Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուշադրությո՛ւն……..բանաստե՜ղծն է

10:07, կիրակի, 01 մարտի, 2020 թ.
Ուշադրությո՛ւն……..բանաստե՜ղծն է


     *
     Բանաստեղծի հոգին ջո՜ւր է,
     Առանց ջրի կյա՜նք չկա,
     Բանաստեղծի լեզուն հո՜ւր է
     Առանց հրի սե՜ր չկա:
     *
     Բանաստեղծը սո՛ւր դանակ է,
     Մտավ՝ հոգի՜դ կխառնի,
     Թե դո՜ւրս եկավ, չաչանա՛կ է-
     Ո՜ղջ աշխարհին կպատմի:
     *
     Գո՜ղ է, գո՜ղ է բանաստեղծը՝
     Հոգի՜ ու սի՜րտ գողացող,
     Բացի՛ր նրան ու կտեսնե՜ս
     Հազար սի՜րտ ու հոգի դողացող:
     *
     Բանաստեղծը սե՜ռ չունի
     Սե՛րն է նրա սեռը…
     Մեկ Աստվա՜ծն է նրա գլխում,
     Մե՛կ չարանենգ նեռը:
     *
     Թա՜ց աչքերի գերեզմա՛ն է
     Բանաստեղծի գի՜րկը բաց,
     Պանրով լարված մի թակա՜րդ է,
     Թե որ ընկա՜ր…
     Վա՜յ Աստված:
     *
     Ցավերի բեռից գլո՜ւխ է հանում
     Միա՜յն բանաստեղծը,
     Չէ՜, սխալվեցի՜,
     Ցավերի բեռից գլո՛ւխ է բարձրացնում
     Միայն բանաստեղծը:
     *
     Բանաստեղծը
     Քեզ լո՜ւյս կտա, թե խարխափես,
     Քեզ հո՜ւյս կտա, թե վհատվես,
     Քեզ փայլ չի՛ տա
     Սա՜ռն աստղի պես,
     Եթե հանկա՜րծ հակաճառես:
     *
     Անմե՞ռ են արդյոք բանաստեղծները,
     Չէ՜, անմեռո՜ն են այդ
     Անիծվածները,
     Ո՛չ հավատացյալ են,
     Ո՛չ էլ աթեիստ,
     Ո՛չ գարուն են վառ,
     Ո՛չ էլ ձմեռ խիստ:

Դե ե՛կ ու գլուխ հանիր
     Այդ անաստվածներից…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3158 | 0 | 0
Facebook