Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

4rd.am-ն ինչո՞ւ չի թիրախավորում ՀԱԿամերձ գործարարներին

Petros
Հեղինակ`
Petros
13:57, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
4rd.am-ն ինչո՞ւ չի թիրախավորում ՀԱԿամերձ գործարարներին

Այս օրերին հաճելիորեն կրկին անգամ ականատեսն ենք լինում, թե որքան կուռ և միասնական է դառնում հայ ազգը նեղ պահերին:

Բայց դրա հետ մեկտեղ, հանրության որոշ շրջանակներ, որոնք նեղ անձնական շահը միշտ վեր են դասել պետականից, շարունակաբար փորձում են պետություն-հանրություն դիսկուրսն ապականել՝ արջի ծառայություն մատուցելով ներկայիս իշխանությանը:

Մասնավորապես ՀԱԿ-ին սպասարկող կայքերից մեկը ու յութուբյան ալիքը, թմբկահարում են, թե ո՞ւր են այս կամ այն բարեգործները, ինչի՞ չեն աջակցում պետությանը և նմանատիպ այլ դավադիր և ժամանակավրեպ հայտարարւթյուններ, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ կոնկրետ մարդկանց անուններ շահարկել և փորձել հանրային կանխակալ տրամադրվածություն ստեղծել անձանց շուրջ:

Թերևս ՀԱԿամերձ շրջանակներն իրենց սովորության համաձայն ցանկացած իրավիճակում, անգամ այս պարագայում, երբ գործ ունենք մարդկային կյանքերի հետ, ամեն ինչ անտեսելով ստորաբար ուզում են քաղաքական դիվիդենտ քերել:

Երկրորդ ՀԱԿամերձ «մտահոգ» շրջանակները ինչո՞ւ հենց ՀԱԿ սիրելի գործարարներին չեն հորդորում բարեգործություններ անել, և հենց նրանց օրինակով չեն դիմում այլոց, թե նրանք թունդ բիզնեսմեններ են և այս օրերին էլ քանի նրանց բիզնեսներին կանաչ լույս է տրված կպած աշխատում են: Կամ ասենք, ինչու նմանատիպ կոչ Լևոն Տեր-Պետրոսյանին չեն ուղղում, էստեղ էլ հավանաբար, հենց բանը հասնում է պետությանն օգտակար լինելուն, ավելի հեշտ է միանգամից սլաքներն այլոց ուղղությամբ ուղղելը...

Տհաճ են շատ նման դրսևորումները, առավելևս նման անհարմար իրավիճակներում, երբ հանրային բացառիկ կոնսենսուսն է միայն իրավիճակից ելք գտնելու գրավականը, իսկ որոշ «շակալներ» նորից փորձում են իրենց կեղտոտ ամբիցիաներին հագուրդ տալու համար, սադրանքի դիմել:

Ձեզ ասել են չէ, հանգի՛ստ նստեք տեղներդ...

Ինչքան էլ փորձեք կենդանության նշաններ տալ, մեկ է, դուք վաղուց արդեն քաղաքական դիակների շարքերը համալրած ուժ եք, անիմաստ թպրտում եք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
779 | 0 | 0
Facebook