Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես կյանքն ընտրեցի մեռնելու տեղակ

23:04, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Ես կյանքն ընտրեցի մեռնելու տեղակ

Ես կյանքն ընտրեցի մեռնելու տեղակ
     Եվ ****** մահը՝ բանից անտեղյակ,
     Իմ ժամանակը պարպեցի մախմուր,
     Կիսկատար տեղս ե՞րբ դարձա մատույր։

Էլի թող ընկներ արցունքս ցողին,
     Մրուրս խառնվեր արգավանդ հողին,
     Խաշխաշաքարին ժպիտս թառեր,
     Չեչոտ ինչ մնար, ծակոտկեն թարթեր։

Տողերիս մեջ եմ լուսադարձ անում,
     Դեպի քեզ գալիս և սայթաքում եմ,
     Երկուսից մեկն եմ ընկնելով հանում,
     Երփնավորիդ մոտ ես էլ դժգույն եմ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3172 | 0 | 0
Facebook