Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անձնական նվիրատվություն Ամստերդամի հանրային գրադարանին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:51, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Անձնական նվիրատվություն Ամստերդամի հանրային գրադարանին

19-02-2020/ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ/Նիդ.օրագիր
     Դժվար էր բաժանվել իմ համար հարազատ դարձած 100 անուն գրքերից, որոնք արդեն մի քանի անգամ ինձ հետ տեղափոխվել էին տեղից տեղ։
     Սակայն ուրախ եմ, որ նրանք պատվավոր տեղ գտան Եվրոպայի ամենամեծ գրադարաններից մեկում՝ Ամստերդամի հանրային գրադարանում։
     - Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը», ասաց Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որի շնորհիվ ստեղծվել էր այդ հնարավորությունը։
     Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու և Հ. Թումանյանի ծննդյան օրը, Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Աննա Մարիա Մատառի կողմից Հովհաննես Թումանյանի հեքիաթների հայերենից հոլանդերեն թարգմանված գրքի շնորհանդեսը և գրքերի նվիրատվություն։ Երեկոն վարում էր հոլանդական հայտնի հաղորդավար Դ. Բլոկը, որը հոլանդերենով ընթերցեց շատ գեղեցիկ թարգմանված «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» ։
     Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի գրադարանին նվիրվեցին մի քանի գրքեր և Ամստերդամի հանրային գրադարանն էլ իր հերթին Հայաստանի ազգային գրադարանին փոխանցելու համար նվիրեց 30 կտոր գիրք։
     Գիրք նվիրելու ավանդույթի կապակցությամբ իմ բարեկամ գրող Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ»
     գիրքը նվիրեցի Աննա Մարիա Մատառին և գրադարանին, ինչպես նաև դեսպան Տիգրան Բալայանին իմ դստեր կողմից որպես նվեր փոխանցեցի աղջկաս համահեղինակությամբ գրված «Customer experience» գիրքը։
     Գոհ օրվա իրադարձությունից և ինքս ինձնից, վերադարձա տուն, բայց հոգուս խորքում անբացատրելի մի զգացմամբ, որ ինձնից թե իմ անցյալից հարազատ մի մասնիկ մնաց այնտեղ, դարձավ հանրային սեփականություն։
     Գրադարանի տնօրինության հետ պայմանավորվեցի հետագայում համալրել իմ նվիրած գրքերի շարքը այլ հայերեն գրքերով։ Հույսով եմ, շատ հայրենակիցներ կօգտվեն այդ գրքերից։

Հ.Գ
     Ես երկու այդքան էլ դեռ գիրք պահոցներում ունեմ։ Մեկ ուրիշ անգամ էլ որոշակի քանակով կավելացնեմ գրադարանի մեր հայկական գրքերի բաժինը` իմ իսկ սեփական գրադարանից։ Ամստերդամի գրադարանի տնօրինության հետ պայմանավորվել եմ։
     Բացի այդ, Հայաստանից պարբերաբար գրքեր կբերեմ ու կնվիրաբերեմ Ամստերդամի գրադարանի ։ Գուցե ուրիշներն էլ միանան այս ակցիային։
     Արձակագիր Վրեժ Սարուխանյանը ևս պատրաստակամություն է հայտնել իր հեղինակած գրքերից ուղարկել: Արդեն ցանկություն հայտնողներ կան հայերեն գրքեր նվիրաբերել Ամստերդամի գրադարանին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1881 | 0 | 0
Facebook