Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏՈՆ, ՈՐ ՄԵՐԸ ՉԷ

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
09:08, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
ՏՈՆ, ՈՐ ՄԵՐԸ ՉԷ

«Զարհուրելի Եհովան» խոհագրությունից ստորև հատվածը հակիրճ անդրադարձ է Աստվածաշնչից մեզ հասած հրեից Փարիմ տոնին, որը նոր տոմարով համընկնում է փետրվարի 23-ին՝ Կարմիր բանակի, հնով՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան․
    
    

«Անգերազանց խորամանկ է Նաբուգոդոնոսորի օրոք գերի տարված Մուրթքեն: Նա բնակվում էր Հնդկաստանից Եթովպիա ձգվող պարսից աշխարհակալ տերության Շուշան մայրաքաղաքում, հորեղբոր դստեր` Եսթերի հետ: Ասվերոս արքայի համար կին էին փնտրում: Մուրթքեն հոգեզավակին խորհուրդ է տալիս յուրատեսակ ստուգատեսին ներկայանալ` անձամբ պալատ գնալով, սակայն ազգությունը թաքցրած: Եթե փոքր ինչ խորանանք` լրտես է ուղարկվում: Թագավորը հավանելով` տիկնանց տիկին է հռչակում նրան: Մուրթքեի համար գործ է բացվում. Եսթերի միջոցով տեղեկանալով ներքինիների դավադրության մասին` մատնությամբ շահում է Ասվերոսի համակրանքը, խարդավանքներ հյուսելով` բարձրաստիճան պալատական Համանին կախել տալիս իր համար նախատեսված հիսուն կանգուն բարձրությամբ սյունից և գործակից ունենալով ազգականուհուն` տիրանում նրա պաշտոնին, վստահություն ձեռք բերելով ու օգտագործելով միապետի սիրահարված լինելը, թագավորական հրովարտակ է առաքում տերության բոլոր ծագերը` բոլոր լեզուներով, թե «Թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին, որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կ'անեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը» Եսթեր, Ը, 11: Սիրուց կուրացած և իրականությունը չընկալող հզորագույն արքան Աքեմենյան աշխարհակալ տերության կնիքը վստահում է խորամանկներից խորամանկին, որպեսզի վերջինս հաստատի խռովության օրը, ժամը, վայրը: Օրենքի ուժ ունեցող հրովարտակի շնորհիվ միայն Շուշան մայրաքաղաքում «Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին: Եւ հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին», Եսթեր, Թ, 5: Հաշվեհարդարի զոհ են դառնում Համանի տասը զավակները, որոնց կախաղան են հանում: Դա` առաջին օրը: Հաջորդ օրը սպանվում են ևս երեք հարյուրը, իսկ գավառներում կոտորվածների թիվը հասնում է յոթանասունհինգ հազարի. «Ադար ամսի տասներեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին», Եսթեր, Թ, 17: Դա դեռ բոլորը չէ. Եսթերի միջոցով նոր հրովարտակ է պատրաստվում, որով հրեից տոմարով տարեվերջի Ադար ամսվա տասնչորսը և տասնհինգը հայտարարվում են Փարիմ՝ տոնական (եբրայերեն փուր` «վիճակ» բառից) թագավորության հարյուր քսանյոթ գավառներում. «Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. եւ այս Փարիմ օրերը Հրէաների միջից պակաս չ'լինին եւ նորանց յիշատակը չ'վերանայ նորանց սերունդիցը», Եսթեր, Թ, 28: Ո՞վ է տեսել` նախճիրի օրը խնջույք, տոնակատարություն, երբ հաղթությունը պատերազմում, ճակատամարտով չես ձեռք բերել: Տեղյակների հավաստմամբ, Գրիգորյան տոմարով այդ տոնը համընկնում է նոր տոմարով փետրվարի 23-ին՝ Կարմիր բանակի, հնով՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան: Արդյո՞ք հատուկ, նպատակային չեն համապատասխանեցրել: Հավատանք, թե պատահականությու՞ն է, և զուր տեղը ձվում մազ չփնտրե՞նք․․․»:

Մեջբերումները 1896-ին Կոստանդնապոլսում լույս տեսած Աստվածաշնչի 1989-ի վերատպությունից են` եբրայերեն ու հունարեն բնագրերից թարգմանված, առանց ուղղագրական և կետադրական փոփոխությունների։


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6764 | 0 | 0
Facebook