Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կանացի երեւակայություն. լեսբիական սեքս (18+)

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
21:04, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Կանացի երեւակայություն. լեսբիական սեքս (18+)

Ինչպես էլ կանայք արձագանքեն վերնագրին՝ լեսբիական սեքսը կեղտոտ ինչ-որ բան համարելով, ամեն դեպքում պետք է հավաստիացնենք, որ լեսբիական սեքսը կնոջ ամենահաճախ ունեցած երեւակայություններից է: Ի դեպ, մեր հայրենիքում շատ են կանանց միջեւ հարաբերությունները, բայց քանի որ մենք տաբուներ ունեցող հասարակություն ենք, այդ պատճառով շատերը չեն խոսում այդ մասին: Որքան էլ տարօրինակ է, լեսբիական սեքսը բազմաթիվ առավելություններ ունի: Արժե՞, արդյոք, փորձել՝ յուրաքանչյուրի գործն է, սակայն լեսբիական քնքշանքի գաղտնիքները կարելի է իմանալ:


    

Ամբողջ ճշմարտությունն օրգազմի մասին

Բազմաթիվ կանայք ամբողջ կյանքում փորձում են հեշտոցային օրգազմ ստանալ: Իհարկե, նրանցից շատերն իրենց տղամարդկանց չեն խոստովանել, որ երբեք այն չեն զգացել: G կետի որոնումների մասին ստիպված չենք խոսել: Ըստ վիճակագրության, թույլ սեռի ներկայացուցիչների շուրջ 80%-ը միայն ծլիկի օրգազմ է ունենում: Ցավոք, քիչ թվով կանանց է վիճակվել այնպիսի զուգընկեր ունենալ, ով պատրաստ է իր սիրելիին օրալ քնքշանքներ պարգեւել:

Ստացվում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը ոչինչ չի մնում, քան «ինքն իրեն սիրելը»: Ինչպե՞ս վարվել. շարունակել ստել սիրելիին եւ գրեթե միշտ չբավարարված մնալ, թե՞, ամեն դեպքում, փորձել փոխել սեռական կյանքը: Եվ ինչպե՞ս բացատրել նրան, որ պարզապես սեքսն ինքն իրենով ձեզ յոթերորդ երկինք չի հասցնում:

Եթե չեք ուզում ամբողջ կյանքում վախի «զոհը» լինել, պետք է համարձակություն ունենաք եւ պատմեք, թե ինչն է ձեզ հատկապես դուր գալիս եւ ինչպես այդ անել: Ցանկալի է, որ խոստովանությունը քիչ-քիչ «մատուցեք», որպեսզի ձեր տղամարդուն նման խոստովանությամբ չճնշեք: Որպես տարբերակ, կարելի է նրան հոդված տալ, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջ մարմնին:


    

Եթե նա շատ «ամուր ընկույզ» է, ով չի ուզում իմանալ ձեր ինտիմ քմահաճույքների մասին, սեքսի ընթացքում կարող եք ինքներդ ձեզ օգնել ձեռքերով, այսինքն՝ սեռական ակտի ընթացքում կարող եք ինքնաբավարարմամբ զբաղվել: Հնարավոր է՝ այն ձեզ ոչ միայն կօգնի հրաշալի զգացողություններ ապրել, այլեւ կգրգռի ձեր զուգընկերոջը:

Լեսբիական շոյանքներ

Եթե նա համաձայնի ձեզ լսել, եկեք կողմնորոշվենք, թե թույլ սեռի ներկայացուցիչներին ինչն է խելքահան անում: Շատ կանայք երազում են լեսբիական սեքսի մասին ոչ միայն այն պատճառով, որ կանացի մարմինը շատ սեքսուալ է: Գլխավորն այն է, թե երկու կանայք իրենց ինչպես են դրսեւորում անկողնում:

Լեսբուհիներն, ինչպես ոչ այլ ոք, գիտեն, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ինչ են սիրում, որ սեքսի ընթացքում նրանց ականջին փսփսան: Ականջախեցին ուժեղ էրոգեն հատված է: Նույնիսկ ընդհատվող շնչառությունը կամ շշուկը կարող են գրգռել:

Բացի այդ, կանայք հիանալի գիտեն, թե մերձեցման ընթացքում որքան կարեւոր է քնքշությունը: Տղամարդիկ հաճախ ասում են. «Հանվի՛ր» եւ առանց որեւէ նախաբանի սկսում են սեքսով զբաղվել: Այդ կարող է հազվադեպ դուր գալ: Հիմնականում կինը չի հասցնում գրգռվել, իսկ տղամարդն արդեն ավարտին է հասել: Կանանց հետ այլ է: Նրանք գիտեն արյան շրջանառությունն արագացնող համբույրների գինը: Նրանք առանց շտապելու միմյանց վրայից հանում են հագուստը, քնքուշ շոյում մազերը, կուրծքը, փորը, ոտքերն ու ազդրերը՝ ներսից: Ինտիմ շոյանքները սկսվում են դեռ այն պահից, երբ նրանցից ոչ ոք ներքնազգեստը չի հանել: Իհարկե, երբ գործը հասնում է բուն սեքսին, նրանք վերածվում էն կրքոտ վագրերի:


    

Ի տարբերություն տղամարդկանց, լեսբուհիները կարող են ամբողջ գիշեր շոյել միմյանց: Լեզվի ու ձեռքերի հմուտ կառավարման հետ մեկտեղ, նրանք սիրում են զվարճանալ նաեւ սեքսուալ խաղալիքներով: Եթե ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց ընտրյալին կարող են վիբրատոր նվիրել, ապա լեսբուհիները պատրաստ են իրենց վրա փորձարկել ինտիմ խաղալիքների ամբողջ տեսականին:

Բացի այդ, կանայք ինտիմ խաղերի հակված են ավելի շատ իրական կյանքում, քան երեւակայություններում: Նրանք իրենց փորձում են անհագ բուժքույրերի, ախորժելի Կարմիր գլխարկի դերում կամ պարզապես սիրում են սեքսի ընթացքում զուգագուլպաներով լինել, կոշիկներով, կրծքալով, թեթեւ զգեստով կամ վերնաշապիկով:

Միասեռ սիրո մեջ սկանդալներն ու սթրեսային իրավիճակներն ավելի քիչ են լինում, քանի որ կանայք իրար ավելի լավ են հասկանում: Սակայն կյանքի մի կանոն ցանկացած հարաբերությունների դեպքում գործում է. պետք է փոխզիջումների գնալ:

Սիրեք միմյանց, զիջեք, ներեք, կիսվեք գաղտնի երեւակայություններով եւ ձեր սեքսուալ կյանքը վառ ու հագեցած կլինի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
898 | 0 | 0
Facebook