Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Sona Arshuneci Arshuneci
20:44, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ


     Տեսնելով, թե Նախագահական ընտրությունների այս քարոզարշավի օրերին ինչ ահավոր լարված վիճակ է տիրում Արցախում, բազմիցս եմ մտահոգությունս արտահայտել իմ մի քանի հոդվածներով․ Ֆեյսբուքում և Յութուբում, ընթացքում իմ շատ մոտ ընկերներից ներքին նամակներ եմ ստացել, իրենց անհանգստանում էին արտահայտում, որ մեր վարչապետն անտարբեր է Արցախի ընտրությունների հանդեպ, հատկապես, երբ տեսնում էին, որ վերարտադրման վտանգը շատ մեծ է․․․ ճիշտն ասած մեղքս ի՞նչ թաքցնեմ․ ես նույնպես անհամբեր սպասում էի այս ուղերձին․ և այսօր լսելով Վարչապետի ուղերձը Արցախի ժողովրդին, սիրտս տեղն ընկավ, մեծ ուրախություն ապրեցի․վերջապես Նիկոլս խոսեց․ Տատս մի խոսք ուներ․ մեկ խոսեց ու բեկ խոսեց․․․ ամեն ինչ ասված է․ թող Արցախը թալանողները վերարտադրվելու մարմաջով չտարվեն․․․մնում է Վարչապետի այս ուղերձը մտնի ամեն Արցախցու տուն և լուսավորի նրանց միտքը․որ սթափ մտածեն, լինեն համարձակ ու ճիշտ ընտրություն կատարեն․․․Փաշինյանի ուղերձում արտահայտած միտքը, թե ո՞վ կարող է լինել Արցախի Նախագահի աթոռին, օդ ու ջրի պես կարևոր էր․․․ճիշտ է կոնկրետ անուններ չտվեց, բայց իր թվարկածները, ովքեր մերժելի են, հենց այդ իրենց ֆավորիտ համարողներն են, ովքեր ամեն ինչ անում են, որ վերարտադրվեն և կրկին Արցախը թալանեն․․․դե հիմա լսելով վարչապետի ուղերձը, թող սսկվեն ու վեր ընկնեն իրենց տեղերը․․․դե ձեզ տեսնեմ Բադասյան ջան, հոգնել չկա․․․այդ միակը դուք եք, որ իշխանական կլանի մաս չեք կազմել և վերարտադրվելու համար չէ ձեր պայքարը, այլ արդար պայքարով հասնել ժողովրդին ծառայելու․․․մեր վարչապետի ուղերձը հասցրեք բոլոր գյուղերն ու շրջանները, տուն առ տուն․․․շատերը չունեն ինտերնետ կապ և ինֆորմացիայի պակաս ունեն․ լավ կլիներ այս վիդեոն տեսակապով ապահովեիք և մեր վարչապետի կոչը տարածեիք Արցախով մեկ․․․ թող Արցախցին մոլորությունից դուրս գա․․․ոմանց թող չթվա, որ Հայաստանի ժողովուրդի ու աշխարհասփյուռ հայության համար Արցախի ընտրություններն անտեսված են և իրենք ինչ ուզեն կանեն․․․խոսքս վերարտադրվել ձգտողներին է ուղղված․․․ ինչպես ասում են․ դե վե՛ր ընկեք տեղներդ, ախորժակներիդ քացախ․․․Բադասյան ջան ամբողջ թափով անցեք առաջ․ այս մի քանի օրը շատ վճռական է լինելու․ մեր վարչապետի ուղերձը ձեզ թևեր պետք է տան, քանզի նրա տեսլականը Արցախի նախագահի արժանի առաջնորդի, այդ հենց դուք եք, որ երբեք մաս չեք կազմել իշխանական կլանին և ձեր հանապազոր հացն եք վաստակել արդար քրտինքով՝ Հադրութի շրջանի ազատագրված տարածքներում հողագործությամբ զբաղվելով․․․ Այո, չի կարող Արցախի նախագահ դառնալու երազանքով տարվել մեկը, որը սահմաններ է գծում Արցախի և Հայաստանի միջև, որը հեռահար նպատակներ ունի Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու և հեղափոխությունից հետո ամեն ինչ արել է, որ մեր վարչապետին վարկաբեկի, սուտ տեղեկություններ տարածի, թե Փաշինյանը հողերը տալիս է, որ ժողովրդին հանի վարչապետի դեմ, իսկ վերջերս էլ հարցազրույց է տալիս և պարծենում «Չեմ զղջում, որ սրել եմ հարաբերությունները Փաշինյանի հետ» բա չասեմ, գլուխդ պատին ես տվել, պատն էլ գլխովդ․ դու ո՞վ ես այ ծախված, որ հոխորտում ես «Փաշինյանին ֆիզիկապես կվոչնչացնես» էլի եմ ասել, բախտդ փորձի․․․ինչու՞ է քեզ թվում, որ Արցախյան պատերազմին մասնակցել ես․ ուրեմն սեփականաշնորհե՞լ ես Արցախն ու պետք է կառավարե՞ս ժողովրդին․․․ինչ է, քեզ պես կռվողներ էլ չեն եղե՞լ․ դու միա՞կն էիր․․․միայն Վալերի Բալասանյանին չեմ ասում․ այն վերաբերվում է վերարտադրվելու, թանանելու մոլուցքով բոլոր տարավածներին, ոչ ոք թույլ չի տա կրկին իշխեք Արցախում և թալանեք, դուք 30 տարի կրծել, կերել եք Արցախը․ կշտացե՛ք, քթներիցդ գա․․․ ժողովրդին պահելով դառն աղքատության մեջ, դուք միլիոններ եք դիզել, հիմա գոնե մի կողմ քաշվեք, թողեք Արցախցին իրեն կամքով, ազատ արդար ընտրություն կատարի․․․ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԱՐՑԱԽՆ ՈՒՆԵՆԱ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ․ԱՐՑԱԽԻ ՎԱՂՎԱ ՕՐՈՎ ՄՏԱՀՈԳ, ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԻԱՎՈՐՈՂ, ԱՐՑԱԽՑՈՒ ՀՈԳՍԵՐԸ ԹԵԹևԱՑՆՈՂ․․․
     ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽՑԻ ՔՈՒՅՐԵՐ և ԵՂԲԱՅՐՆԵՐ, ՀԱՄԱՐՁԱԿՈՐԵՆ, ԱՆՎԱՐԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՔ, ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՄՈՒՐ ՄԵՐՁԵՑՄԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ, ՁԵԶ ՈՒ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․
     ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ․ ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ․ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ՄԵԾ ՀՈՒՅՍՈՎ, ՈՐ ԿԼԻՆԵՔ ԽՈՀԵՄ ՈՒ ՀԱՄԱՐՁԱԿ և ԱՄԵՆԱԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ ԿԸՆՏՐԵՔ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
     ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
    
     https://www.facebook.com/gagik.nersesyan.9/videos/2021475927963850/

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3378 | 0 | 0
Facebook