Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օ՜, արժանապատվություն, անգնահատելի հաղթանակ, որ գգվեցի քեզ ...

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
14:47, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Օ՜, արժանապատվություն, անգնահատելի հաղթանակ, որ գգվեցի քեզ ...
     /3֊րդ մաս/
    
     Օ՜, արժանապատվություն, անգնահատելի հաղթանակ, որ գգվեցի քեզ, բայց դառն էիր ու տառապալի... կիսաժպտանման մի ստվեր սահեց շուրթերի վրայով, կրկին հայացքը գամեց կապույտի մեջ ճախրող արծիվներին, այնուհետև անձեռացան մարգում արտասվող ծոթրիններին, որոնք այն վեց հազար զոհված արծիվների մայրական սիրո եղեռաբույր աղբյուրի կաթիլներն էին` ցողի վերածած հավաստվում արտացոլվելով ծով մարգում։ Հպարտության մի անառիկ կրակ բոցավառվեց հոգու խորքերում, ծավալվե՜ց, կուտակվեց աչքերում ու ալեխառն գլուխը խոնարհեց, ակամա խաղաղվե՜ց, հանդարտվեց։
     Անցան օրեր։ Արցախից վերադարձել էր Արթիկ։ Սովորության համաձայն նա ամեն շաբաթ այցելում էր որդու շիրմին։ Այս անգամ էլ չշրջանցեց, նա շրջագայել էր որդու, բոլոր զոհերի համար սուրբ դարձած երկրում ու պաշտամունքի հասնող գորովագթությամբ ուզում էր աղոթքի պես երկրպագել շիրիմը, ինչպես խաչելիության վրա ու... ապշահար կանգնեց. Ծոթրինների նույն մարգը տեղափոխվել էր այստեղ ու որդու շիրմատարածքում զմրուխտե ալիքի պես ծփում էր աներևույթ ձեռքի շյուղագործ գորգի նման` խելքամաղ բույրով ու նախշված ընդերքից դուրս եկած մալախիտե նուրբ թերթիկներով։Միայն հիմա նրանք չէին արտասվում, հիմա նրանք խաղաղ էին, բյուրեղի նման մաքուր ու թափանցիկ` արտահեղելով իրենց մեջ եղած լույսը, խաղաղության լույսը, որ սեփական արյան, սեփական հոգու ճախրանքով էին գտել իրենց կյանքի հավերժության իմաստը... Այդ պահին, որ Արթիկում հազվադեպ երևույթ է արծիվների հայտնվելը երկնքում, զույգ արծիվներ ճեղքում էին գարնան կապտաջինջ լազուրը...
    
     ...
     ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ՝ (Մյասնիկ Ռաֆիկի Գասպարյան, ծնված 1970 թվականին։
     1988 թվականից արցախյան շարժման մասնակից, Երևանի Ագրոհամալսարանի ուսանող, ում հետագայում հետմահու տրվել է կարմիր դիպլոմ, ոսկե մեդալ և համալսարանի լսարաններից մեկն անվանվել նրա անունով։ Զոհվել է 1992 թվականին, Արթիկի առաջին զոհն է եղել, աննախադեպ սխրանքների համար ընկերների կողմից կնքվել է Ձորի Միրո անունով, եղել է հայտնի տանկիստ, վաշտի հրամանատար, լեյտենանտ։ Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ՀՀ և ԼՂՀ "Արիության համար" երկու մեդալի, "Սասունցի Դավիթ" աշխարհազորային ջոկատի և Հհ ԵԿՄ ֊ի կողմից հուշամեդալների, մոտ 7 մեդալներ, որոնք զարդարում են նրա անցած վառոդաբույր ճանապարհը, նրա մասին նկարահանվել են երկու` "ԿԱՄԱՎՈՐԸ" և "ՀՈՂԻ ՈՒԺԸ" փաստավավերագրական ֆիլմեր, հոդվածներ Հայաստանի բազմաթիվ լրագրերում։ Երկու հուշարձան ԼՂՀ֊ում` Շուշիի տարածքում և Ճարտար գյուղում։, անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ հայտնի դահլիճներում, հարազատ դպրոցում` Արթիկի թիվ 4 դպ.,
     որտեղ և կա իր անունով դասարան։
    
     Հեղ՝. Սվետա Աբրահամյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4040 | 0 | 0
Facebook