Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արևային էներգիայով ծառեր՝ քաղաքային տապը մեղմելու համար

Ani
Հեղինակ`
Ani
11:07, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
Արևային էներգիայով ծառեր՝ քաղաքային տապը մեղմելու համար

Ճապոնական ընկերությունը սկսել է արտադրել արևային էներգիայով հագեցված «քաղաքային կահավորանք»: Արդյունքում ստեղծվել է արևային և էներգիայով նստարան` զովացուցիչներով և գոլորշիով:

Խոշոր քաղաքների բետոնե «ջունգլիները» կարող են բարդություններ առաջացնել մարդկանց համար, քանի որ շենքերի մայթերն ու պատերը գտնվում են հենց արևի շողերի տակ: Մարդիկ շոգում են ոչ միայն արևի շողերի տակ, այլև ցանկացած տեղ գտնվելիս, քանի որ բետոնն առաջացնում է ջերմություն: Բարձրահարկ շենքերը խցանում են օդի հոսքը, իսկ փողոցներում մեքենաներից ստացված փոշին և ծուխը բազմաթիվ անհարմարություններ են առաջացնում:


    

Ճապոնական չորս ընկերությունների համատեղ ձեռնարկությունը արձագանքել է այս մտահոգություններին ՝ գործարկելով Cool Tree Lite-ը: Nikken Sekkei, Meiken Lamwood, Murata Manufacturing, և Koei ընկերությունները միավորել են իրենց ուժերը 2018-ին՝ արևային էներգիայի միջոցով քաղաքները զովացնելու համակարգը զարգացնելու համար: Այն պատրաստված է փայտից, ջրային գոլորշիներ է արտանետում և ապահովում է շվաք:

Ընկերությունները գովազդում են արտադրանքը որպես «զով անկյուն» քաղաքների համար: Այն ներքևում 4.8m² է, իսկ կտուրը 4m² է: Նոճու փայտից պատրաստված նստատեղը գտնվում է նստարանի կենտրոնական հատվածում, իսկ արևային երկու վահանակները տեղադրված են վերևի մասում: Վահանակները լիցքավորում են մարտկոցը, որը թաքնված է կառուցվածքի ներսում, իսկ մարտկոցը հզորացնում են Peltier-ի հովացման թիթեղները, որոնք տեղադրված են նստատեղին:


    

Նստարանի կտուրին է գտնվում գոլորշու սարքը: Արևային էներգիայով սնուցվող գոլորշու սարքը տարածում է հաճելի զովություն, իսկ տանիքը արգելափակում է արևի ուղիղ ճառագայթները:

Cool Tree Lite-ը պատրաստված է նոճու փայտից և այդ պատճառով այն ամրացված է պտուտակներով, այլ ոչ թե սոսնձով: Տարվա որոշակի օրերին, ինչպես նաև հատուկ միջոցառումների ժամանակ նստարանը կարող է ապամոնտաժվել և տեղադրվել ցանկացած տեղ:

Երկու արևային վահանակների և մարտկոցի շնորհիվ համակարգը ամբողջովին օֆգրիդ է և ինքնաբավ: Համատեղ ձեռնարկությունը հավելել է նաև, որ անհրաժեշտություն չկա համակարգը էլեկտրական աղբյուրի միացնելու:

Առաջին համակարգը, որը տեղադրվել է Տոկիոյում, կարող է օգտագործվել անվճար ՝ մայիսից մինչև սեպտեմբեր: Գիշերվա ընթացքում անցորդները կարող են իրենց հեռախոսները լիցքավորել դրա միջոցով:

Խումբն առաջին անգամ չէ, որ արտադրում է արևային էներգիայով «քաղաքային կահավորանք»: Engie-ն վերնագրեր է հրապարակել Ֆրանսիայում անցած ամռանը այն բանից հետո, երբ Բիարիցի քաղաքային կառավարությունում պաշտոնատար Գիյոմա Բարուքը, իր ոգևորությունն էր հայտնել արևային մի շարք նստարանների մասին, որոնք էլեկտրաէներգետիկական խումբը տեղադրել էր փոքրիկ ափամերձ քաղաքում:

Հետաքրքրական է, որ Բարուքը նաև կոչ է արել քաղաքացիներին երկար ժամանակ չանցկացնել նստարանների վրա՝ մտավախություն ունենալով, որ նստած ժամանակ կարող է էներգիա չարտադրվել: Տասնյակ սոցիալական լրատվամիջոցներ և օգտագործողներ արագ արձագանքեցին ու ծաղրեցին նրա մեկնաբանությունը:

Թեև Ճապոնիայում նստարանի վրա երկար ժամանակ անցկացնելը էլեկտրաէներգիայի պակաս չի առաջացնի, տարեցները պետք է զգույշ լինեն Պելտերիեի ազդեցության թիթեղների վրա չափազանց երկար ժամանակ նստելուց:

Ավստրալիայում Ադելաիդի «Specialized Solutions» ընկերությունը ներմուծում է արևային էներգիայի նստարաններ, որոնք կարող են առաջարկել ստվեր, լուսավորություն, Wi-Fi և լիցքավորման սարքեր բոլորի համար:

Աղբյուրը` solaron
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3617 | 0 | 0
Facebook