Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բամբասանքի թելը կտրելու համար նույնիսկ անպարկեշտ միջոցառում են կազմակերպել

23:13, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Բամբասանքի թելը կտրելու համար նույնիսկ անպարկեշտ միջոցառում են կազմակերպել

Ֆրանսիայի խոշորագույն գետերից մեկի՝ Լուարի ափին գտնվող Շենոնսո դղյակում 1577 թվականին բավականին հանդուգն զվարճանք է տեղի ունեցել. կազմակերպվել է էրոտիկ պարահանդես: Պարահանդեսին հրավիրված ազնվազարմ տիկնանց, օրիորդներին ու տղամարդկանց սպասարկել են ստինքները բաց սպասուհիները, իսկ պարահանդեսի մասնակից տիկնայք իրենց մերկությունը «ծածկել են» թափանցիկ շղարշով:

Ֆրանսիական արքունիքն այս հանդգնությանը դիմել է, որպեսզի վերջ տա երկրով մեկ շրջանառվող այն բամբասանքին, թե այդ ժամանակ դեռևս ժառանգ չունեցող Ֆրանսիայի թագավոր Հենրի 3-րդ Վալուան նույնասեռական է:

Ի դեպ, նա 1573 թվականին նա ընտրվել է Լեհաստանի թագավոր, բայց տեղեկանալով եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կարլոս 9-րդի մահվան մասին, գաղտնի փախել է Լեհաստանից, որպեսզի տիրանա Ֆրանսիայի գահին:

Փախուստը տեղի է ունեցել 1574 թվականի հունիսի 19-ի գիշերը: Հենրին մեծ ճաշկերույթ է կազմակերպում ու բոլոր հյուրերին այնքան է խմեցնում, որ բոլորը փռվում են գետնին ու մեռածի պես խորը քնում են: Կեսգիշերին, տեղյակ չպահելով Լեհաստանի սենատին, խստագույն գաղտնիության պայմաններում նա լքում է պալատը: Բայց և այնպես փախուստն աննկատ չի մնում: Անմիջապես սկսվում է նրա հետապնդումը: Երբ թագավորի շքախումբը մոտենում է Լեհաստանի սահմանային գետին, նրան մի ծերունի է նկատում, որը շորերն հանելով՝ նետվում է գետը՝ գոռալով. «Պայծառափայլ տեր իմ, ինչո՞ւ ես փախչում»: Բայց շքախումբն անցնում է սահմանը:

Հենրի 3-րդը դավադրաբար սպանվել է ընթերցանության ժամանակ: Սպանողը հոգևորական է եղել: Սպանությունը տեղի է ունեցել 1589 թվականի օգոստոսի 2-ին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3262 | 0 | 0
Facebook