Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լռում եմ

00:19, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2013 թ.
Լռում եմ

Այսօր լռեմ թերևս.խոսքեր չկան, ցավս բթացել է ու ամենևին նրանից չէ, որ սիրտս այլևս չի ցավում այն մեկուկես միլիոնի համար, այլ այն պատճառով, որ այլևս ողբալ չեմ ուզում, հողիս բույրն եմ ուզում, Վանա ծովակի արշալույսն ու ջրի ծփանքն եմ ուզում, Ախթամար ու Անի, Մուշ ու Սասուն, իմ Էրգիրն եմ ուզում, տունս եմ ուզում` իմ իսկական տունը, իմ լիարժեք տունը, Մասիսս եմ ուզում, Հայաստան եմ ուզում…Անընդհատ կրկնված ու կրկնվող խոսքեր, արցունքներ ու հառաչանքներ այլևս երբեք չեմ ուզում, միայն ՀԱՅՐԵՆԻՔՍ եմ ուզում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4122 | 1 | 0
Facebook