Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

ԴԱՎԻԹՆ ԱՅՈ Է ՔԱՐՈԶԵԼՈՒ և ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼՈՒ ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՆ

Sona Arshuneci Arshuneci
01:52, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
ԴԱՎԻԹՆ ԱՅՈ Է ՔԱՐՈԶԵԼՈՒ և ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼՈՒ ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՆ

Սիրելի Փաշինյան, ինչպես դուք չիմացաք, որ ձեր նշանակած ԱԱԾ-ի պետը՝ Վանեցյանը, որին վստահվել էիք երկրի ողջ անվտանգությունը, ռեժիմի կողմից ներմուծված լրտես էր և իր հովանավորության տակ էր առնելու ոչ միայն Սերժին ու իր եղբայրներին, այլ՝ ողջ ՀՀԿ-ի մաֆիային, նույնը կատարվեց Դավիթ Սանասարյանի հետ․ ի՞նչ իմանար, որ ՊԵԾ-ի իր աշխատակից Սամվել Ադյանը կապ ունի դիալեզի մենաշնորհի հետ, այն դեպքում, երբ ինքը՝ Ադյանը գաղտնի էր պահել իր ղեկավարից՝ Դավիթ Սանասարյանից․․․Սիրելի Փաշինյան դա նույնն է, եթե ձեզ մեղադրանք ներկայացվի, որ վստահել եք Վանեցյանին, որը հովանավորել է երկիրը թալանողներին, որի արդյունքում նրանք իրենց թալանածները կարողացան պարտակել, և միթե՞ ձեր վստահության պատճառով չէ՞ր, որ բյուջե փող չմտավ, ոչ էլ Վանեցյանին մեղադրանք ներկայացվեց․ ու հիմա նույն Վանեցյանը ռևանշիստներին իրար գլխի է հավաքել ու ձեր դեմ է պայքարում․․․ուզում եմ ասել, այս հարթության վրա պետք է դիտել այս շինծու մեղադրանքը, որ Վանեցյանը ձեզ մոլորեցնելով հաջողեց գործ սարքել Դավիթ Սանասարյանի գլխին․․․և հիմա
     ազնիվ Դավիթը դատական քաշքշոցի մեջ է հայտնվել միայն նրա համար, որ անտեղյակ է եղել, որ իր աշխատակիցը կապ ունի դիալեզի սարքավորումների ներմուծման հետ, ինչպես որ դուք չեք իմացել, որ Վանեցյանը ռեժիմի կողմից ներմուծված լրտես է և այնքան էիք նրան վստահել, երբ Վանեցյանը ոչ մի մեղադրանք չներկայացրեց տասնյակ տարիներ երկիրը թալանողներին, դուք նրան երկար ժամանակ չկասկածեցիք․
     Վաղը կրկին Դավիթ Սանասարյանի դատավարությունն է․
     Ո՞վ էր պատկերացնում, որ ողջ երկիրը թալանածներ Քոչի և Սերժի դեմ միլիարդների թալանի համար հետաքննություն չի անցկացվի, թե ու՞ր կորան միլիարդավոր վարկերը․ Քոչին մեղադրանք է ներկայացված մարտի 1-ի սահմանադրական կարգը խախտելու և 10-ը զոհերի համար, և ոչ մի խոսք երկրի թալանի մասին, իսկ Սերժին մեղադրանք է ներկայացված մի քանի միլիոն դրամի դիզվառելիքի յուրացման համար․ այստեղ է ասված եփած հավի ծիծաղն է գալիս․ ուշադրություն դարձրեք դատախազ Արթուր Դավթյանի աճպարարությանը․ վերջապես փնտրեց ու գտավ այնպիսի մեղադրանք, որ իրեն չմեղադրեն Սերժին հովանավորելու, գործ չհարուցելու համար, բայց այնպիսի մեղադրանք, որ Սերժին որպես անձեռնմխելի դատարանի դահլիճից ազատ արձակեն․․․ մի բան, որ մարդասպան Քոչի փաստաբանն էին պնդում կիրառել Քոչի համար․․․
     Արթուր Դավթյան, բա այդ միլիարդների վարկերը, բանակին զինելու բյուջեից հատկացված միլիոնները չլինի՞ թե Դավիթ Սանասարյանն էր յուրացրել, որ Վանեցյանի հրահանգով լուրջ գործ կազմեցիք և այնպիսի մեղադրանք է ներկայացված, որ ասես բռնել են մեր երկիրի միակ կոռուպցիոներին, թալանչուն․․․ Մարդ մի պահ մտածում է, ա՞յս էր եղած չեղած արդարադատությունը․ Դավիթը տարիներ շարունակ սրա՞ համար էր դուրս եկել փողոց ռեժիմի դեմ պայքարի և անգամ Փաշինյանի ԻՐ ՔԱՅԼՆ անելուց առաջ էր պայքարում երկրի թալանի, անօրինականությունների, անարդարությունների դեմ․․․ նույն Դավիթը, որ նախքան Նիկոլի առաջին քայլերն անելն արդեն ուսանողությանը ոտքի էր հանել և Նիկոլի Երևան հասնելուն պես «Մերժիր Սերժին» պաստառներով միացավ ՆԻԿՈԼԻՆ՝ ԻՄ ՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻՆ․․․Այսօր Դավիթը կանգնած է դատարանի առաջ Վանեցյան լրտեսի սարքած շինծու գործով․առանց լուրջ մեղադրանքի, որ իբր Դավիթն իր աշխատակից Սամվել Ադյանին հովանավորել է դիալեզի մրցույթում մենաշնորհի դիրքեր գրավելու և ներքաշվել է կոռուպցիայի մեջ․․․ասես դիպլոմատով կաշառք էր բռնել Դավիթի ձեռքին․․․վաղը կրկին պետք է շարունակվի Դավիթի դատավարությունը և վստահ եմ, որ այդ շինծու մեղադրանքները Դավիթի վրայից չհանվելու համար Վանեցյանն ամեն ստոր քայլի կգնա, միայն թե Դավիթն արդարացված, հաղթանակած դուրս չգա դատարանի դահլիճից․․․հիմնավորեմ իմ կասկածները․Վանեցյանն իր ճամփից հեռացնում է բոլոր նրանց, ովքեր կարող են վնասեն իր չեղած «պատիվն ու հեղինակությունը» ․․․նա հենց այնպես չէր, որ Դավիթի գլխին գործ սարքեց․Դավիթը մեծ վճռականությամբ էր սկսել կոռուպցիոն բացահայտումները, իսկ Դավիթից սպասվող վերահաս վտանգը շատ մեծ էր, շա՜տ, որ կբացահայտվեն ու ջրի երես դուրս կգան կոռուպցիոն այն ոլորտները, որն անմիջական կապ ուներ իր հետ, կամ էլ ում համար ինքը կռիշա էր․․․Քանի որ ինձ համար Վանեցյանը վաղուց է բացահայտված, և վաղօրոք կռահում եմ նրա բոլոր քայլերը․ Վանեցյանը իրեն արդարացնելու համար ամեն ստոր քայլի կդիմի, որ և՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, և՛ դատավոր Բալայանը Դավիթ Սանասարյանի վրայից մեղադրանքը չհանեն․ Մի մոռացե՛ք, Վանեցյանն այն մարդն է, որ ԱԱԾ-ի արխիվի անհայտացման մեղադրանքն իր վրայից հանելու համար Կուտոյանին հասցրեց մահվան․․․ բայց քանի դեռ Արթուր Դավթյանն է գլխավոր դատախազը Վանեցյանը կմնա անձեռնմխելի․․․ (վստահ եմ․ այդ օրն էլ կգա, որ Վանեցյանը կկանգնի դատարանի առաջ) Կրկին պնդում եմ, որ չեմ վստահում ո՛չ դատախազին, ո՛չ էլ դատավորին․ նրանք Վանեցյանի ազդեցության տակ են․․․Ռեժիմի կողմից նշանակված, ոչ դատախազը, ոչ էլ դատավորը, վստահություն չեն ներշնչում արդար դատավարություն կայացնելու, քանզի հենց իրենք են տարիներ շարունակ ներքաշված եղել կոռուպցիոն գործարքների մեջ․ Նման մարդկանցից արդարադատություն ակնկալելը, աբսուրդ է․․․
     ***
     Այս ամենից հետո, երբ դատական գործը դեռ շարունակվում է, Դավիթը կրկին իր բարձրության վրա է․անկախ ամեն ինչից նրա համար շատ թանկ է Հեղափոխության հաղթանակը, որի համար իր լուման շատ մեծ է․ և այսօր, երբ դրված է սահմանադրության հանրաքվեի հարցը, վստահ եմ, նա պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՅՈ-ի քարոզարշավին և թույլ չի տա ռևանշիստները Վանեցյանի գլխավորությամբ հաղթանակ տոնեն․․․ ԱՅ ՍՐԱՆՈՒՄ Է ԴԱՎԻԹԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ․․․
     ***

Վստահ եմ․ արդարությունը հիվանադանում է, բայց չի մահանում․․․ Ի վերջո Դավիթը կարդարացվի, բայց այս գործ սարքողներն ինչպե՞ս են նայելու Դավիթի աչքերին, ինչպե՞ս են հատուցելու բարոյական այն վնասը, որ Դավիթն ստացավ իր յուրայինների կողմից, կասկածի տակ առնելով նրա ազնվությունն ու նվիրվածությունն իրեն վստահված կառույցին և ընդհանրապես Դավիթ Սանասարյան մեծատառով մարդ տեսակին․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող -հրապարակախոս

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1461 | 0 | 0
Facebook
COMMENT.am