Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվս մեկ քայլ ժողովրդավարության ճանապարհին. հանրաքվե 2020

20:03, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Եվս մեկ քայլ ժողովրդավարության ճանապարհին. հանրաքվե 2020
     Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:
     Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։
     Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։
     Հանրաքվեն համաժողովրդական քվեարկությունը ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է։
     Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է։
     Դե ուրեմն, բոլորս միասին ապրիլի 5-ին, մեկ մարդու նման, մասնակցենք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:
    
    
     Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3138 | 0 | 0
Facebook