Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

4 տարի անց։ Հարցազրույց երգիչ Կարեն Հարությունյանի (Karen Singer) հետ

Social Media News
Մամուլի խոսնակ`
Social Media News
23:18, շաբաթ, 07 մարտի, 2020 թ.
4 տարի անց։ Հարցազրույց երգիչ Կարեն Հարությունյանի (Karen Singer) հետ


    
    

-Կարե՛ն, զրուցել էինք մոտ 4 տարի առաջ, ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում:
    
     -Այո, 4 տարի է անցել առաջին հարցազրույցից, փոփոխությունները շատ են, ավելին քան կպատկերացնեի։ Այս 4 տարիների ընթացքում ավելի եմ մասնագիտացել երգարվեստում, բազում մասնագետների և երաժիշտների հետ եմ աշխատել, քիչ չեն նաև ձեռքբերումներս կրթության ոլորտում:
    
     -Որտե՞ղ ես այժմ սովորում: Չորս տարի առաջ երազում էիր բժիշկ դառնալու մասին:
    

     -Այո, 4 տարի առաջ որոշել էի, որ բժիշկ եմ դառնալու, բայց եկավ կյանքի մի շրջան և հասկացա, որ որոշումս պետք է փոխեմ: Հիմա սովորում եմ Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության բաժնում, ապագա թարգմանիչ-լեզվաբան եմ:
    
     -Ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը:
    
     -Ուսանողական կյանքը բավականին հետաքրքիր է, նոր միջավայր, նոր ընկերներ, նոր հետաքրքրություններ…
    
     -Քեզ հետաքրքրում էր նաև դերասանական ոլորտը, առաջընթաց ունե՞ս այդ ոլորտում:
     -Դերասանական արվեստով հիմա նույնպես հետաքրքրվում եմ, սակայն հիմա որևէ ծրագրում ներգրավված չեմ, ժամանակի առումով չեմ կարողանում լիաժեք զբաղվել այդ գործով, ուստի սպասում եմ հարմար առիթի:
    
     -Գիտեմ, որ նաև նկարչությամբ ես հետաքրքրված: Ե՞րբ ես զգում, որ ուզում ես նկարել:
     -Այո, նկարում եմ, սակայն դրա մասին շատ քչերը գիտեն, նկարում եմ սիրողական, ոչ մասնագիտական։ Նկարել սկսելու պատճառների մասին խոսել չեմ ուզում: Միայն կասեմ, որ նկարելը լիցքաթափվելու հրաշալի միջոց է:
    
     -Այս ընթացքում ի՞նչ մրցույթների, միջոցառումների ես մասնակցել:
    

     - Շատ եմ մասնակցել միջոցառումների այս ընթացքում, ասմունքի մրցույթների եմ մասնակցել . 2019 թ հաղթող եմ ճանաչվել «National Poetry Contest» - ում:
    
     -Գիտեմ, որ մի քանի «Cover» կատարումներ ունես, ինչպե՞ս ես ընտրում երգերը, ի՞նչ սկզբունքով:
    
     -Իրականում շատ դժվար եմ ընտրում, չեմ կենտրոնանում միայն արտասահմանյան երգերի վրա, վերջերս սկսել եմ նաև հայկական երգեր կատարել: Երգեր, երաժշտական հոլովակներ տեղադրել եմ իմ յութուբյան ալիքում և կշարունակեմ տեղադրել ։ Այս պահին ավելի կենտրոնացած եմ կենդանի կատարմամբ հոլովակներ ներկայացնելու վրա: Կցանկանայի նշել, որ երաժշտական նախագծեր շատ են եղել, որոնց շնորհիվ Հայաստանից դուրս բնակվող երաժիշտների հետ եմ աշխատել, օրինակ ՝ երգչուհի Թամար Կապրելիյանի, «Дети Picasso» խմբի անդամ, երաժիշտ Կարեն Հարությունյանի

ռուսական «Bolshoi theater» ի երգչուհի Նելլի Մարդոյանի և շատ այլ երաժիշտների հետ։ Դերասանական դասընթաց եմ անցել ֆրանսահայ դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանի մոտ։ Սովորել եմ նաև Նադեժդա Սագսյանի «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայում, աշխատել պրոֆեսիոնալ երաժիշտներիհետ: Բացի մեծ փորձից նաև շատ ընկերներ եմ ձեռք բերել։

Ձայնս միշտ մշակել և շարունակելու եմ մշակել, սակայն հիմա արդեն վոկալի չեմ հաճախում ժամանակի սղության
     պատճառով:

Լրագրող - Մանե Մուրադյան
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3644 | 0 | 0
Facebook