Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ է փորձառու աղվեսն առայսօր շարունակում պաշտոնավարել

Vazgen
Հեղինակ`
Vazgen
14:31, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
Ինչու՞ է փորձառու աղվեսն առայսօր շարունակում պաշտոնավարել

ՍԴ վերաբերյալ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած փոփոխությունների հանրաքվեն քաղաքական առումով բազմաշերտ է: Ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ողջ պրոցեսն ինչ միտվածություն ունի, սակայն այս հանգամանքում մեկ ևս շատ կարևոր նյուանս պետք է ընդգծել, որն այս եռուզեռի և անհասկանալի իրարանցման մեջ կարծես թե փորձ է արվում ստվերել:

Խոսքը բոլոր ժամանակների իշխանություններին հլու հնազանդ ծառայած, նրանց օրոք բոլոր ընտրությունների արդյունքները ձեռքի մեկ շարժումով նկարած, համայն հայությանը հայտնի՝ ամենառաջին ընտրակեղծարար և խաբեբա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման փաստն է:

Հիշում եք երևի, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի վստահությամբ էր հայտարարում, որ ինչքան ուզի, այնքան էլ կխփի և այսօրվա իշխանությունները՝ իդեմս ՀՀ վարչապետի, դատափետում էին նման վարքագիծն ու քննադատում էին Մուկուչյանին, ում «գեղանկարչության» արդյունքում Սերժ Ազատիչն ինքան ուզում, այդքան խփում էր: Ռացիոնալ մտածողությունը թույլ է տալիս ենթադրել, որ հարգարժան վարչապետը Մուկուչյանին «պահել» է, քանի որ վերջինս իր ստորագրությունն է տվել Նիկոլ Փաշինյանի համար ևս իր աճպարարական հնարքներն կիրառելու, այն է՝ հիմա էլ ինչքան Նիկոլ Փաշինյանն ուզենա, այնքան կխփի կամ ինչքան ուզենա այնքան էլ կնկարի:

Այսինքն, երբ Մուկուչյանը ծառայում էր նախկին իշխանավորներին, դա անընդունելի էր, իսկ երբ նույն կեղծարարությունները անի ներկայիս իշխանությունների համար, դա միանգամայն գովելի է: Հենց այստեղ էլ մեռնում է հեղափոխության թվացյալ ամենակարևոր ձեռքբերումը.Եթե ամեն ինչ այնպես չլիներ, ինչպես որ ներկայացրեցի, ապա Մուկուչյանը վաղուց արդեն պետք է հեռացված լիներ, նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից դեռ չխոսենք, և նրա փոխարեն պետք է լիներ հանրային մեծ վստահությունը վայելող մի գործիչ, ում անշահախնդրությունն ու անաչառությունը կասկած չէր հարուցի:

Բայց ինչպես ասում են, որքան մեծ է իշխանությունն այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը և հենց այս ասպեկտից էլ դիտարկված Մուկուչյանի պաշտոնավարումը այս իշխանությունների օրոք շատ ավեի վատ հետևանքների է հանգեցնելու, քան անխկինների դեպքում եղավ:

Հայաստանում իշխանության ուզուրպացիան գնալով ավելի ցայտուն կերպով է արտահայտվում: Դա միայն խոսքերով չի արձանագրվում, այլ նաև կոնկրետ փաստերով, որոնցից մեկը կրկնում ենք ամենափորձառու աղվես Տիգրան Մուկուչյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում լինելու հանգամանքն է...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1922 | 0 | 0
Facebook