեծ քույրս է։ Նրանից բացի քննադատս է եղել նաև դասախոսս՝ «Ավանգարդ» ամսաթերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը։

(Հիշում եմ, առաջին լուրջ աշխատանքս՝ ...
     Շարունակությունը՝
     https://my-child-family.blogspot.com/2020/04/blog-post_5.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3540 | 0 | 0
Facebook