Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ահա թե ինչու է ԼԳԲՏ կոնֆերանսը Ծաղկաձորում անցկացվել...

Harut
Հեղինակ`
Harut
19:06, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
Ահա թե ինչու է ԼԳԲՏ կոնֆերանսը Ծաղկաձորում անցկացվել...

Մինչ գրեթե ամբողջ աշխարհը և ցավոք սրտի նաև Հայաստանի Հանրապետությունը քննարկում է կորոնավիրուսի հարցը, բանից պարզվում է, որ անգամ այս խառնաշփոթ իրավիճակում միակ սոցիալական խումբը, որը մեր պետությունում փորձում է շահավետ դուրս գալ այս իրավիճակից՝ դա ԼԳԲՏ համայնքն է:

Խոսքն այն մասին է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մարտի 1-3-ը Ծաղկաձորում անցկացրել են ԼԳԲՏ կոնֆերանս-ֆորում, ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսի վիրուսակակիրների ռիսկային խմբին Կառավարության որոշմամբ տեղափոխեցին Ծաղկաձոր: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սույն ֆորումը համակարգել և գլխավորել է ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը: Ականատեսների պատմելով, նա լրիվ իր դերի մեջ է եղել, եղել է ինչ-որ անհասկանալի հանդերձանքով, դե իսկ իրենց ներքին շրջանակներում վերջինս հայտնի է որպես 870 ծածկագիրը կրող: Թե ի՞նչ է նշանակում այս թվային կոմբիանցիան, ի՞նչ ասել է ծածկագիր գիտեն միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:

Բայց այստեղ մեկ շատ կարևոր նյուանս պետք է ընդգծել, որպես հետևանք ունենք մի իրավիճակ, երբ այդ ֆորումը արդեն իսկ կայացել է, և կայացել է առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքների, ցույցերի և դժգոհությունների: Եվ այժմ ավելի քանի ակնհայտ է, թե ինչի համար էր բեմադրվել այդ Ծաղկաձոր-կորոնավիրուս օպերացիան, որպեսզի բոլոր նպաստավոր պայմանները ստեղծվեին ֆորումը առանց խոչընդոտների անցկացնելու համար:

Այս մասին սոց.ցանցերում անգամ նկարներ հրապարակվեցին, բայց իշխանության ներկայացուցիչները ավելի քան լուռ էին, քանզի ոնց էլ գցենք-բռնենք կորոնավիրուսն իրենց համար ավելի շատ օգտակար է քան թե վնասակար: Ինչպես ասում են աշխարհ կանգնի իջնող կա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1784 | 0 | 0
Facebook