Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:
Վահագն Չախալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջին բանը, որ պետք է անի ցանկացած հայ, Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելն է ու նաև վրեժխնդրությունը, իսկ վրեժխնդրությունը կլինիՑեղասպանության ճանաչումն ու հատուցումը:
Նա նշեց, որ ճիշտ կլինի խնդիրը լուծել իրավական դաշտում և պետք է դատի տալ Թուրքիային: Նա նկատեց, որ Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր են սկսել կատարել.
«Հասարակական կազմակերպությունները դիմել են Վրաստանի խորհրդարան՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով»:
Չախալյանը նկատեց, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև վրացական հասարակական կազամակերպությունները.
«Հետաքրքիր միտում կա. վրաց հասարակության մտավորական հատվածը գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտություն կա և եթե իրենց վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ անկեղծ է և իրենք իսկապես ցանկանում են ռազամավարական համագործակցություն ունենալ, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը», -ասաց նա և հավելեց, որ Վրաստանը ևս տուժել է Օսմանյան կայսրության քաղաքականությունից և նրանք հայերի ցավը պետք է որ լավ հասկանան:
Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Վրաստանի կողմից դժվարացնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած սերտ համագործակցությունը և դա խանգարում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև Ջավախքի հարցում տարովղ քաղաքականությանը:
«Սահակաշվիլու ռեժիմը ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական աղբյուրներից, բայց միևնույն է՝ Վրաստանում տրամադրությունները փոխվել են և շատերն են հասկանում, որ այդ քաղաքականությունը սխալ է»:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=qn4-R8Z6Fr4