Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.

Հոդվածներ

Իմ կյանքում «ամենամանրուքը», մեկ ուրիշի ամենաերազանքն է

22:14, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Իմ կյանքում «ամենամանրուքը», մեկ ուրիշի ամենաերազանքն է


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ո՞նց գնահատենք մանրուքը: Երևի սիրենք մարդկանց: Մի քիչ կարեկցենք ու կարեկցանքից չվախնենաք կամ չկոմպլեքսավերվենք. դրա կարիքը ի վերջո կյանքում բոլորս որևէ պահի ունենում ենք, բայց կարեկցելիս մեզ հերոսի տեղ չդնենք, որովհետև հենց այդ նույն պահին կպարզվի, որ կարեկցանքի բաղադրությունը սխալ է ընկալված: Այն միայն ձեռք մեկնել է, օգնություն է, բոլորիս իմացած օգնությունը, ենթադրենք, ժպիտի կամ սիրուն խոսքի, պարզ հարաբերությունների, անմիջական շփումների, մարդու մեջ գեղեդցիկը նկատելու՝ կարողությունը ընդգծելու, իսկ անկարողությունը շրջանցելու բոլորիս տրված հնարավորությամբ: Մենք, մարդկանց օգնելով սեփական կյանքը փոխելու շանս ունենք, միտք ու հայացք առողջացնելու լավ տարբերակ ունենք: Ուրեմն՝ արհեստական պատնեշներ չստեղծենք լավերի ու վատերի, գեղեցիկների ու տգեղների, հարուստների ու աղքատների, կարողների ու անկարողների միջև, որովհետև ամենը մեր կյանքից չբացառվող ու մեզ սպառնացող վտանգներից է:

Պատանի Սառայի պատմությունը հիշեցի: Գիշերազգեստ էին նվիրել. փայլող աչքերով ինձ ասաց որ երազում է` գիշերը շուտ գա, որ նոր գիշերազգեստը հագնի ու մտնի անկողին: Ամենատարբեր մարդկանց հիշեցի՝ մանր կամ անհասանելի թվացող երազանքներով, երազներով ու սպասումներով: Ուրեմն՝ ո՞նց անենք, որ մանրուքը գնահատենք…

Ուշադիր լինենք մեր կողքին ապրող մարդկանց նկատմամբ՝ հոգ տանենք նրանց մասին, շատ զրուցենք ու լավ ճանաչենք նրանց ու կպարզվի, որ մանրուքներ գոյություն չունեն: Իմ կյանքում «ամենամանրուքը», մեկ ուրիշի ամենաերազանքն է:

Աղբյուրը` arxablog.blogspot.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1006 | 0 | 0
Facebook