Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չարությունից պայթած աստվածը

22:22, կիրակի, 29 մարտի, 2020 թ.
Չարությունից պայթած աստվածը

Հին հույները, չզարմանաք, չարախոսության, փնթփնթանության, պարսավանքի, սարկազմի ու ծաղրանքի աստված էլ են ունեցել, որը համարվել է Գիշերվա աստծուհի Նիկսի (Նիկտա) որդին, մահվան աստված Թանատոսի, քնի աստված Հիպնոսի, հատուցման աստվածուհի Նեմեսիսի, վրիժառության աստվածուհիների՝ Էրիննաների, Ոսկե խնձորները պահպանող հեսպերուհիների եղբայրը: Այսինքն, նա ամուր կապված է եղել մռայլ ու վնասակար տիեզերական ուժերի հետ: Նրա անունը Մոմոս է: Առասպելն ասում է, թե Մոմոսի խորհրդով է Զևսը հրահրել Տրոյական պատերազմը, որպեսզի ոչնչացնի ապականված մարդկային ցեղը և թեթևացնի Երկրի աստվածուհի Գեայի բեռը: Մոմոսն է Աքիլլեսի մորը՝ Թետիսին, ամուսնացրել մահկանացուի հետ, որպեսզի հետագայում խառնակություն հրարի մարդկության մեջ: Մոմոսը ծաղրել է նույնիսկ գերագույն աստված Զևսին, ինչպես նաև իմաստության աստվածուհի Աթենաս Պալասին, դարբնության աստված Հեփեստոսին և ծովերի աստված Պոսեյդոնին՝ այն պատճառով, որ նրանք մարդկանց անհրաժեշտ բաներ են նվիրաբերել:

Աստվածներին ու տիտաներին, հատկապես Ապոլոնին, Աթենասին ու Պրոմեթևսին ծաղրելու ու չարախոսելու համար Զևսը վերջ ի վերջո Օլիմպոսից վտարում է Մոմոսին: Նա ստիպված է լինում ապաստանել բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի մոտ, որն աստվածներից միակն էր, որ նրա կծու խոսքն հանդուրժում էր:

Առասպելը պատմում է, թե Մոմոսը պայթել է չարությունից, երբ չի կարողացել գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեի վրա որևէ թերություն գտնել:

Նկարում՝ Մոմոսը (հեղինակ՝ Հիպոլիտ Բերտո):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3572 | 0 | 0
Facebook