Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հողեր հանձնելու մասին» որոշ մարդկանց հայտարարությունները նպատակ ունեն կանխելու Սերժ Սարգսյանի հնարավոր վերադարձը. Վահան Բաբայան

02:18, կիրակի, 02 փետրվարի, 2020 թ.
«Հողեր հանձնելու մասին» որոշ մարդկանց հայտարարությունները նպատակ ունեն կանխելու Սերժ Սարգսյանի հնարավոր վերադարձը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հողեր հանձնելու մասին» որոշ մարդկանց հայտարարությունները նպատակ ունեն կանխելու Սերժ Սարգսյանի հնարավոր վերադարձը

Արցախի հարցում չունենալով առարկայական հաջողություններ, ավելին գտնվելով անհայտության մեջ և այս երկու տարիների ընթացքում չլուծելով որևէ տնտեսական կամ սոցիալական գերխնդիր իշխանական շրջանակները տագնապած են երրորդ Նախագահի հնարավոր ակտիվացումից:

Շեշտենք, որ Սերժ Սարգսյանը դեռ չի խոսել և հնարավոր է տարբեր գործիչների միջոցով փորձ է արվում Նախագահի մասին նման վարկաբեկիչ ելույթներով ազդել նրա վարկանիշի վրա: Սին և փուջ մեղադրանքներից հետո էլ նրանք տեսնում են, որ Սերժ Սարգսյանը այս ողջ պատմության մեջ վերջում ճիշտ է դուրս գալու իսկ Նիկոլը սխալ: Սա տագնապ է առաջացրել որոշ մարդկանց մոտ և նրանք արդեն բացահայտ ստեր են տարածում «հող հանձնելու» մասին:

Մառազմի արգասիք հանդիսացղ այս պնդումները սկսվեցին ապրիլյանով և շարունակվում են հիմա էլ նման անբովանդակ, անապացույց բամբասանքներով:

Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրող է, Արցախը պահող է և նա դա ապացուցել է գործով, դրա վառ ապացույցը մեր նորագույն պատմությունն է: Կցանկանա նա կրկին վերադառնալ, թե ոչ որևէ մեկը դեռ չգիտի, բայց որ շատ մարդիկ սկսել են դա ցանկանալ արդեն ակնհայտ է:

Հ.Գ Ինչքան շատ են թավշյաները ասում, որ Նախագահը վերադարձի հնարավորություն չունի, իմացեք ուրեմն այդքան մեծ է այդ հնարավորությունը»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3108 | 0 | 0
Facebook