Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չկա պարզաբանում, ինչ՞փաստաթուղթ է քննարկվում Ժնևում և ի՞նչու է գաղտնի. Վահան Բաբայան

23:09, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Չկա պարզաբանում, ինչ՞փաստաթուղթ է քննարկվում Ժնևում և ի՞նչու է գաղտնի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանության Ժնևյան լոլոները

Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները որն՞ է, Արցախը ունի նախագահ, ով ունի մանդատ հանդես գալու արցախահայության անունից:

Այսօրվա ժնևյան բանակցություններից հետո նշվում է նման ձևակերպում` «արցախի ժողովրդի ներկայացուցիչներ»

Ի՞նչու ոչ Արցախի նախագահ և ի՞նչու ոչ թե ներկայացուցիչ այլ ներկայացուցիչներ, ի՞նչ է Արցախը քանի՞ նախագահ ունի: Ստեղ հաստատ մի բան էն չի, հաստատ...

Իսկ կարող ա՞ Արցախի ժողովրդի ներկայացուցիչներից նաև լինեն այսպես կոչված Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Չկա պարզաբանում, ինչ՞փաստաթուղթ է քննարկվում և ի՞նչու է գաղտնի:
     Բա Փաշինյանը ասում էր Արցախը պետք է լինի բանակցային կողմ, բա հիմա էդ ինչ՞ ներկայացուցիչների թեմայա մտնում ասպարեզ կամ ասում էր փաստաթուղթ չկա, բա հիմա ի՞նչն են քննարկում 12 ժամ:

Հա ու էն BBC հարցազրույցը ինչ շուտ մոռացաք ժողովուրդ) ) )»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2471 | 0 | 0
Facebook