Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՐՑԱԽՆ ԷԼ ԻՐ ՆԻԿՈԼԻՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ, ՀԱՆՁԻՆՍ՝ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ

Sona Arshuneci Arshuneci
20:48, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
ԱՐՑԱԽՆ ԷԼ ԻՐ ՆԻԿՈԼԻՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ, ՀԱՆՁԻՆՍ՝ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ

ԲԱՑ ԶՐՈՒՅՑ ԱՐՑԱԽՑՈՒ ՀԵՏ․․․
     ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ․ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԷԼ ԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԵՆԱ, ՀԱՆՁԻՆՍ՝ ԱԶՆԻՎ, ՆՎԻՐՅԱԼ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ․․․
     Բազմիցս եմ ասել․ ես Արցախցի չեմ, բայց ինձ համար շատ թանկ է Արցախը, իմ կյանքից էլ է թանկ․ նրա հետ կապված ոչ մի մանրուք իմ աչքից չի վրիպում, առավել ևս չէի կարող անտարբեր լինել նախագահական այս ընտրություններին, որն ի զարմանս ինձ շատ շատերը մի տարի առաջ էին սկսել պայքարել նախագահի աթոռի համար․․Արցախը Հայաստանի անբժանելի մասն է և շատ կարևոր է, թե առաջիկա հինգ տարիներին ո՞վ է լինելու Արցախի առաջնորդը․․․որպես տարիներ ի վեր Արցախի ճակատագրով մտահգվողիս, պայքարողիս չէի կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում Արցախում նախագահական այս ընտրությունների հետ կապված․․․ընտրապայքարի մեջ մտած թեկնածուների ցուցակից պարզ է դառնում, որ Բակոսերժաքոչարյանական կլանի շուրջը հավաքվածների համար առաջին գերխնդիրն է, վերարտադրվել․ հիմա իրար գլխի են հավաքվել իշխանական թայֆայի ներկայացուցիչները, ովքեր երկար տարիներ եղել են իշխանության մեջ, տիրացել և թալանել են Արցախի ընդերքը, բնական ռեսուրսները, հարստացել և հիմա փողեր են բաժանում․ հատկապես 10-ը տարի Արցախի նախքին վարչապետ Արայիկ Հարությունյանը, և Վիտալի Բալասանյանի թիմը, որը ներկայացնելով Քոչին, ով բավական մեծ գումար է ներդրել Վիտալիի հաղթանակի համար, քանզի նրանք գաղտնի ծրագիր ունեն Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու․․․մի քանի օր առաջ ֆեյսբուքում կարդացի «Ռուսական ԿԳԲ-ն բացահայտ աշխատում է Քչարյանի քրոջ փեսայի հետ, բացահայտ շրջում են Արցախի գյուղերով ու քաղաքներով ու Վիտալի Բալասանյանի օգտին քարոզ տանում։ Փողը տալիս է Քոչարյանը։ Անարգել, ման են գալիս, իսկ Արայիկ Հարությունյանը միլիոններով կաշառք է բաժանում եւ ուզում է սատկացնել Վիտոյին։ Ոչ մի արգելք» ․․․ Այսպիսի լարված նախընտրական վիճակ է Արցախում ու սրանցից յուրաքանչյուրը թիվեր են կրակում, փողի ուժով մրցակցության մեջ են մտել և յուրաքանչյուրն իրեն է տեսնում ընտրությունների ֆավորիտը․ամեն կերպ աշխատում են հասարակ ժողովրդին մոլորեցնել, իրենց ծուղակը գցել, խաբելով, որ ունեն Հայաստանի իշխանությունների դաբրոն և իրենք են միակ ընտրյալը․․․
     Ճիշտն ասած սոցցանցերում լուռ հետևում էի գրեթե մեկ տարի ի վեր ընթացող Արցախի նախագահի աթոռին տիրանալու թեկնածուների այս աննախադեպ պայքարին և իրականում չէի ուզում միջամտել, առավել ևս արցախցուն ուղղություն ցույց տալ, որպեսզի նախագահական ընտրություններն անցկացվեն արդար, անցնցում և արցախցու ազատ կամարտահայտությամբ․․․ցանկալի կլիներ նույնը անեին Հայաստանյան մեր այրերը, որ Արցախի նախագահի թեկնածուներից որևէ մեկին հույսով չանեն, առաջնություն չտան նրանցից որևէ միկին և նրանք էլ չառիթավորվեն, որ ընտրություններում իրենք են հաղթելու և արդեն ժողովրդի մեջ սկսել են թվեր կրակել և մոլորեցնել արցախցուն, թե ունեն Հայաստանյան իշխանությունների դաբրոն․․․և քանի որ այդ պրոցեսն արդեն ընթացք է առել, և արցախյան իշխանությունների թույլտվությամբ, իրավապահ մարմինների աչքի առաջ ընտրակաշառք է բաժանվում և ձեռքերը բռնող չկա, և նույն վիճակն է, ինչպես հեղափոխությունից առաջ Հայաստանում էր և հասարակ ժողովուրդն արդեն մոլորության ճիրաններում է խարխափում, փորձեր են արվում կեղծ խոստումներով, կաշառելով ձայներ կորզել, ուստի՝ այլևս չեմ կարող լռություն պահպանել ու չբարձրաձայնել, որ իշխանական թիմի գրեթե բոլոր թեկնածուները, ովքեր թվեր են կրակում և հայտարարում, որ իրենք են ընտրությունների ֆավորիտը, նրանք բոլորն էլ առանց բացառությամբ իրականում պայքարում են մեկ թեկնածուի դեմ, որ հանկարծ նա չհաղթի, այդ թեկնածուն Վահան Բադասյանն է, որ երբե՛ք մաս չի կազմել իշխանական կլանին, միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով և պայքարել է արցախյան իշխանական կլանի թալանի դեմ և երբեք չի թաքցրել, որ նախագահ ընտրվելուց հետո, բոլոր հանքերն ու անտառները, ջրային ռեսուրսները պետք է հանրայնացվեն, քանզի դրանք պատկանում են ժողովրդին․․․հիմա իմացա՞ք, որ իրենց ֆավորիտ համարողները ինչպես ասում են․ գող՝ սիրտը դող․․․վախենում են ունեզրկվեն, իսկ արդար ընտրությունների դեպքում Վահան Բադասյանի շանսերն ամենա մեծ են, քան այդ 14 թեկնածուներինը միասին վերցրած․․․վերարտադրման ձգտող իշխանական կլանի թեկնածունեը ժողովրդին ծառայելու տենչից չէ, որ պայքարում են նախագահի աթոռի համար․ Օրինակ․ Արայիկ Հարությունյանը 10-ը տարի վարչապետ էր, ի՞նչ լավ բան արեց արցախցու համար․․․, բացի իր գրպանը լցնելուց․․․ Արցախցին այսօր դատարկ տաշտակի առաջ է կանգնած․ Բակո Սահակյանական կլանին մաս կազմողները բոլոր բնական ռեսուրսներն իրենցով են արել և արցախցին ապրուստի այլ ելք չտեսնելով, լքում է Արցախը․․
     Պատկերացնու՞մ եք, այս բոլոր թեկնածուները ներքուստ մի մտավախություն ունեն, գիտեն, որ ամենաարժանավորը դա Վահան Բադասյանն է և իրենց պայքարը հենց Բադասյանի դեմ է, որ հանկարծ նա չհաղթի և ամեն քայլի դիմում են ժողովրդին մոլորեցնելու, տարբեր խոստումներ տալով․․․Բադասյանն է միակ թեկնածուն, որ մաս չի կազմել արցախյան կլանին, թալանով չի զբաղվել, իր հանապազոր հացն է վաստակել արդար քրտինքով․ողջ արցախն էլ դա լավ գիտի․իշխանական թեկանածուները այդ բանը լավ գիտակցելով, դեռ մեկ տարի առաջ էին սկսել աթոռի համար պայքարը․ու այս 14 թեկնածուներին գեթ մի նպատակ է հետապնդում․ վերարտադրվել, որ իրենց ունեցվածքին տեր կանգնեն, չունեզրկվեն․․․Արցախյան այս ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվում հեղափոխությունից առաջ Սերժի ռեժիմի օրոք ընտրակաշառքներով ընթացող ընտրություններին, ավելին ասեմ, եթե Հայաստանում ընտրակաշառքը թաքուն էին բաժանում, Արցախում՝ բացեիբաց․․․

Արցախի առաջնորդ կարող է դառնալ միայն այն մարդը, ով տարիներ շարունակ ձգտել է Հայաստանի և Արցախի վերամիավորումը և իրեն տեսնում է ոչ թե Արցախի Նախագահի կարգավիճակում, այլ՝ Հայաստանի մի մարզի, Արցախի շրջանի առաջնորդի, քանզի Արցախը Հայաստան է․ դա Միացյալ Հայաստան կուսակցության Նախագահ Վահան Բադասյանն է․ ազատամարտիկ, ազնիվ, խելացի, նվիրյալ, որն ուզում է արցախցուն հանել այս ծանր վիճակից և ունի բավական մեծ ծրագրեր Արցախը շենացնելու․․․երկար տարիներ եմ հետևում նրա գրառումներին, գրեթե բոլոր հարցազրույցներին․նա այն արժանավորն է, որ ձգտում է Հայաստանի և Արցախի վերամիվորմանը և դեմ է Արցախը հռչակել անկախ պետություն, հակառակ Վիտալի Բալասանյանի, որ առանց ամաչելու հայտարարեց, «ով Արցախը համարի Հայաստանի մարզ, թող չհատի Արցախի սահմանը» և այդ հայտարարությունը պատահական չէր, քանզի դրա թիկունքում կանգնած է Քոչարյանը, որ անգամ բերդից ուղղորդում է իր կամակատարներին և հորդորում․
     «ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՏԵՍԱԿԸ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ», իսկ հայաստանցիներ ասելով ինկատի ուներ հենց Փաշինյանին, որից հետո հետևեց Վիտալի Բալասանյանի «Փաշինյանին ֆիզիկապես կոչնչացնեմ», (Վիտալի ողջ հայության համար հենց ինքդ ոչնչվացված մարդ ես, մեր վարչապետին ոչնչացնելու ծրագիրդ քթիցդ կբերենք) բերդից ուղարկած Քոչի մեսիջները քեզ թևեր են տվել, որ Փաշինյանը Արցախի հարցին չխառնվի՞․․․այդ էր պատճառը, որ միացաք Հայաստանի ռևանշիստներին սկսեցիք այդ ուղղությամբ հերյուրանքներ տարածել, իբր Նիկոլը հողերը տալիս է, որպեսզի Փաշինյանին մոտ չթողնեիք խառնվելու Արցախի հարցի լուծմանը, քանզի Քոչի հետ գաղտնի ծրագիր ունեք․ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնել և այդպես լուծել Արցախի հարցը․․․ իսկ երբ Փաշինյանը հայտարարեց, «Արցախը Հայաստան է և վերջ», Վիտալի Բալասյանը անամոթաբար հայտարարեց․ «ով Արցախը Հայաստանի մարզ է համարում, թող Արցախի սահմանը չհատի» դե հիմա թող Արցախցին լավ մտածի, ո՞ւմ է ձայն տալու․․․ 7 հազար հայի արյուն ուրացողի՞ն, որ Արցախը ռուսաստանի՞ն բաժին ընկնի․․․այս ինչու՞ է Վիտալի Բալասանյանին թվում, թե Արցախի տերն ու տիրականը Քոչն ու ինքն են, ու աշխարհասփյուռ հայությունը թույլ կտա այդ ծրագիրը կյանքի՞ կոչվի․ երևի Քոչը նախագահի պաշտոն է խոստացել և Վիտալին չի համակերպվում, որ Արցախը Հայաստանի մի մարզն է և միթե՞ արցախցին, ով Հայաստանի և Արցախի միջև նման թշնամանք է սերմանում, պետք է ձայն տա և ուրանա Արցախն ազատագրած 7 հազար ջահել-ջիվանների թափած արյունը․․․ Երբե՛ք չպետք է մոռանանք, որ Վիտալին այն մարդն է, որ Բերձորում իսկական ջարդ կազմակերպեց խաղաղ ավտոերթի մասնակիցներին․այ սա է Վիտալին․․․
     *****

ու՞մ է գաղտնիք, որ Ղարաբաղյան կլանը միշտ էլ Քոչի ու Սերժի կամակատարն են եղել տարիներ շարունակ․սկսած Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանով վերջացրած․նրանց երբեք էլ չի հետաքրքրել Արցախի հարցը, առավել ևս ազատագրված 7 շրջանները․․․
     ՄԻ ՓՈՔՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ․
     Արկադի Ղուկասյանի օրոք, երբ Քոչի թեթև ձեռքով Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, Արցախի իշխանությունները ոչ մի ծպտուն չհանեցին, դեմ դուրս չեկան Քոչի ընդունած այդ որոշմանը, չասացին, որ իրենք պետություն են և իրենք պետք է իրենց հարցերը լուծեն, ինչպես վերջերս անամոթաբար հայտարարեց Վիտալի Բալասանյանը «ով Արցախը Հայաստանի մարզ է համարում, թող չհատի Արցախի սահմանը», եթե հրաշքով կենդանություն առնեին Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Շահեն Մեղրյանը, 7 հազար իրենց ջահել կյանքը Արցախի հողը ազատագրած նահատակները, Ապրիլյան 4 օրյա պատերազմին իրենց ջահել կյանքի գնով Արցախի հողի համար իրենց կյանքը տված 104 հերոսները և լսեին Վիտալիի այդ բարբաջանքը, որպես ազգի դավաճանի հավերժ կփակեին նրա բերանը․․․
     ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ․
     երբ հայկական կողմը Քոչարյանի և Օսկանյանի մակարդակով տարբեր ձևաչափի բանակցություններ էր վարում Մինսկի խմբի, Ալիևի հետ, Արցախյան կողմը չէր միջամտում, այդ անտարբերությունը հանգեցրեց նրան, որ Քոչն ու Օսկանյանը 2007-ին ստորագրեցին ազգադավ «Մադրիդյան սկզբունքները» իսկ Արցախյան կողմը չպահանջեց չեղարկել այդ հայատյաց արձանագրությունները, որն ինքնստիքյան Արցախի հանձման կապիտուլյացիայի ակտ է․․․Արցախի իշխանությունները Անգլիական թագուհու կարգավիճակում էին իրենց պահում․ նույն չեզոք դիրքը պահպանվեց Սերժի օրոք, երբ Սերժը առաջնորդվեց այդ ազգադավ արձանագրություններով և 2011-ին Կազանում Արցախի ազատագրած 7 շրջաններն էր տալիս Ալիևին, Ալիևը չհամաձայնեց, քանզի ողջ Արցախն էր ուզում, Երևանն էլ հետը․ 2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմը հենց այդ նպատակն էր հետապնդում․․․Պատկերացնու՞մ եք, եթե այն ժամանակ Աստված ոչ աներ Ալիևը համաձայներ, հիմա ազատագրված 7 շրջանները կլինեին Ադրբեջանի կազմում, իսկ Արցախն էլ ոչ մի կարգավիճակ չէր ունենալու․․․Քոչի ու Սերժի հրահանգով Արցախի իշխանությունները ազատագրված շրջանները չբնակեցրին, ոչ էլ այդ տարածքներն օգտագործեցին գյուղատնտեսական մթերքներ արտադրելու նպատակներով, թեկուզ հացահատիկ, որը կլուծեր և Հայաստանի և Արցախի դրսից ալյուրի ներկրման հարցը․Ինչու՞ եմ այսքան մանրամասնում, քանզի այսօրվա Արցախի նախագահի թեկնածությունները գրեթե բոլորն էլ եղել են իշխանությունում և զբաղեցրել են տարբեր բարձր պաշտոններ․վարչապետ, արտգործնախարար, ազգային ժողովի նախագահ, Վիտալի Բալասանյանն էլ ԱԱԾ-ի պետ․․․մարդիկ, ովքեր երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ տիրացել են Արցախի բնական ռեսուրսներին՝ ոսկու և պղնձի հանքերին, գետերին, անտառներին, միլիոններ են դիզել․ Արցախի հարցը նրանց համար երբեք էլ մտահոգիչ չի եղել, ու այսօր էլ նրանց պայքարը մի նպատակ է հետապնդում, որ հանկարծ այս ընտրություններին չհաղթի մեկը, ով իրենց ձեռքից կխլի իրենց թալանածը և կպետականացնի՝ հանձինս Վահան Բադասյանի․․․, մարդ, որ տարիներ շարունակ պայքարել է «մադրիդյան սկզբունքների» դեմ, Արցախի կարգավիճակի՝ Արցախը Հայաստանին միացնելու, պայքարել է երկրի թալանի, ազատագրված տարածքների բնակեցման, բերրի հողերն օգտագործելու, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ․․․ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ Ի ԼՈՒՐ ՈՂՋ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ, որ այս նախագահի թեկնածուներին երբեք էլ Արցախի և արցախցու ճակատագիրը չի հետաքրքրել, ու այսօր էլ չի հետաքրքրում․․․ինչու՞ պետք է դեմ դուրս գային ազգադավ այդ արձանագրություններին․ հատկապես, երբ Քոչն ուրիշ ծրագիր ուներ Արցախի հետ կապված, որ մտնեն Ռուսաստանի կազմի մեջ․ և հենց այնպես չէր Վիտալի Բալասանյանը սահմաններ գծում, Արցախը առանձին պետություն հռչակում․ վստահ եմ հենց այս պահին էլ այդ ծրագրին մասն են կազմում Արցախի իշխանական կլանը․ հենց այնպես չէր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դատարանի դահլիճից ՔՈՉԻՆ տանելը․․․միակ նախագահի արժանավոր թեկնածուն, Վահան Բադասյանն է, որ չի եղել իշխանական կլանի կամակատարը, իր հանապազօր հացն է վաստակել արդար քրտինքով․․․երկար տարիներ է, ինչ հետևելում եմ նրա բոլոր գրառումներին, հարցազրույցներին․․․նա գրեթե իր բոլոր հոդվածներում, հարցազրույցներում դատապարտել և քննադատել է այդ արձանագրությունները, և կարծեմ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո հայտարարեց․ «հող հանձնողին հողին կհանձնենք»
     Քանի որ սոցցանցերում մեծ շփումներ ունեմ, ուստի ոչ միայն իմ, այլ հազարավոր մեր հայրենակիցների անունից եմ վստահեցնում, որ Արցախի միակ արժանավոր նախագահի թեկնածուն դա Վահան Բադասյանն է․․․որին անվերապահորեն կարելի է վստահել․․․ Արցախն էլ իր անշահախնդիր նվիրյալին պետք է ունենա, ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Արցախը Վահան Բադասյանին, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1046 | 0 | 0
Facebook
COMMENT.am