Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՆՊԱՏԻՎ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՎԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ․․․

Sona Arshuneci Arshuneci
18:27, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
ԱՆՊԱՏԻՎ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՎԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ․․․
    
ԿՈՉ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ․ ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐԸ ՈՒՂԵՂԻ ԼՎԱՑՄԱՆ թեստ անցկացնեն, ձեզ մոլորեցնեն, իրենց փրկիչ ներկայացնեն․նա ոչ միայն Փաշինյանին է դավաճանել, այլ՝ հենց քե՛զ ժողովուրդ․․․նա հեղափոխության հենց առաջին օրից է ներմուծված եղել ռեժիմի կողմից, ամեն կերպ աշխատել է վարչապետին հեղինակազրկել և խոչընդոտելու Նոր Հայաստանի առաջընթացին, կատարելով ռեժիմի հրահանգները, պաշտպանելով նրանց շահերը, որ միլիարդների թալանածները հանգիստ վայելեն, իսկ երբ բացահայտվեց, որ դրածո է ու հեռացվեց պաշտոնից, սկսեց վարչապետի հասցեին ստեր մոգոնել ու կասկածի սերմեր տարածել ժողովրդի մեջ, վարկաբեկելով նրան․․․
     Եվ հիմա կուսակցություն է բացում, որպես ընդդիմություն կառավարությանը և հարցազրույց է տալիս, թե « «Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում։ Այսօր Հայաստանում ակնհայտ ինչ որ բան այն չէ, և ես քաղաքականությունում եմ․․․այս պահին Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թ․ «թավշյա հեղափոխության» նպատակներից։- ասել է Վանեցյանը։
     Վանեցյան հենց այդ էի ուզում լսել քեզանից․ պատասխանեմ․նշանակվելով ԱԱԾ-ի պետի բարձր պաշտոնին դու ես ձախողել, քանզի դու պետք է թավշյա հեղափոխության տառի պահանջին համաձայն անեիր քո քայլերը․ ժողովուրդը Փաշինյանի առաջնորդությամբ հենց այնպես չէր դուրս եկել տապալելու ռեժիմը, բայց դու ի՞նչ արեցիր, պատասխանատու պաշտոն ստանձնելով միլիարդների վարկերը թալանած Սերժին ու իր շրջապատին առար քո հովանու տակ, ժամանակ ձգեցիր, որ նրանք իրենց թալանածները պարտակեն, շատերին էլ աննկատ երկրից հանեցիր, ավելին ասեմ․ Սերժին ու իր շրջապատին թողնելով անպատիժ, որը հենց քո լիազորությունների շրջանակում էր, բանսարկուների, ծախվածների, պատվեր կատարող ԶԼՄ-ների միջոցով լուրեր սփռեցիր, որ Նիկոլն է Սերժին ու իր շրջապատին հովանավորում և դրա համար էլ ազատ ֆռֆռում են․․․Սերժի ու իր շրջապատի կուլակաթափումը, թալանածը բյուջե լցնելը քո պարտականությունն է եղել ի սկզբանե․ եթե կուլակաթափում անեիր, հիմա համ մեր բյուջեն կլցվեր, բանակը կզինվեր գերժամանակակից զենքով, աշխատավարձներն ու թոշակներն էլ կբարձրացվեր․․․ բա ժողովուրդն ինչու՞ էր դուրս եկել փողոց, որ այդ հանցագործները չպատժվեի՞ն, կերածները քթներից չբերվեի՞ն․․․ի պաշտոնե այդ դո՛ւ պետք անեիր, ոչ թե Նիկոլը և հենց դու ես 2018-ի թավշյա հեղափոխությանն օգտագործել ռեժիմի շահերին․ եթե ամեն բան Նիկոլը պետք աներ, բա այդ պաշտոնին ինչու՞ էիր նշանակվել․․ ինչու՞ թողեցիր Սերժին ու մյուս թալանչիներին ազատության մեջ․ այդ միլիարդների վարկերի թալանը, բանակին բյուջեից հատկացված միլիոների յուրացումն ու զինվորին 80-ականներ զենքի հույսին թողնելը, 4 օրում 120 զոհ տալու բացահայտումները Նիկո՞լը պետք է աներ, երբ հենց ԱԱԾ-ին է վերաբերվում, թե՞ նշանակվել էիր որպես TV-ների հեռուստաա՞ստղ, հարցազրույցներ տալու համար․․․ախր բառապաշար էլ չունես․․․ու հիմա քո դավաճանությունը սարքում ես վարչապետի գլխի՞ն ու գիտես հավատում ենք, ,
     Վանեցյան հասցրեցինք ճանաչել քեզ․ դու շատ վտանգավոր ու նենգ մարդ ես․ դեռ երես ունես այսքանից հետո փրկիչի դիմակ հագած ժողովրդի աչքին երևալու՞․․․բա դու ամոթ, ինքնասիրություն չունե՞ս․․․գիտե՞ս, եթե հենց հիմա Վարչապետը կես բերան դիմի ժողովրդին ի պաշտպանություն հեղափոխությանը, երկիրը քեզ նման ռևանշիստներից իսպառ մաքրելու համար, նույն հեղափոխական բազմությունը պատրաստ է դուրս գալու փողոց պաշտպանելու այդքան դժվարությամբ ձեռք բերված պատմական հաղթանակը և վերջնանապես երկիրը մաքրելու ռեժիմից մետաստազներից, ներքնատան առնետներից, ադեկվատներից, դաշնակ պարագլուխներից, ովքեր պարտիզանական հարվածներ են ուզում հասցնել իշխանություններին, 2 օր առաջ էլ Արծվիկ Մինասյանն անամոթաբար ՇԱՆԹ TV-ով հարցազրույց էր տալիս և կարմիր քարտ էր ցույց տալիս վարչապետին․․․ ախորժակներիդ քացախ աթոռատենչ տականքներ, ազգի ցեցեր․․․և վստահ եմ, որ այս գլուխ բարձրացրած ռևանշիստներին առաջնորդողը հենց դո՛ւ ես Վանեցյան, դու ես նրանց թևեր տալիս և գիտցի՛ր ժողովրդի հարվածի տակ առաջինը հենց դու ես ընկնելու․ Սերժը որ ասում էր «քարը քարին չենք թողնելու», փաստորեն այդ բեռը քո ուսերին էր դրված, դու էլ ձախողեցիր․․․մի բան էլ ասեմ․ ականջիդ օղ արա․ժողովուրդը դավաճաններին չի ներում․․․հիմա, որ կապիկություն ես անում, ուզում ես Նիկոլին նմանակել․ ընկել ես ժողովրդի մեջ, Նիկոլի ոտքի տակն ես քանդում, զրպարտանքներ հորինում, ժողովրդին Նիկոլի դեմ հանելու, նրա տեղը գրավելու համար, որ կողմնակիցներ հավաքագրե՞ս, բայց չգիտե՞ս, որ երբե՛ք Նիկոլ չես դառնա քո ծախվող, անազնիվ տեսակով, ինչքան էլ ասես պատիվ ունեմ, դու ժողովրդի մեջ մնացիր որպես անպատիվ, շարքային բանսարկու, խառնակիչ, երկիրը թալանած ռեժիմի, սաբոտաժնիկներին ծառայող, Ժողովրդի ու ժողովուրդի ընտրյալին դեմ դուրս եկած, մի լրտես, ազգի դավաճան ու լավ հիշիր, ժողովուրդը երբե՛ք քեզ չի ների, ավելորդ դռնե -դուռ մի՛ ընկի Նիկոլին վարկաբեկելու համար․․․մի քիչ ինքնասիրություն, արժանապատվություն ունեցի․ դու քո պատիվը ծախեցիր, բացահայտվեցիր, որպես ազգի դավաճան․․․երբ թերթում ենք պատմության էջերը, մեր ազգի մեջ շատ դավաճաններ են եղել, որոնց անեցքով ենք հիշում, դու լրացրեցիր նրանց ցանկը և քեզ նման դավաճանների տեղը պատմության աղբանոցներում են․․․ գնում ես ժողովրդի մեջ շրջես, որ հազար ու մի զրպարտա՞նք մոգոնես վարչապետի հասցեին ու քո չեղած պատիվը վերականգնե՞ս, թե՞ Կադիրովն ու ռուսաստանից են քեզ դուխ տվել, հատուկ հրահանգ ես կատարում և հիմա կուսակցություն ես բացել․ որ բոլոր ռևանշիստներին հավաքագրես այդ կուսակցությունու՞մ, որ Նիկոլին տապալե՞ս, վարչապետի աթոռին բազմե՞ս․․․բա չե՞ս մտածում, որ ժողովուրդի կողմից մերժված ես․ հասցրեց քեզ լա՜վ ճանաչել ու ատել․․․Դավիթի գլխին գործ սարքելը դու չես մարսի․ վերևն Աստված կա․․․այսօր Դավիթը բաց ճակատով կանգնած է Վարչապետի թիկունքին․ նա այն հեղափոխականն է, որ թույլ չի տա քո կեղտոտ ձեռքերը հասնի վարչապետին և տապալի հեղափոխությունը․և ոչ միայն Դավիթը․ աշխարհասփյուռ հայությունն է վարչապետի թիկունքին․․․Ժողովուրդը այլևս դուրս է եկել լեթարգիական թմբիրից ու լա՜վ է ջոկում սևը՝սպիտակից, թացը՝ էլ չորից․․․Վանեցյան դու հենց հեղափոխության հաղթանակի առաջին օրից ես ներմուծված եղել ռեժիմի կողմից Նոր Հայաստանում, որ Սերժի ու նրա եղբայրների․ նրա շրջապատի, մաֆիայի թալանը պարտակես, որ վայելեն, ու քեզ էլ դրանից բաժին ես ունեցել․հենց այդ էր պատճառը, որ թույլ չտվեցիր Դավիթն իր բացահայտումներն աներ մինչև վերջ, զգում էիր, որ Դավիթն իր գործի նվիրյալն է, դեռ նոր, շատ նոր բացահայտումներ էր անելու, որը քո տերերին ձեռ չէր տալիս․և հենց դու էլ ներքաշված էիր կոռուպցիայի մեջ․․․վարչապե՞տ ես ուզում դառնալ․ քեզ վստահված պաշտոնը քո հագով չէ՞ր, այ անարժան, անպատիվ․․․
     Դու իսկը Պուշկինի «ոսկե ձկնիկի» միջի անկուշտ, ագահ պառավն ես, քո կարգավիճակը ցածր համարեցիր, ու ձեռքդ վերևները գցեցիր, քեզ վարչապետի աթո՞ռն էին խոստացել ու դուխ տվել քո պատվիրատուները․ տեսա՞ր հաշվարկներիդ մեջ սխալվեցիր․ հիմա զրկվեցիր թե մեկից, թե մյուսից և այդ ճանապարհին կորցրեցիր քո չեղած պատիվը, որն այդքան շատ ես սիրում հոլովել, բայց գիտես չէ՞, որ այդ պատվին քեզ արժանացրել էր վարչապետը, ուղղակի չկարողացար վայելես, եթե մի փոքր արժանապատվություն ունենաս գեներալի ուսադիրներիցդ կհրաժարվես․ գեներա՜լ․ չէ՜ մի․․․այստեղ են ասել խոզի գլուխը խալիչայի վրա դրեցին, գլորվեց, ընկավ ցեխը․․․ վերջում մի լրացում էլ անեմ․ դավաճանությունն ու հավատարմությունը մարդու մեջ ի ծնե է լինում, դա մարդկային էություն է, գեներից եկող և հնարավոր չէ հորդորելով, քարոզելով, պատվաստելով ձեռք բերել․ քո մոտ այդ երկու մարդկային հատկանիշներն էլ իսպառ բացակայում են․ դավաճանությունն է քո գեների մեջ իշխում․․․կարծում ես այսքանից հետո ժողովուրդը քո պարանի վրա խո՞տ կդնի․․․Այս հանրաքվեն ոչ միայն Հրայր Թովմասյանից ու իր շրջապատից ազատվելու միջոց է, այլ կրկին անգամ վերահաստատելու մեր ժողովրդի վստահությունը, նվիրվածությունը մեր սիրելի Վարչապետին, իսկ որ ռեժիմի պարագլուխներով Հրայր Թովմասյանին հրահրում եք մինչև վերջ պայքարի աթոռի համար, խորհուրդ կտամ նրան ինքնաբացարկի ճանապարհով վայր դնի իր լիազորությունները, այլապես Հանրաքվեով՝ ժողովրդի կողմից մերժվելն է՛լ ավելի ամոթալի է ․․․ ի՞նչ միտք ունի այսօր հանրաքվե անցկացնել, երբ կարելի է խոհեմություն դրսևորել․ և ոչ միայն նա․ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես ինքնաբացարկ տան․․․ առայժմ այսքանը, թեև դրանց թիվը շատ -շատ է․հերթով, կարգով բոլորի ժամանակն էլ կգա․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր.Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
6442 | 0 | 0
Facebook
COMMENT.am