Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ԵՐԲԵ՛Ք ՉԿՈՏՐՎԵՔ, ՉՀԱՆՁՆՎԵՔ․․․

Sona Arshuneci Arshuneci
00:40, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ԵՐԲԵ՛Ք ՉԿՈՏՐՎԵՔ, ՉՀԱՆՁՆՎԵՔ․․․
    

    
    
ԱՅԼևՍ ՖԵՅՍԲՈՒՔ ՄՏՆԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ․ ԹՈՒՅՆԻՑ ՈՒ ՄԱՂՁԻՑ ԽԵՂԴՎՈՒՄ ԵՆՔ․ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ, որ պաշտպանում եմ Փաշինյանին և ինչու՞ չեմ պահանջում, որ նա ոչ միայն Քոչին, այլ՝ նաև Լևոնին ու Սերժին նույնպես ձերբակալի, իհարկե համամիտ եմ, բայց ասեմ, Փաշինյանին պաշտպանում եմ, քանզի լավ տեսնում եմ այսօրվա Հայաստանյան քաղաքական դաշտի փոթորկված վիճակը և այն ավելի սրել ու անկառավարելի դարձնելը, կկանգնեցնի քաղաքական ճգնաժամի առաջ․․․ Իսկ թե ինչու՞ չեմ պահանջում, ես իմ մոտեցումներն ունեմ նրանց պատժելու, իմ տարբերակն ավելի դաժան է, քան բանտում հայտնվելը․․․Ասեմ, որ դեռև 1994թ Բիշքեկյան խայտառակ զինադադարից սկսած եմ պայքարել Լևոնի դեմ, տասնյակ վերլուծական հոդվածներով, երբ մեր հաղթանակները գրեց սառույցին ու այսօրվա Ղարաբաղի հարցի թնջուկի բուն պատճառը հենց Լևոնն է, և ոչ միայն Բիշքեկյան զինադադարի, այլ սովետից ժառանգածը թալանվեց սեփականաշնորհման քողի տակ․․․ հետո Քոչարյանի դեմ պայքարեցի, , երբ 100 միլոնի դիմաց 5 ռազմավարական նշանակության ձեռնարկությունն հանձնեց Ռուսաստանին, այդ ժամանակ գրեցի․ «լավ էր ազգովի փողոցում նստեինք մուրացիկություն անեինք, այդ 100 միլիոնը Պուտինի դեմքին շպրտեինք, քան թե այդ ձեռնարկությունները պարտքի դիմաց փակվեինք» անգամ Իրանական գազը և հատկապես «Մադրիդյան սկզբունքներից» սկսած, քանզի այդ արձանագրություններով Քոչն ու Վարդան Օսկանյանը ծախել են Արցախը և հիմա Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, պարտադրելու են 7 շրջանների վերադարձ, 1 միլիոն ազերի փախստականների վերաբնակեցում բուն Արցախում, Լաչինի միջանցքի հարակից 13 Ադրբեջանական գյուղերի վերաբնակեցումը ազերիներով, այդ դեպքում հնարավո՞ր է, որ հայ վարորդն անփորձանք հասնի Ստեփանակերտ, կամ՝ հակառակը․․․մի առիթով Հայ-դատի տնօրեն Կիրո Մանոյանի հետ հանդիպմանը Բրյուսելում ասել եմ․
     «կոտրվեր այն ձեռքը, որ ստորագրություն դրեց այդ արձանագրությունների տակ», Քոչից սպասելի էր, քանզի մի պահ արդեն Մեղրին էր տալիս, իսկ հիմա, երբ բացահայտվեց, որ թուրքի տղա է, արդեն կասկածից վեր է, որ «Մադրիդյան սկզբունքները» լավ մշակված կապիտուլյացիա է Արցախի հանձման․ " այդ 4 կետերի վերլուծությունը մանրակրկիտ արել եմ" դրա համար էլ Փաշինյանից պահանջում եմ հրաժարվել այդ չարաբաստիկ արձանագրություններից․․․
     Իսկ Սերժի դեմ պայքարել եմ 2008-ից սկսած, երբ նա Ֆուտբոլային դիվանագիտություն սկսեց Թուրքիայի հետ և 2009-ին Շվեյցարիայում Հոկտեմբերի 10-ին կնքվեց Հայ-Թուրքական ազգադավ արձանագրությունները, որտեղ «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի ներկայիս սահմանները, իսկ Թուրքիան էլ մեր», այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք մեկ դար պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, , , և այդ արձանագրությունները շուրջ 10-ը տարի մնալով Շվեյցարիայում, մոլորեցրեց աշխարհի գերտիրությունների առաջին դեմքերին, որ հայն ու թուրքը բարեկամացել են և ձեռնպահ մնացին Genocide տերմինն օգտագործել․ միայն պաշտոնավարման վերջում այդքան պահանջից հետո, որն արդեն ժամանակավրեպ էր, հետ կանչեց արձանագրությունները, որն իր սև գործն արել էր արդեն, , հետո, 2011-ի Կազանյան հանդիպմանը, երբ 7 շրջանները պատրաստ էր վերադարձնելու, բայց փառք Աստծո Ալիևը մերժեց, քանզի նա ողջ Արցախն էր ուզում, Երևանն էլ հետը և 2016-ի ապրիլյան կայծակնային պատերազմը դրան էր միտված․․․իմ պայքարը շարունակվեց Սերժի դեմ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ 800 հեկտար հողերը հանձնեց, հայտարարեց անպետք հողեր և բացահայտվեց, որ մեր զինվորը 1980- ականների զենքով է կռվել, իսկ բյուջեից բանակին հատկացված գումարներն ու վարկերը թալանվել են տարիներ շարունակ և առ այսօր բացահայտված չեն որտեղ են թաքնաված այդ գումարները, պատահակա՞ն էր, որ Վանեցյանը Սերժի վրա մեղադրանք չգտավ, իհարկե՝ ոչ, քանզի բացահայտվեց, որ Սերժի կողմից ներմուծված լրտես է եղել և ոչ միայն Սերժի վրա գործ չհարուցվեց, այլ՝ նրա եղբայրների, փեսայի և մոտ շրջապատի, իսկ Սերժի նշանակած և առ այսօր պաշտոնավարող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի խորամանկ գտնվեց, իր աթոռը չկորցնելու համար Սերժին մեղադրանք է ներկայացնում դիզվառելիքի յուրացման համար․․․որպես մի շարքային զեղծարարի, ժուլիկի․․․ համակերպվել նման աճպարարության հետ զավեշտալի է․․․ Մոտ 300-ից ավել հրապարակախոսական վերլուծական հոդվածների հեղինակ եմ, որը մի ամբողջ տարեգրություն է 1990-ից սկսած․ չկա մի ցավոտ հարց, որ անդրադարձած չլինեմ․ հատկապես ազգային թեմաներին վերաբերող և ինձ համար, որպես ցեղասպանության և Արցախի հարցի համար պայքարողի, և 3 նախագահների բոլոր ազգադավ քայլերը լավ ուսումնասիրած ու բացահայտած, քան այս հոդվածում թռուցիկ անդրադարձա, այսքան մեղադրանքներով հանդերձ Փաշինյանից չեմ պահանջում 3 ազգադավ նախագահների՝ Լևոն Տեր Պետրոսյանի, Քոչի և Սերժի ձերբակալումը, ես կասեի անգամ Քոչի ձերբակալումն եմ սխալ համարում․ այդ 3 նախագահների համար ես իմ պատիժը վաղուց եմ բարձրաձայնել․ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո՝ ԿՈՒԼԱԿԱԹԱՓՈՒՄ․․․ դա է միակ պատիժը, որ դրանց բոմժ կդարձնի․․Եթե Քոչի եղածը պետականացնեին, այսօր նա չէր կարողանա փողով մարդ գներ, ծախված դաշնակներին հաներ գյուղերն ուղարկեր գրասենյակներ բացեին, ջահելներին փողով հավաքագրեին, անգամ լսել եմ Ռամկավար կուսակցությունն է առել, որ իրեն թիկունք դառնան․․․ ասեք, որ ես ճիշտ եմ․․․ Հիմա, երբ դեռ միայն Քոչին է մեղադրանք ներկայացված, տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում․ հարյուրավորներն երկիրը թալանողին, դառն աղքատության դուռը հասցնողին, այդ մարդասպանին, հերոսացնում են, մի կտոր պիցայով ծախվում են, դե պատկերացրեք, եթե Լևոնին ու Սերժին էլ փակեն, նրանց «կողմնակիցներն» էլ ոտքի ելնեն, մեր երկիրը վերածվելու է եռացող կաթսայի, ահավոր քաոսի և շունը տիրոջը չի ճանաչելու․ անգամ իրավապահ մարմինները չեն կարողանա երկրում կարգ ու կանոն հաստատնել, իսկ քաոսային վիճակում հնարավո՞ր է կառավարելի դարձնել երկիրը, որ բնականոն աշխատի կառավարությունը, մենք էլ էլ Փաշինյանից առաջընթաց պահանջենք, իհարկե՝ ոչ, անգամ այսօր ահավոր վիճակ է․․․այ սա է, որ գիտակցաբար ինձ ստիպում է ձեռնպահ մնալ և պահանջել Լևոնին ու Սերժին նույնպես պատժել․ մի բան էլ կա, որ լռում եմ․ ռեժիմի նշանակած դատական համակարգն անգամ Քոչի հարցերը չի կարողանում լուծել, դե պատկերացրեք 3 նախագահներին միասին մեղադրանք ներկայացվի․ ի՞նչ քաոսային վիճակ կտիրի երկրում և ի՞նչ վարկանիշ կունենա մեր երկիրը․․․ Դրա համար էլ ճիշտը կուլակաթափումն է և թալանվածը բյուջե լցնելը․ Լևոնի, Քոչի, Սերժի գրպանները դատարկել, առգրավել նրանց շարժական ու անշարժ գույքը, օֆշորներից հետ բերել նրանց թալանածը, և երկրից արտաքսել․․․ և ոչ միայն 3 նախագահների, այլ՝ նրանց մոտ կանգնած շրջապատի, ովքեր մաս են կազմել իշխանությանը, թույլ են տվել որ թալանվի երկիրը, իրենք էլ իրենց հերթին են թալանել․․․
     Սա է միակ պատժի ճիշտ տարբերակը․․․ նրանք որ բերդ նստեցին, մեր օգուտն ի՞նչ է լինելու, ավելորդ բեռ են դառնալու պետության վզին և հարկատուների փողերով են նորից սնվելու․․․այսպես գոնե բյուջեն կլցվի ժողովրդից թալանածով, բանակը կզինվի գերժամանակակից զենքով, թոշակներն ու աշխատավարձները կբարձրանան, , , ,
     3 նախագահներն էլ արժանի չեն Հայոց հողի վրա քայլելու, հայոց ջուրը խմելու, , , արտաքսել նրանց իրենց ընտանիքներով հանդերձ, որպես անցանկալի անձ․․․
     ՍԱ ՄԱՀԱՊԱՏԺԻՑ ԷԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺ Է․․․
     ***

    
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՆԵԼ, ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԱՅՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔԸ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ կապում են Լևոնի հետ, և նրա հոգևորդին են համարում․ որ իբր Փաշինյանը Լևոնի ցուցումով է առաջնորդվում, որը բացառված է․․․
Նիկոլն այն մարդն է, որ Լևոնի կողքին կանգնեց երկիրը Քոչից ազատագրելու համար, Նիկոլը 2013-ին նույնպես հանուն հայրենիքի փրկության կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին․ երկիրը Սերժի ռեժիմից ազատելու համար․ ուրեմն իմացեք, որ Նիկոլի համար կարևորը եղել և մնում է մեր երկրի փրկությունը․ ոչ թե անձը, թե ում միջոցով հնարավոր կլիներ իշխանափոխություն իրականացնել, ես ինձ համար բացահայտեցի նոր Նիկոլի, ինչպես Նժդեհի, որ պատրաստ էր հանուն հայրենիքի փրկության անգամ սատանի հետ դաշն կնքել, ուստի՝ Նիկոլի բոլոր քայլերն արդարացված են․ իսկ 2016-ին, ապրիլյան պատերազմից հետո, երբ նա բացահայտեց, թե ո՞վ է իրականում Լևոնը, ի՞նչ կապ ունի Սերժի հետ Արցախի շրջանները վերադարձնելու հարցում, ես ուղղակի ցնցված էի և այս վիդեոն որպես ապացույց Նիկոլի ազնիվ, անկաշառ, հայրենիքի նվիրվածության և հեռու անձի պաշտամունքից, որ կապում են Լևոնի հետ, դնում եմ այստեղ, որ բոլոր զրպարտիչները պապանձվեն, ազգի տականքներն ասելիք չունենան, բերանները հավերժ փակեն,
Այս վիդեոն կրկին հաստատում է, որ Նիկոլը առիթը բաց չի թողել իշխանափոխություն իրականացնել․ այստեղ՝ ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես հետո է, երբ Նիկոլը փորձեց առիթն օգտագործել, հազարավորներ Նիկոլի շուրջն հավաքվեցին և հենց այդ ժամանակ նա իր
     հայտնի ելույթում բացահայտեց Լևոնին, և բացառված չէր հենց այդ ժամանակ հեղաշրջում իրականացվեր, Նիկոլի ելույթը ծափերով ողջունեցին, բայց ցավոք ՊՊԾ-գնդի տղաներից Պավել Մանուկյանի անմտածված մեսիջը, թե «Նիկոլին չի վստահում», Նիկոլը վիրավորված հեռացավ․․․ ԱՅ ՍԱ Է ԻՍԿԱԿԱՆ ՆԻԿՈԼԸ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԻ ՏՐՎԵՔ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԻ, ԱԶԳԻ ՑԵՑԵՐԻ, ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԻՆ․․․
****
2018-ի թավշյա հեղափոխության հաղթանակը պատահական չէր, դա եղել է Նիկոլի կյանքի իմաստը․ տապալել ռեժիմը և փառք Աստծո Ժողովուրդը վստահեց իր առաջնորդին, զորավիգ եղավ ու Նիկոլի տիտանական ջանքերը պսակվեցին հաջողությամբ․
Հեղափոխության հաղթանակով մեր երկիրը փրկվեց պետականազրկումից․․․
****
շատ կուզեի այս վիդեոն համացանցում անխնա տարածվեր․․․ Այս վիդեոն ամեն ինչ ասում է Նիկոլ Փաշինյան մարդ տեսակի, նրա արդարամտության, ազնվության և նվիրվածության մասին և հաստատում է, որ չի տառապել անհատի պաշտամունքով, այլ հաստատում է, որ Լևոնը դավաճան է և հողին է հավասարեցնում նրա հեղինակություն, դարձնելով քաղաքական դիակ․․․ ուշադիր լսեք, ուրշադիր, և այլևս չփորձեք մեր Վարչապետի հեղինայությունը սասանել ավել պակաս վայրահաչումներով և սոցցանցերում մոնտաժված նկարներ տեղադրելով․․․ տեսակի, https://www.youtube.com/watch?v=MQ8dlQy8MAs ․․․
     ***
     Խոնարհվում եմ ազգիս միակ փրկիչի առաջ․ տասնյակ տարիներ եղել է իմ երազանքը, որ երկիրս Փաշինյանի նման ազնիվ, նվիրյալ առաջնորդ ունենա․ որին կարելի է անվերապահորեն վստահել․․․ Աստված լսեց իմ աղաչանքը, աղոթքները երկիրս ազատվեց չարի ճիրաններից և մեզ պարգևեց ազնիվ, ազգի նվիրյալին՝ Նիկոլ Փաշինյանին․ ուղղակի գնահատել է պետք․․․

    
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ,
     ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԻ ՁԵՐ ԾՆՈՒՆԴԸ ԱԶԳԻՍ ՓՐԿԻՉ

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    
Գրող հրապարակախոս

     https://www.youtube.com/watch?v=MQ8dlQy8MAs
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    

    

    

    
Աղբյուրը` (օր.Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2650 | 0 | 0
Facebook
COMMENT.am