Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջ հոգի առողջ մարմնում

19:14, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Առողջ հոգի առողջ մարմնում
     Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում լսվում էին աշակերտների համաչափ վազքի ձայները և դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռիտա Քեշիշյանի հրահանգները:
     Ֆիզկուլտուրայի դասը լուսաբանում էր ՙMANGASAR. com՚ լրատվական կայքի թղթակիցը:
     -Առողջ մարմնում առողջ հոգի արտահայտությունը ծանոթ է բոլորիս: Ունենալով գրեթե 2000 տարվա պատմություն այն դարձել է թևավոր խոսք, որը բառացիորեն նշանակում է՝ պահպանելով մարմինը առողջ վիճակում, մարդը պահպանում է նաև իր հոգեկան առողջությունը, -ասում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռիտա Քեշիշյանը և հավելում.Առողջ մարմին ունենալու համար մարդը պետք է հետևի իր սննդին, աշխատանքի և հանգստի ռեժիմին, հրաժարվի վնասակար սովորություններից, զբաղվի սպորտով: Ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չի տալիս մարդուն հետևել իր ֆիզիկական առողջությանը, որը բացասական կերպով է անդրադառնում հոգեկան առողջության վրա: Սակայն, մենք, ուսուցիչներս, կարող ենք աճող սերնդին տալ հիմնավոր գիտելիքներ, որոնք կիրառելով առօրյա կյանքում կկարողանան պահպանել իրենց հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4495 | 0 | 0
Facebook