Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խնդրանք, ներում շնորհելու վերաբերյալ

Areg
Հեղինակ`
Areg
00:09, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Խնդրանք, ներում շնորհելու վերաբերյալ
     Մեծարգո պարոն Վարչապետ. դիմում եմ Ձեզ խնդրանքով` հաշվի առնելով Ներում շնորհելու Ձեր բացարձակ լիազորությունը։ Շնորհելու մի դատապարտյալի, որն արդեն 25 տարի կրում է պատիժ, որին ՔԿՀ-ի կողմից տրվել է հետևյալ դրական բնութագիրը․ «Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակումներ չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է, հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է։ Աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»: Իսկ իմ՝ որպես դատապարտյալի վարքագիծ, բնութագրում են ՀՀ ԱՆ ՔԿԾ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի տրված դրական զեկույցները։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել նաև, որ յոթ ԱԺ պատգամավորներ, նաև մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ տվել են իրենց բնութագիր-երաշխավորագրերն ինձ համար ։ Պարոն վարչապետ, անհրաժեշտության դեպքում նշածս պատգամավորների և հասարակական ու քաղաքական գործիչների կողմից տրված բնութագիր-երաշխավորագրերը կարող եմ ներկայացնել։ Հայացքս ուղղելով առ Աստված՝ խնդրում եմ Ձեզ, որպես ՀՀ Վարչապետ, օգտվեք Ձեր լիազորություններից և ներում շնորհեք ինձ, տվեք հնարավորություն մի քանի տարի ապրելու կապույտ երկնքի տակ և հասարակության մեջ իմ հանրօգուտ աշխատանքով ևս քավել իմ մեղքը։ Լիահույս եմ ու սպասումով լի, որ Դուք ներողամիտ կգտնվեք ու չեք թողնի, որ ես ընդմիշտ մնամ ճաղերի ետևում և մահկանացուս կնքեմ ՔԿ հիմնարկում։ Խորին հարգանքներով՝ Մահապատժի-ցմահ դատապարտված, սակայն մարդ չսպանած Ստեփան Գրիգորյան։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2367 | 0 | 0
Facebook