Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուրիխանյանը մեծ հիասթափություն է ապրել նախկին սիրելիից բաժանվելիս

19:11, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
Ուրիխանյանը մեծ հիասթափություն է ապրել նախկին սիրելիից բաժանվելիս

SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցները քաղաքական դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

-Ո՞ւմ եք աշխարհում ամենաշատը սիրում:
     -Ընտանիքիս անդամներին
     -Ի՞նչը չեք ների կյանքում:
     -Դավաճանությունը
     -Տանել չեք կարո՞ղ…
     -Սուտը, ստախոսներին, ստախոսների առանձին կատեգորիա՝ ստախոս պաշտոնյաներին:
     -Ո՞ւմ եք ամենաշատը հավատում:
     -Աստծուն
     -Ձեր կյանքի ամենադժվար պահը:
     -33 տարի կյանքս բաղկացած է հիմնականում դժվար պահերից:
     -Ինչի՞ համար եք ափսոսում:
     -Այն ամենի համար, ինչ կարելի էր անել՝ չի արվել, այն ամենի համար, ինչ կարելի էր չանել` արվել է:
     -Ամենատարօրինակ դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:
     -Սև ծովի ափին ճապոնացի աղջիկը, ով խոսում էր հայերեն:
     -Ամենատպավորված գրքերից մեկը:
     -Էնդրյու Նորտոնի՝ «Սարգասները տիեզերքում»:
     -Ինչի՞ մասին եք խորհում հայելու առաջ:
     -Հայելու առաջ խորհելու ժամանակ չի լինում:
     -Ձեր ամենահամարձակ քայլը:
     -Քաղաքականություն մտնելը:
     -Ամենամեծ հիասթափությունը, որ ունեցել եք:
     -Նախկին, սիրելի աղջկանից բաժանվելը:
     -Ինչի՞ց եք վախենում:
     -Բաց էլեկտրական լարերից, օձերից, բարձրությունից ու անտարբեր կանանցից:
     -Սիրելի արտահայտությունը:
     -Մահվանս մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են:
     -Ի՞նչը կարող է Ձեզ անսահման երջանիկ դարձնել:
     -Այն աղջիկը, որը կհավաքի երկրագնդով մեկ շաղ տված սրտիս բեկորները:
     -Մանկության երազանք, որ այդպես էլ իրականություն չդարձավ:
     -Ագաթանգեղոսի 7 շենքի երեսպատումը, բարեկարգումը:
     -Ի՞նչ կփոխեք Ձեր կյանքում:
     -Շատ բան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3488 | 0 | 0
Facebook