Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի պոլիկլինիկայում լավ մասնագետներ շատ կան, սակայն կան այնպիսի մասնագետներ, որոնց պրոֆեսիոնալիզմի հետ համեմատվել չեն կարող նույնիսկ Երևանի պոլիկլինիկաների աշխատակիցներից ոմանք, քանզի մասնագիտական խորը գիտելիքները չեն որոշվում տարածաշրջանով, տեղանքով: Մարալիկի պոլիկլինիկա այցելում է Անի համայնքի գրեթե ողջ բնակչությունը: Հիմնականում 14 գյուղերի բնակիչներ պարբերաբար օգտվում են թե՛ լաբորատորիայի ախտորոշման ճշգրիտ ստուգումներից, թե՛ ՈւՁՀ կաբինետից, որտեղ՝ շատ հարգված մասնագետ ռադիոլոգ Հայկուհի Մարտիրոսյանը ամենայն ճշգրտությամբ բացահայտում է տարբեր հիվանդություններ, նաև շատ են գալիս այն հղի կանայք, ովքեր ցանկանում են երեխայի սեռն իմանալ, քանի որ համոզված են, որ Հայկուհի Մարտիրոսյանը գրեթե երբեք չի սխալվում այս հարցում: Մարալիկի, Ձորակապ գյուղի, Ջրափիի, Բագրավանի, Հայկաձորի, Աղինի բնակիչներից շատերն են գոհ նրա աշխատելաոճից: Պատահում է նաև, որ ուրիշ համայնքներից ևս գալիս են ստուգվելու կամ երեխայի սեռն իմանալու համար: Չնայած որ Մարալիկի պոլիկլինիկայում ՈւՁՀ կաբինետի սարքավորումը հին ապարատն է, սակայն դա չի խանգարում մասնագետին պրոֆեսիոնալ մոտենալ իր գործին և որ ամենա կարևորն է՝ մարդասիրական վեհ մոտեցում ցուցաբերել այցելուներին: Լինելով երկու երեխաների մայր, նա համատեղում է աշխատանքը և՛ Մարալիկի պոլիկլինիկայում, և Արմավիրում:
|