Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ Է ԱՐԺԱՆԻ․․․

Sona Arshuneci Arshuneci
21:43, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԳԱՆՔԻ Է ԱՐԺԱՆԻ․․․


     Սիրելի Հասմիկ Պապյան դուք էլ լավ գիտեք, թե ինչքան է ձեզ սիրում ողջ ազգը․հատկապես, հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանին դիմեցիք հրաժարական տալ և երկիրը ավելորդ ցնցումների չտանել, իսկ հեղափոխության հաղթանակի ժամանակ դուք, Սերժ Թանգյանը, Արսինե Խանջյանը կանգնած էիք Նիկոլի կողքին․․․ես աշխարհով մեկ ուրախացա․ քանզի դա հայրենասեր մտավորականի կեցվածք էր, ու մեծ հպարտություն ապրեցի․․․հեղափոխության հաղթանակը մեր ողջ ազգի միասնականության վառ ապացույցն էր․ աստեղային ժամը, որ ազգս վերջապես կարողացավ ձերբազատվել մեր երկիրը թալանած, հայաթափած, հազար ու մի անօրինականությունների, անարդարությունների հիմք դրած, երկիրը դեպի պետականազրկում տանող ազգի տականքներից, ովքեր շուրջ 30 տարի տզիուկի նման սնվել էին ժողովրդի արյունով, ընտրակեղծիքներով զավթել էին իշխանությունը և այսօր էլ հեղափոխության հաղթանակից հետո, երբ ունենք ազնիվ, նվիրյալ լեգետիմ վարչապետ, ազգի տականքները չեն հանդարտվում, ամեն ստոր քայլի դիմում են, հազար ու մի զրպարտանքներ հորինում վարչապետի, նրա ընտանիքի հասցեին, որ հիասթափության ալիք բարձրանա ժողովրդի մեջ և տապալեն մեր առաջնորդին․․․այդ ռևանշիստների նպատակը մեկն է․ կրկին զավթել իշխանությունը, որ շարունակեն իրենց թալանը․ հենց այնպես չէր Սերժը հայտարարում «քարը քարին չենք թողնելու» նրանք ոչ թե հայրենիքն ու ժողովրդին շատ սիրելուց է, որ ձգտում են կրկին գան իշխանության և ինչ որ «լավ բան» անեն, այլ՝ նրանց նպատակը մեկն է՝ թալան, թալան մինչև վերջ․ միթե ձեր մեջ դեռ վստահություն է մնացել նախքինների հանդեպ՝ միլիարդների վարկերը թալանածների, երբ այդ գումարներով մի նոր Հայաստան կարելի էր կառուցել, երբ բյուջեից բանակին հատկացված գումարներն են անգամ լափել ու մեր զինվորին սահմանին կանգնեցրել 80-ականների զենքով․ ապրիլյան 4 օրյա պատերազմին բացահայտվեց, որ վեջում անգամ փամփուշտ էլ չեն ունեցել և հենց դա է եղել 120 զոհերի պատճառը․․․ չանդրադառնամ արտաքին քաղաքականությունում դիվանագիտական պարտություններին, ազգադավ խարդավանքներին, արձանագրություններին․ «մադրիդյան սկզբունքներին», որն ամբողջությամբ Արցախի հանձման կապիտուլյացիայի ակտ է․․․ Սերժի Շվեյցարիայում կնքած Հայ-թուրքական պրոտոկոլները, որտեղ մենք ճանաչում ենք «Թուրքիայի այսօրվա սահմանները, թուրքիան էլ՝ մեր» այսինքն՝ մենք պահանջատեր չենք և իզուր ենք շուրջ մեկ դար պայքարում մեր պատմական հայրենիքի վերադարձի համար․․․հիմա, երբ ունենք ազնիվ, նվիրյավ, լեգիտիմ առաջնորդ, որ իր ուսերին է վերցրել 3 նախագահների բոլոր սխալ, ազգադավ քայլերը սրբագրելու, տնտեսությունը հզորացնելու, ժողովրդի կենսամակարդակը բարելավելու առաքելությունը, ձեզ պես հայրենասեր, հայտնի մտավորականի դժգոհությունով ու հիասթափությունով լեցուն գրառումը ձեր ֆեյսբուքյան էջին Ռևանշիստների համար մեծ նվեր էր, ովքեր իրենց պարտության հետ չեն համակերպվում, փորձում են տապալել վարչապետին, և նման գրառումներն օգտագործում են վարչապետի դեմ․․․
     Մեր շատ սիրելի Հասմիկ Պապյան․ այս հոդվածս գրում եմ տասնյակ ֆեյսբուքյան ընկերներիս խնդրանքով, ովքեր պաշտում են մեր վարչապետին և ներքին նամակներով ինձ են ուղարկում թերթերում տպագրված ֆեյսբուքյան ձեր գրառումը, արտահայտելով իրենց վրդովմունքը, հորդորելով ինձ, որ անպայման պատասխանեմ, քանզի չի վրիպել ռեժիմին սպասարկող ԶԼՄ-ի աչքից, անխնա տարածում են սոցցանցերում, ջուր լցելով ռևանշիստների ջրաղացին, մոլորեցնելով ժողովրդի այն մասային, ովքեր դեռ դեգերում են մոլորության լաբիրինթոսում, ռեժիմի ազդեցության տակ են, իսկ ժողովրդի այն հատվածը, որը վստահում է վարչապետին, մեծ հույսեր է կապում նրա անձի հետ, կարդալով ձեզ պես բարձր ինտելեկտ ունեցող մտավորականի նման դժգոհություն արտահայտող, հուսալքություն առաջացնող գրառումը ուղղակի վրդոված են․․․ կարդում եմ և հավատալս չի գալիս, որ այս գրառման հեղինակը դուք եք․ հատկապես վերջում արտահայտած ձեր միտքը․ «Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ոչ լուսավոր, ոչ բարգավաճ, ոչ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:
     Կարդում եմ և մտածում․ Նիկոլը ո՞ր մեղքի համար է արժանացել նման վերաբերմունքի․․․երևի չեք էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել վարչապետը, երբ չորս կողմից շրջապատված է բորենիներով, գայլերի ոհմակով, ովքեր ատամները սրած պահ են ման գալիս, որ հոշոտեն․․․
     Հիմա, երբ դրված է Հանրաքվեով ԱՅՈ, կամ ՈՉ ասել Սահմանադրական դատարանին, նման գրառումները ուղղակիորեն ազգի տականքներն օգտագործում են ժողովրդին մելորեցնելու, Վարչապետին ու կառավարությանը վարկաբեկելու համար․․․
     Չեմ կարծում, որ դուք դա եք ուզում․ գիտեմ, որ սրտնեղված եք, հուսալքված, հատկապես բանակում կատարվող վերջին դեպքերի հետ կապված․ իրականում բոլորս ենք նեղված, բայց վստահ եմ մեր վարչապետը կշտկի իրավիճակը․դրա հեղինակներն էլ կբացահայտվեն․․․
     Մենք՝ մտավորականներս պետք է սառը դատենք, շատ զգույշ լինենք մեր գրառումներում, արտահայտություններում, որ ժողովրդին չմոլորեցնենք, թևաթափ չանենք, վերջին հույսի լույսն էլ չմարենք ու շանս չտանք ռևանշիստ տականքներին, որ օգտագործեն մեր վարչապետի դեմ․ մենք ուղղակի իրավունք չունենք կես ճամփին Նիկոլին մենակ թողնելու․ այդ գիշատիչներն ուղղակի կհոշետեն նրան․ ու նոր Հայաստանը կարժանանա առաջին հանրապետության բախտին․ ՈՒՍՏԻ՝
     ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․․․
     Սիրելի Հասմիկ Պապյան կարդալով ձեր դժգոհությունները ինձ մի հարց շատ հետաքրքրեց ․դուք կոնկրետ վարչապետի՞ց եք դժգոհ, թե՞ ազգային ժողովի խմբակցություններից․․․նորից եմ ասում․ մեր վարչապետը նման վերաբերմունքի արժանի չէ․Ժողովուրդը մի լավ խոսք ունի․ «շանը քար չեն գցում, տիրոջ խաթեր» համեմատությունս կոպիտ է, բայց իրոք մեր վարչապետը հարգանքի է արժանի․ Նրա տիտանական ջանքերի շնորհիվ էր, որ փոթորկված ծովում հայտնված Հայոց խորդակվող նավը հրաշքով փրկվեց կործանումից, որի վրա էր մի ամբողջ ժողովուրդ և մեր պետականությունը․․․
     ՍԻՐԵԼԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ՀՈՒՍԱՄ, ՈՐ ԻՄ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԿՆԴՈՒՆԵՔ, ՔԱՆԶԻ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ․ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԵՏՔ Է ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶՆԻՎ, ՆՎԻՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԵՆՔ․ ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է․․․
    
     ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ՝
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապապակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1536 | 0 | 0
Facebook
COMMENT.am