Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արգելեք՝ քանի դեռ ուշ չէ․․․

Son Yan
Հեղինակ`
Son Yan
00:37, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Արգելեք՝ քանի դեռ ուշ չէ․․․
     ՈՒզում եմ կիսել մտահոգությունս մի հարցի շուրջ, որի մասին նեղ շրջանակներով հնչեցվել է, բայց այդպես էլ մնացել է օդում կախված։ Մեծն Սևակն ասում էր, որ միակ բանը, որ պիտի ժողովուրդը չթելադրի, դա ճաշակն է։ ՈՒ՞ր են նայում պատկան մարմինները, երբ զօր ու գիշեր հեռուստատեսությամբ սփռվում են անճաշակ, անբովանդակ, կրիմինալ ուսուցանող ու անբարոյականություն սերմանող սերիալներ։ Թող լինի սերիալ, բայց լինի ճանաչողական, դաստիարակչական, ունենա գաղափարախոսություն, թե չէ ամբողջ օրը սովորեցնում են ինչպես սպանել, գողանալ, ինչ որ մեկին ունեզրկել։ Մի՞թե այսպիսին է մեր ազգի նկարագիրը։
    
     Քանի սերունդ արդեն ստացել է «դաստիարակությունը», գոնե հիմա, քանի դեռ անդառնալի ուշացած չէ ու դեռևս ամեն ինչ կորած չէ, պատկան մարմինները պարտավոր են իրենց ամենօրյա ուշադրությունը սևեռել այս կարևոր հարցին, քանի դեռ ևս մեկ սերունդ չի կորցրել ճաշակը, գեղեցիկի զգացողությունը, ազգայինը ու ուրիշ կարևոր հատկանիշներ։
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4057 | 0 | 0
Facebook