Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գուցե բարությունը փրկի աշխարհը

Son Yan
Հեղինակ`
Son Yan
23:45, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Գուցե բարությունը փրկի աշխարհը
     Ես քայլում եմ գարուն հիշեցնող ձմեռային փողոցներով, նայում մարդկանց ու մտածում մի՞թե գեղեցիկն է փրկելու այս աշխարհը։ Այդպես ասել են, բայց հիմա փոխվել են արժեքները, փոխվել են մարդիկ, աշխարհն է փոխվել և կարծում եմ ոչ թե գեղեցկությունը, այլ բարությունը կփրկի աշխարհը գեղեցկությունը կփրկի մեր հոգիները կամ գուցե դեռ կարողանա փրկել։ Այս ի՞նչ է կատարվում, քաղաքականությունը կուլ է տվել ամեն ինչ, շուրջ բոլորը միայն ատելություն, զրպարտանք, անարգանք, հայհոյանք ու համատարած վիրավորանք։ Այդպես արդար չէ, ճիշտ չէ ու ատելությունը մեզ սխալ ճանապարհով է տանելու։ Ոչ ոք չսովորեց մեր պատմությունից, չէ՞որ անհանդուրժողականությունը դարձավ մեր բոլոր պարտությունների պատճառը։
    
     Ես միայն մեկ ճշմարտություն գիտեմ, ոչ ոք անսխալ չէ, և միայն ուժեղներն են կարողանում ընդունել իրենց սխալները և այո, սխալվելու ճանապարհին են գտնում ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պիտի հարգանքով վերաբերվենք իրար, ու լինենք արդար։ Այդպես աշխարհը կդառնա ավելի բարի, մենք ավելի շատ կժպտանք, իսկ ժպիտը մարդկային երջանկության ամենալավ դեղատոմսն է։ Կյանքն այնքան կարճ է իրար, մեղմ ասած, չսիրելու համար։ Ես ուզում եմ, որ մենք բոլորով փրկենք աշխարհը, դառնանք բարի ու իրար ավելի շատ սիրենք, լինենք հոգատար միմյանց նկատմամբ, և ավելի լավը դարձնենք աշխարհը։
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5198 | 0 | 0
Facebook