Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսի՞ կանայք են հաջողություն ունենում տղամարդկանց մոտ

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
14:03, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
Ինչպիսի՞ կանայք են հաջողություն ունենում տղամարդկանց մոտ
     Վերջին ժամանակներում կամ թվում է կամ այդպես էլ կա, մեծ տարածում են գտնում ու պահանջարկ են վայելում հոդվածներ այն մասին, թե ինչպիսի՞ կանայք են դուր գալիս տղամարդկանց կամ հակառակը:
    
    

Նման հոդվածներում մեծ տեղ են զբաղեցնում այնպիսի եզրահանգումներ, թե կնոջը տղմարդկանց մոտ հաջողություն ունենալուն (նաև հակառակը) կարող են խանգարել ինչ-որ արտաքին փոքրիկ թերությունները կամ այլ բաներ` կապված արտաքին գործոնների հետ: Իհարկե, ավելի քիչ, բայց կան նաև հոդվածներ` բաղկացած խորհուրդներից, թե ինչպես վերացնել այդ թերությունները:
     Կա նաև ձևավորված կարծրատիպ (որից էլ երևի բխում են վերոնշյալ հոդվածները գրողներից շատերի մտքերը), թե տղամարդկանց մոտ հաջողություն են ունենում գեղեցիկ կանայք: Այո, բոլորն են սիրում գեղեցիկը, բայց, ինչպես նշում է ռուս գրող Միխայիլ Լեքսը` գեցկության հասկացությունը հարաբերական է և, բացի դա, կյանքում գոյություն ունեն որոշ օրինաչափություններ, որոնցով շատ բաներ են պայմանավորված, բայց որոնց մասին կա՛մ չի բարձրաձայնվում կա՛մ էլ այնքան հազվադեպ է բարձրաձայնվում, որ քչերն են իմանում դրանք:

Հենց այդպիսի օրինաչափություններից մեկով էլ ցանկանում ենք կիսվել մեր ընթերցողների հետ: Այն կայանում է նրանում, որ տղմարդկանց մոտ ավելի շատ հաջողություն են ունենում ոչ թե այն կանայք, ովքեր ավելի գեղեցիկ են, այլ այն կանայք, ովքեր ավելի հմայիչ են: Հմայիչի տակ այստեղ նկատի ունենք այն կանանց, ովքեր կարողանում են ազդել տղամարդկանց էմոցիոնալ ֆոնի և վարքի վրա (գերադասելի է դրական վեկտորով), այլ ոչ թե նրանց, ովքեր կարողանում են կանգնել սեքսուալ-էրոտիկ դիրքերով:
     Սա միգուցե այդքան էլ գլամուր չի հնչում ու շատերի մոտ իրականությունից փախչելու իլյուզիաներ ստեղծելու հնարավորություն չի տալիս, և միգուցե նաև գտնվեն մարդիկ ում հարաբերությունների մասին պատկերացումները հենց նոր ճաք տվեցին, բայց եթե ձեր համար երջանիկ ու հաջողակ լինելն ավելի կարևոր է, քան հորինված իլյուզաները, ապա պետք է մի փոքր էլ ռեալիստ լինել ու հասկանալ նմանատիպ փոքրիկ օրինաչափությունները:
    
     Աղբյուրը` Psymag.am

Աղբյուրը` Psymag
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4583 | 0 | 0
Facebook