Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թլփատում (Circumcision

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
18:30, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Թլփատում (Circumcision
     Թլփատում (Circumcision) 2019/06/22 Թլփատումը համարվում է ամենատարածված վիրահատություններից մեկն աշխարհում, որը հիմնականում կատարվում է կրոնական նկատառումներով, իսկ որոշ դեպքերում նաև` բժշկական ցուցումներով և պատճառներով: Թլփատում նշանակում է առնանդամի թլիփի (գլխիկը ծածկող արտաքին մաշկը) հեռացում, երբ գլխիկը մնում է անծածկ: Կրոնական պատճառներով կատարված թլփատումները հասկանալի են, սակայն այլ պատճառներով կատարված թլփատումները հակասական մեկնաբանություններ ունեն: Վերջին գիտական աշխատությունները հաստատում են, որ առնանդամի գլխիկի «բաց» մնալը չի ազդում սեռական զգացողության և հաճույքի վրա: Դասակարգումը Ըստ ֆիմոզի դասակարգման, գոյություն ունի 4 տեսակ. 1-ին տիպ. թլիփը հետ չի ձգվում, 2րդ տիպ. երևում է միզուկի արտաքին բացվածը, 3րդ տիպ. թլիփը ձգվում է մինչև առնանդամի գլխիկի կեսը, 4րդ տիպ. չի երևում առնադամի գլխիկի պսակաձև ակոսը` կպումների պատճառով: Թլփատումը համարվում է վիրահատական միջամտություն, հետևաբար, ցանկալի է այն կատարել ցավազրկման ներքո: Ճիշտ է, կրոնական և դավանական թլփատումները կատարվում են առանց ցավազրկման, սակայն, նույնիսկ վաղ մանկական հասակում թլփատումների համար, խորհուրդ է տրվում առնանդամի տեղային կամ ռեգիոնալ ցավազրկում: Հրեական կամ մահմեդական կրոնական օրենքներով թլփատումը պետք է կատարել սուր դանակի, իսկ ավելի վաղ ժամանակներում` նույնիսկ սրածայր քարի օգնությամբ: Թլփատման հիմնական բժշկական ցուցումներն են` ֆիմոզն ու քրոնիկական բալանիտը: Գոյություն ունեն տարբեր գործիքներ, որոնք կիրառվում են նորածինների կամ փոքր հասակի երեխաների թլփատման համար: Բայց հիմնական մեթոդը վիրաբուժականն է: Շատ հաճախ հիվանդները չեն պատկերացնում, թե ինչ տեսք է ստանալու իրենց առնանդամը թլփատումից հետո: Հետևաբար, բժիշկը պետք է բացատրի և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան նկարներ ցուցադրի հիվանդին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1273 | 0 | 0
Facebook
COMMENT.am