Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱՅՏԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․․․

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
03:30, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԽԱՅՏԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․․․
    
ԱՀԱ ԹԵ ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ «ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ՈՒ ՇԱՏ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» և ՈՉ ՄԵԿԸ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՃՉԱՑՈՂ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ պատասխան չտվեց․ և արդյունքում հաղթող ճանաչվեց 10-ը տարի Արցախը թալանած նախքին վարչապետը․ նույնն է թե Հայաստանում հաջորդ վարչապետական ընտրություններում հաղթի Հովիկ Աբրահամյանը․․․ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԵՏԸՆԹԱՑ ԱՊՐԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԵԹԵ ՀԻՄԱ ՉՉԵՂԱՐԿՎԵՆ ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․․․Ահավոր հիասթափված եմ և չեմ կարող չասել․ամոթ, հազար ամոթ բոլոր նրանց, ովքեր իրենց ձայները ծախեցին 10000 դրամով․․․ փաստորեն նախօրոք ընտրակեղծիքների հանճարեղ մեխանիզմ էր մշակված և գերազանց իրականացվեց ու իր սև գործն արեց․ո՞վ կմտածեր, որ հեռախոսը պետք է ծառայեցվեր ձայները ծախելու, փող աշխատելու միջոց և դառնար մասայական ընտրակեղծիքի, իշխանական կլանին օգտակար լինելու, շանս տալու, որ կրկին վերարտադրվեն, կրկին իշխեն ու թալանեն․․․ընտրատեղամասերում կատարված գրեթե բոլոր վիդեոներում պարզ երևում է, թե ինչպես են ընտրողներն իրենց հեռախոսներով քվեաթերթիկները նկարում և դուրս գալով տեղամասից, շտապում իրենց թեկնածուների շտաբները, որ 10000-ները ստանան․․․ կարդալով ընտրությունների ընթացքին հետևող Դանիել Իոնեսյանի ֆեսբուքյան գրառումը ցնցված եմ, թե ինչ մասայական բնութ է կրել հեռախոսով քվեաթերթիկներ նկարելը, գյուղերում գյուղապետերի կողմից բռնությունները, մանր և միջին բիզնեսի մարդկանց ահաբեկելը, որ անպայման քվեարկեն Արայիկ Հարությունյանի օգտին․ ընդհուպ «ով ձայն չտա Արայիկ Հարությունյանին ոտքերը կջարդենք, բոլորիդ բիզնները կփակենք», ու այս ամենաթողությանը խթանել է ոստիկանության բռնած չեզոք դիրքը ․․․ ԱՀԱ ԻՈՆԵՍՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ․․․
     https://www.facebook.com/1144813885/posts/10220687784321565/?d=n
    
Շատ կուզեի լսել նաև, վարչապետի կողմից Արցախ գործուղված ԱԱԾ-ի քարտուղար Արմեն Գրիգորյանի զեկույցն անձամբ վարչապետին Արցախում կեղծիքներով ընթացող ընտրությունների մասին․ շատ եմ կասկածում, եթե նման մանրամասնություններ փոխանցած լիներ Վարչապետին, վստահ եմ, որ Փաշինյանը ոչ մի դեպքում չէր շտապի շնորհավորել, գոնե կսպասեր 2-րդ փուլի անցկացմանը, եթե ես ասում եմ, ուրեմն հիմքեր ունեմ կասկածելու․․․Նույնն էլ Արցախի ԿԸՀ նախագահն ու ծախված ԶԼՄ-ները կոծկեցին, հայտարարելով․ թե եղել են չնչին խախտումներ, որոնք չեն կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա․․․ «ի՜նչ միամիտ ու անմեղ կարծիք է» չէ՞․․․ Այնինչ այս լղոզված տեղեկությունների շնորհիվ թյուրիմացության մեջ գցեցին նաև վարչապետին, քանզի իրական պատկերը բոլորովին այլ էր․․․իսկ վարչապետն իրականում ժամանակ չուներ հետևելու ընտրությունների ընթացքին, քանզի նրա համար ոչ պակաս կարևոր էր Կորոնավիրուսի դեմ պայքարը կանոնակարգելը, որ քիչ զոհեր ունենանք․․․

     ՍԱ ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ, ԱՅԼ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Թույլ տվեք այս բառն ռուսերենով արտահայտվեմ․ սա պաստավկա էր մեր վարչապետին, որը պատերազմ է հայտարարել կոռուպցիային, որ անգամ Վանեցյանի սարքած գործի պատճառով իր հավատարիմ զինակցին՝ Դավիթ Սանասարյանին ուղղակի կասկածի համար պաշտոնից ազատեց և գրեթե 1 տարի է ազնիվ Դավիթը դատական քաշքշոցների մեջ է․ բա լավ մի հատ տրամաբանեք․ Փաշինյանը ի՞նչ է չգիտե՞ր ով է եղել Արայիկ Հարությունյանը․ լավ էլ գիտեր․ ուղղակի Փաշինյանին կանգնեցրին փաստի առաջ․․․ սա պրոֆեսիոնալ սարքած դավադրություն էր․․․
     Պատահական չէր, որ Հեղափոխությունից հետո Սերժը հայտարարեց «քարը քարին չենք թողնելու» և Քոչի տղաներին, Բակոյին, Արայիկ Հարությունյանին միանալով իրենց թալանած միլիոնները բաժանելով արդյունքում հասան հաջողության․․․ մի տեղ կարդացի, որ Արայիկը որտեղ կնունք ծնունդ, հարսանիք, կամ թաղում է եղել կալոտներով փող է բաժանել և արդյունքը տեսաք․․․
     Ես հեղափոխությունից հետո իմ մի հոդվածում գրել էի․ «Սերժն ընդհատակում ավելի վտանգավոր է», իսկ Քոչը թեկուզ փակի տակ էլ իր սև գործն անում է և նրանց անմիջական հանցակիցն է Բակո Սահակյանը․․․այնպես որ սա ոչ թե ընտրություններ էին, այլ՝ վրեժխնդրություն բառիս բուն իմաստով․․․ուղղակի պետք է լավ վերլուծել ու տրամաբանել․․․
     ***
    

Նախ ասեմ իմ կարծիքը․ քանի որ աշխարհում կորոնավիրուսի համաճարակ է հայտարարված, իսկ Հայաստանում արտակարգ դրություն և քանի որ Հայաստանի հռչակագրով Արցախը Հայաստանի անքակտելի մի մասն է, ուստի՝ ավտոմատ Արտակարգ դրությունը տարածվում է նաև Արցախի վրա, իսկ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ անցկացնելու համար Բակո Սահակյանը պետք է կրի խիստ պատասխանատվություն և չեղյալ պետք է հայտարարվեն այս ընտրությունները, քանզի այն իրականացվել է օրենքի բազում խախտումներով․ բժշկական ձեռնոցներով, առանց մատնահետքերի առկայության և դիմակներով․․․ իսկ Աստված ոչ անի, եթե Արցախում կորոնավիրուս հայտնաբերվի և տարածվի բանակում, ապա ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Բակո Սահակյանը․․․
     ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՆ, ՔԱՆԶԻ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՉ ԹԵ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
     ընտրություններ պետք է ընթանան, այլ՝ մարզպետի, քանզի Արցախը Հայաստանի մի մարզն է, ինչքան էլ Բակոն անամոթաբար հայտարարի, որ Արցախը Հայաստան չէ․․․
     ***
     ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ ՀԻՄԱ ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԽՈՐԱՄԱՆԿ ՔԱՅԼԵՐԻՑ, ԻՆՁ ՀԱՄԱՐ
ՊԱՐԶ Է, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ՉՄԻԱՑԱՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆԸ և ՇՏԱՊԵՑԻՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՉՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, հակառակ նրան, որ նախագահի թեկնածուներից շատերի պահանջն էր, բացի Արայիկ Հարությունյանից․․․ասեմ, որ վաղուց եմ ծանոթ ձեր խորամանկ քայլերին և բնավ էլ պատահական չէր, որ ընտրությունների օրը չհետաձգեցիք․նախ դուք ձեր պատվիրատուների՝ Քոչի ու Սերժի կողմից 2 հրահանգ լուծեցիք․ դեմ դուրս եկաք մեր վարչապետին, չմիանալով Հայաստանում կորոնավիրուսի համար հայտարարված արտակարգ դրությանը, հայտարարելով, որ Արցախն առանձին պետություն է, Հայաստան չէ, ինչպես անամոթաբար հայտարարում են ձեր կլանից շատերը, որ գոհացնեք ձեր տերերին՝ Քոչին ու Սերժին, ինչպես դա անում է Հրայր Թովմասյանը Հայաստանում՝ հաղթանակի ակնկալիքով․․․և չմոռանամ ասել ամենակարևորը․ կորոնավիրուսի պահն օգտագործեցիք, լավ իմանալով, որ օտարերկրյա դիտորդներն ու լրագրողները կորոնավիրուսի վտանգից կխուսափեն, ռիսկի չեն դիմի, որ ներկա գտնվեն ընտրություններին ու նման իրավիճակում ընտրակեղծիք իրականացնելն ավելի դյուրին կլիներ․ այսինքն՝ պղտոր ջրում հեշտ կլինի ձուկ որսալ և ահա ամբողջ պատկերը տեղամասերում․ և հիմա պետք է մեզ համոզեք, թե կարողացել եք ապահովել արդար, ազատ, թափանցիկ ընտրություննե՞ր և ձեր նախընտրելի թեկնածուին անցկացնելուց հետո պետք է նրան համարենք լեգիտիմ նախագա՞հ, սխալվում եք չարաչար․․․թեկնածուների մեջ կային 2 ընդդիմադիր թեկնածուներ․ Վահան Բադասյանն ու Հայկ Խանումյանը, որ արժանի էին 1-ին 2-րդ տեղեր գրավելու համար, եթե իհարկե արդար լինեին ընտրությունները, բայց ձեր կլանն ամեն միջոցի դիմեց, ամեն հնարքի, որ ամենաարժանավորները չանցնեին, չանցնեին անգամ խորհրդարան․ միայն դուք ձեր թայֆայով լինեիք՝ տարիներ ի վեր Արցախը թալանած ձեր կլանի ներկայացուցիչներով, որ կրկին իշխեք, որ չկորցնեք ձեր ոսկու և պղնձի հանքերը, անտառներն ու ՀԷԿ-երը․․․Հիմա այս ի՞նչ կապիկության դիմեցիք, այս ի՞նչ բեմադրություն էր․ ինչի՞ համար էր 2-րդ փուլ հայտարարելը․ որ իբր ավելի համոզի՞չ լինի, իմիտացիա ստեղծվի, թե արդար ընտրություննե՞ր են եղել և ինչ որ մի քանի ձա՞յն է պակասում․․․այս ի՞նչ բլեֆ էր․ այդ միայն դուք կարող էիք բեմականացնել․ այդքան թիվ կրակել էիք, մինչև վերջ գնայիք, ի՞նչ միտք ուներ ժողովրդին կրկին տեղամասեր քաշ տալ․ այս ի՞նչ ձևականություն էր․ իսկ 2-րդ փուլը դեռ չանցած Արայիկ Հարությունյանը չհամբերեց, անցավ գործի․ շքեղ, բազմամարդ, մեծ տոնախմբություն կազմակերպեց, իրեն սատարող կեղծարարներով տոնում էր իր հաղթանակը․ շնորհավորանքներ էր ընդունում ու բրավոներ․․․Այո, բրավո, ես էլ եմ ասում բրավո․ հանճարեղ էր, ո՞վ էր մտածում հեռախոսով հնարավոր է ընտրակեղծիք իրականացնել և հաղթել նախագահական ընտրություններում․․․

Բա «չար» լեզուներն ասում էին, թե Արայիկ Հարությունյանի վրա մի քանի դատական գործե՞ր կան, և չի կարող դառնալ նախագա՞հ․․․հիմա ի՞նչ, ջրելու են գնա՞․․․Ա՜խ հա, ո՜նց էի մոռացել, հենց նստի նախագահի աթոռին, կդառնա անձեռնմխելի․ Քոչի, Սերժի ու Բակոյի պես
     ***
     Փաստորեն Արցախում այս ընտրությունները դարձան առևտուր․ հարուստը հաղթեց, այսինքն փող բաժանողը՝ Արցախի նախքին վարչապետը, որը 10-ը տարի թալանել էր Արցախը, իսկ արցախցու մի մեծ հատված առանց ծանր ու թեթև անելու ոչ միայն ծախեց իր ձայնը, ոչ միայն իր երեխայի ու ազնիվ արցախցիների ապագան, այլ՝ հենց Արցախի, մեծ հիասթափություն ապրեցնելով հարյուր հազարավոր Հայաստանի և Սփյուռքի հայությունը, որ հույսեր էինք փայփայում, երազում էինք, որ վերջապես այս ընտրությունով Արցախը կազատագրվի Բակոյաքոչասերժական կլանից և նոր դեմքեր կընտրվեն, նոր մարդիկ կգան իշանության, ովքեր կապ չեն ունեցել Արցախը թալանողների հետ․ նույն կոչով Արցախցիներին դիմեց նաև Վարչապետ Փաշինյանն իր հայտնի ուղերձում, բայց բանից պարզվեց Քոչին ու Սերժին, Բակոյի կլանին թասիբ կանգնելը ամեն ինչից վեր համարեցին արցախիներից շատերը, և առիթն օգտագործեցին իրենց ձայները ծախելու․․․մեծ հույսեր ունեինք, որ ճիշտ ընտրություն կկատարեիք, Արցախն էլ կունենար Փաշինյանի նման ազնիվ, անկաշառ նվիրյալ առաջնորդ հանձինս՝ Վահան Բադասյանի, որ իր քրտինքով է վաստակում իր հանապազոր հացը և երբեք՛ թալանով չի զբաղվել, որ ձեր ձայները փողով առներ, ընտրակաշառք բաժաներ․․․ նա իր թեկնածությունը դրել էր ազնիվ պայքարով հասնել հաղթանակի, ոչ թե նման ստոր քայլերով, փող բաժանելով սոված մարդկանցից ձայներ առնելով․․․ իրոք այս ընտրություններն Արցախում դարձան շուկայական, աճուրդի էր հանված, թե ո՞վ ավելի շատ փող կառաջարկի, նա էլ կհաղթի․․․փաստորեն ձեզ համար կարևոր չէր անձը, թե ո՞վ կլինի Արցախի առաջնորդը․ ազնի՞վ անհատ, թե՞ 10-ը տարի ձեզ թալանողը, որ իր թալանածի մի չնչին գումար հանեց ասպարեզ ու ձեր ձայները գնեց, որ կրկին գա իշխանության ու կրկին թալանի 5 տարի․․․10000-ներն ավելի թանկ էին ձեզ համար, չմտածելով, որ այդ փողով ձեր երեխային 3 օր ընդամենը կկշտացնեք, բա գալիք 5 տարինե՞րը, որ կրկին կանգնելու եք դատարկ տաշտակի առաջ ու ապրելու եք թշվառ կյանքով, ստրուկի կարգավիճակով ու արդեն ձայնազուրկ․․․ այո, ձայնազուրկ, քանզի դա ձե՛ր ընտրությունն էր․ ձեր, որ շուրջ 5 տարի լուռ ու մունջ, հլու, հնազանդ ստիպված եք լինելու հանդուրժել, քանզի դուք արդեն ծախել եք ձեր ձայները․ խոսելու, բողոքելու իրավունքները․ ձեր երեխաների ապագան եք ծախել․․․
     Տատս ասում էր․ աղքատն իր խելքից է աղքատ լինում, դա ձեր կատարած ընտրության մասին է ասված․․․ չիմանաք թե ուրախանում, կամ չարախնդում եմ, ոչ, ամենևին․քավ լիցի․ սիրտս ահավոր ցավում է, դրա համար էլ ամիսներ շարունակ գրում ու գրում էի․ Ֆեյսբուքում, Յութուբում․ մտածում էի կկարդաք, կլսեք, քանզի շատ անհանգիստ էի և ներքին մտավախություն ունեի, որ ճիշտ մարդու չեք ընտրելու, որ ձեր հոգսերը հոգար, ձեր երեխաների համար փայլուն ապագա կերտեր․ բայց հիմա էլ ոչինչ հնարավոր չի փոխել․ գրելով էլ, ասելով էլ հոգնեցի, բայց ասողին էլ լսող է պետք․․․
     Վերջում ասեմ, եթե ձեր սպասելիքները չարդարացվեն, տված խոստումները չկատարվեն, կրկին ձեզ թալանեն, այդ վիճակից դուրս գալու համար լոկ մի ճանապարհ կա․ ասեմ այդ ճանապարհը․ դրա միակ ելքը հեղափոխությունն է, սա է, որ կոտրում է բոլոր շղթաները, ու արդարության հասնելու միակ բանալին է, որ կբացի բոլոր փակ դռները, ինչպես Հայաստանում մեր Փաշինյանի առաջնորդությամբ, ժողովրդի միասնական ջանքերով Հայաստանն ազատագրվեց Սերժի Ռեժիմից․ այդպես էլ Արցախում պետք է հեղափոխությունն իր երկունքը կրի, հեղափոխության շեփորը հնչի․ սա է վերջին վարիանտը ձեր այսօրվա սխալների սրբագրման․․․
     ․․․ ԼԱՎ ՄՆԱՑԵՔ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՈՒ ՄԻՇՏ ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է․ ՄԵԶ ՁԵԶԱՆԻՑ ՄԻ՛ ՎԱՆԵՔ և ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ, ՈՐ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ՍԵՓ ԽՐԵՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ և ԻՐԱՐ ԴԵՄ ՀԱՆԵՆ․․․ ՀԻՇԵ՛Ք, ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԵՐԲ ԲՌՈՒՆՑՔՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅԴԺԱՄ Ո՛Չ ՄԻ ՈՒԺ, ՈՉ ՄԻ ԹՇՆԱՄԻ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ՀԱՅԻՆ․․․
    
     ***
     Հավաքական ուժն է ազգի,
     Գաղափարը միշտ անմեռ
     Փրկությունն ա՛յս է հայի
     Միակ ճանապարհը մեր․
     Ողորմություն ումի՞ց հայցենք,
     Որ պաշտպանի դավերից,
     Մեր կռիվը պետք է կռվե՛նք,
     Սա եկած է դարերից․․․
    
    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող -հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5288 | 0 | 0
Facebook