Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էյֆորիկ վիճակագրական տվյալները այլևս չեն գործում, և դա դուք ինքներդ կարող եք հասկանալ. Հովհաննես Խաչատրյան

16:41, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
Էյֆորիկ վիճակագրական տվյալները այլևս չեն գործում, և դա դուք ինքներդ կարող եք հասկանալ. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբության էջում գրում է. «Նիկոլի անգլերենի ուսուցչուհին` Մակունցը, հայտարարում է թե իբրև «ժողովուրդը» պահանջ է դնում, որ ՍԴ-ն պետք է դառնա լեգիտիմ:

Նախ ժողովրդի անունից խոսել ձեզ այլևս` արգելվում է: Դուք չունեք այն իշխանությունը, որը կար երկու տարի առաջ: Էյֆորիկ վիճակագրական տվյալները այլևս չեն գործում, և դա դուք ինքներդ կարող եք հասկանալ քաղաքացիների հետ շբումների ժամանակ, կամ հետևելով հարցումներին: Իսկ հաջորդ կարևոր հանգամանքը, որ դուք այսօր ձեր ճեպազրույցում խուսաբեցիք պատասխանել ԵԽԽՎ-ի կողմից հնչեցված զգուշացումին: Կամ դու´ք չէիք սովորել այդ հարցի պատասխանը, կամ դու´ք հասկանում եք պահի լրջությունը և լռում եք:

ՍԴ-ն այն մարմինն է, որի լեգիտիմ լինել, չլինելը, չի´կարող որոշել «ժողովուրդը» քանի որ մի մոռացեք ամիսներ առաջ ձեր գործընկերոջ այն խոսքը` «Իմ հարևան անգրագետ Պողոսը չի կարող որոշում կայացնել» իսկ ձեզ շրջապատողներն մնացել են ձեր վաղվա 7%-անոց հույսը` Պողոսը:

ՀԳ Ժամն է, որ դուք պետք է անցնեք ձեր նախկին աշխատանքին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2911 | 0 | 0
Facebook