Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արցախում ընտրություններ էին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:06, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Արցախում ընտրություններ էին
    
    

01.04.2020/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր


    

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցավ երկրի նոր նախագահի և նոր խորհրդարանի համապետական ընտրություններ: Արդյունքների ամփոփումից հետո պարզվեց, որ կլինի նաև երկրորդ փուլ։ Ըստ ԱՀ ԿԸՀ նախագահի նախնական աղյուսակավորման արդյունքների՝ ներկայացված տվյալները հնարավոր է վերաճշտվեն ու խմբագրվեն: Ըստ պաշտոնական տեղեկատվության Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348 մարդ, քվեարկությանը մասնակկցել է 76 728 ընտրող: Փաստացի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73, 5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են: Թեկնածուներից Արայիկ Հարությունյանը հավաքել է 36 076 ձայն (49, 26 %), Մասիս Մայիլյանը` 19 360 ձայն (26, 4 %), Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն (14, 7 %):

Երկրորդ փուլը, ըստ կարգի, տեղի է ունենալու քվեարկությունից 14 օր հետո՝ ապրիլի 14–ին։

ԱՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ եթե քվեարկությանը մասնակցել են երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն:

Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, այսինքն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Առաջին փուլի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախում պատրաստ է համագործակցել բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ։

Սակայն, նշենք, որ Եվրամիության խոսնակը, դեռ նախքան ընտրությունները, հայտարարել է, որ չի ընդունում "Ղարաբաղի այսպես կոչված ընտրությունները'', կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, կողմ է Միսկի խմբի քայլերին և պատրաստվում է հունիսին Ադրբեջանի հետ խոսել առաջընթացի մասին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով:
    
    
    

Հ.Գ.- Շատ երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հատուկ իրավիճակ է հայտարարված, մենք պարզաբանություններ խնդրեցին Մեր թղթակից Նաիրա Գասպարյանից` ինչպե՞ս է հնարավոր այս բարդ պայմաններում ընտրություններ կազմակերպել:

Նա տեղեկացրեց, որ Արցախում բարեբախտաբար կորոնավիրուսով հիվանդներ դեռևս չկան: Բացի դա իշխանությունները կազմակերպվել են կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ, ախտահանել են ընտրական տեղամասերը, բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ, գրիչներ: Ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար օրինակելի նախաձեռնություն են հանդես բերել առանձին անհատներ` որոնց թվում Արցախի Անվտանգության քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը և նրա ընտանիքը, որոնք սեփական միջոցներով ձեռք են բերել ախտահանման սարք, նյութեր և տրամադրել առողջապահության Նախարարությանը, որպեսզի ապահովեն ընտրողների և դիտորդների, ամբողջ բնակչության անվտանգությունը կորոնավիրուսից։ Արշավիր Ղարամյանը մասնակցում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:
     https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/647276452782587/?v=647276452782587

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
771 | 0 | 0
Facebook
COMMENT.am