Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեմինար «Օրրանի» սաների հետ

21:55, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
Սեմինար «Օրրանի» սաների հետ

Ապրիլի 20-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների հետ անցկացվեց դասընթաց բնապահպանական թեմայով: Մասնակիցները պատկանում էին տարիքային տարբեր խմբերի ու սեռերի: Չնայած նրան, որ մասնակիցների մեջ նաև փոքրիկներ կային, բայց նրանց առաջարկություններն ու արտահայտած մտքերը պակաս հետաքրքիր չէին: Սկզբում խոսվեց շրջակա միջավայրի աղտոտման տեսակների մասին: Երեխաները ինքնուրույն ներկայացրին ամեն մի տեսակը: Ապա խնդրեցի նրանց բերել բնության հանդեպ կատարվող մարդու վնասակար գործունեության օրինակներ: Քանի որ կարծիքները բազմազան էին, մասնակիցներին բաժանվեցին թղթեր, որոնց վրա էլ նրանք պատկերեցին աղտոտման խնդիրների լուծումների իրենց տարբերակները: Կային երեխաներ, որոնք լավատեսորեն էին մոտեցել հարցին ու պատկերել էին շրջակայքը մաքուր պահող մարդկանց: Իսկ վերջում հենց իրենք՝ մասնակիցները, ներկայացրին իրենց պատկերած նկարները: «Օրրանի» մանկավարժներից նախօրոք տեղեկացել էի, որ մի քանի օր առաջ երեխաները վնասել էին «Օրրանի» հարևանությամբ գտնվող ծաղկած ծիրանենին: Դասընթացի վերջում երեխաները հասկացան իրենց գործած սխալը և խոստացան այլևս նման «հարձակումներ» չիրականացնել ծառերի և, ընդհանրապես, բնության վրա: Իսկ դասընթացն անցկացնելու գործում ինձ օգնեցին «Օրրան» բարեգործական կազմակերպության համակարգող Արմինե Սուքիասյանը և, իհարկե, «Օրրանի» սիրալիր դաստիարակ-մանկավարժներ տիկին Աստղիկը և օրիորդ Արմինեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4131 | 0 | 0
Facebook